Մեջբերում EarlyMorning-ի խոսքերից Նայել գրառումը
Կրկին, պետք չէ կրկնօրինակումը ռուսական «դուբյլաժ» բառով կոչել կամ ամերիկյան «դաբինգ» մեն մերը ունենք: Կրկնօրինակումը և ետկադրային բազմաձայն թարգմանությունները տարբեր բանե են: Դուք հա «դուբլյաժ» եք ասում: Ետկադրայինը էժան տարբերակն է: Վատ օրինակ բերեմ, բայց այն ինչը անում է մեր հանրայինը հիմա դա ետկադրայինը, որտեղ անգլերենը լսվում է: Պարզապես եթե դա անեն ավելի լավ որակով դա հաճելի կլինի լսել: Ռուսերեն ասած «навязываете» այն ինչը ձեզ է հարմար - ենթագրերը: Ես ասում եմ որ ընտություն պետք է լինի: Հիմա եթե մարդը կույր ա բայց լսողությունը տեղն ա և ենթագրեր չի տեսնում կասեք գնա լեզու սովորի? Տարբերակներ պետք է լինեն:
Պետք չի իմ գլխին լեկցիա կարդալ, թե ինչ բառ օգտագործեմ, թե չէ ես էլ լեկցիա կկարդամ ձեր ուղղագրական սխալների մասին:

Նորից եմ ասում. սուբտիտրերն էժան ու արագ են ու ավելի լայնորեն կիրառվող: Նույն գումարով ու ժամանակում կարելի ա ավելի մեծ թվով կինոներ սուբտիտրավորել, քան դուբլյաժ անել:

Ինչ խոսք, թող երկուսն էլ գոյություն ունենան: Բայց երբ խոսվում ա թանկ ու մեռնող տարբերակի մասին, մի քիչ եսասիրական ա կամավոր ման գալը: Կույրերի մասին էդքան մտածու՞մ եք: Գումար հայթայթեք, կույրերի համար դուբլյաժ արեք, ոնց որ իմ ընկերներից մեկն աուդիո գրքեր սարքեց մարդկանց մարդավարի վճարելով:

Sendt fra min E5823 med Tapatalk