Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
հա իհարկե կմնաք թելադրող․․․ էնքան թելադրող, որ սաղ մոռանան ավազակապետությունը ու խոսեն մենակ ԼՏՊ-ի զառանցյալությունից․․․ գովելի է, Chuk ջան, ձեր քարոզարշավը․․․ մանավանդ որ ձեր համար այդքան էլ կարևոր չի ԱԺ-ում հայտնվելը․․․
Կարևոր ա:
Բայց կարող ես դա պոպուլիզմ համարես, ավելի կարևոր ա երկրի ճակատագիրը:

Ու գիտես, ես էն, ինչի համար ոգևորվել էի Լևոնի էս թեման մեջ գցելուց, համարում եմ եթե ոչ ամբողջովին, ապա մասնակի իրականացրած: Բավարար կամ անբավարար, բայց որոշակիորեն կարողացանք կոտրել տաբուները ու հարցը քննարկելի դարձնել: Սա զուտ իմ անունից եմ ասում, չգիտեմ Կոնգրեսն ու Լևոնն իմ նման են մտածում, թե չէ: Ես չեմ էլ ակնկալել, որ հասարակությունը սկսելու է պաշտպանել փոխզիջման տեսությունը: Ես վստահ չեմ, ի տարբերություն Լևոնի, որ մոտ ապագայում այն անպայման լինելու է:

Ես գիտեմ, որ երբևէ էդ հարցը առաջ է գալու: Հուսամ, որ մեր համար բարենպաստ պայմանների դեպքում: Բայց էդ ժամանակ մենք որպես հասարակություն պետք է պատրաստ լինենք հարցը քննարկել, որ զուտ մերժել:

Էդ առումով ես համարում եմ, որ էս թեմային կից հարցումը շատ կոռեկտ հարցում է ու հույս ներշնչող արդյունքով: