Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Արտ, գժվե՞լ ես: Ես ակումբից բացի համարյա բան չեմ կարդում: ՖԲ-ի ֆիդումս էլ մի երկու ստատուս էր, թե ՀԱԿ-ը սկի խորհրդարան չի մտնելու: Ու էդ միտքն առաջին անգամ հրապարակային հենց ակումբում տեսա, Տրբիունն էր գրել։ Թե՞ կարծում ես իշխանական ուժերն էնքան հզոր են, որ ուղեղիս մեջ ինչ-որ բաներ են ներարկում:
Ու ինչ կլինի, մանիպուլյացիայից մի խոսա էլի: Թիվ մեկ մանիպուլյատորը հիմնադիր նախագահդ ա, որ ինչ էշություն թսի, հետը համաձայն ես լինելու՝ առանց որևէ տեսակի քննադատության ենթարկելու: Չեմ ուզում խոսակցությունն էս մակարդակի տանել, բայց դու ես ամեն անգամ սենց բաներ առաջ քաշում։
Ու եթե շուտով էդ կոալիցիայի մասին լսենք, էս գրառումդ աչքդ եմ մտցնելու:
Բյուր ջան, ուրեմն էս երկու օրվա մեջ տասնյակ մարդ եմ տեսել, որ առերես են էդ անհեթեթությունն ասել, հոդվածներ եմ տեսել, ՖԲ-յան տասնյակ գրառումներ եմ տեսել։ Օքեյ։ Ոչ մեկիդ չեն մանիպուլացրել։ Ուղղակի տենց թեթև միտքը սղղցրել են
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Առաջին հերթին ոչ թե Ղարաբաղի հարցը ազդեցություն ունի Հայաստանի վրա, այլ Հայաստանի քաքոտ վիճակը՝ Ղարաբաղի։ Բանակցությունների պիտի գնանք, որ Ղարաբաղը հայաբնակ պահենք։ Պետք ա փոխզիջենք, երբ փոխզիջումը փոխզիջում ա: Տարածքը շոշափելի բան ա, խոստումը, կարգավիճակը՝ չէ: Բայց Ղարաբաղի հարցը Հայաստանի թիվ մեկ խնդիրը չի: Հա, խնդիրների ցուցակում ինչ-որ տեղ գրավում ա․ ասենք, արտագաղթելու մի քսաներորդ պատճառ ա, բանակ պահելու վրա ահագին փող ա գնում, կյանք ա գնում և այլն: Բայց մեր բախտը չի բերել, որ անասուն հարևաններ ունենք, որոնց դեմը մենակ ատամ ընդ ատաման սկզբունքով ա հնարավոր առնել: Իսկ դուք առաջարկում եք երկրորդ թուշը դեմ տալ:
Մեկ էլ, որ ասում եք` Ալիևը իր ժողովդրին պատերազմ ա քարոզում, բայց վերջը փոխզիջելու ա, իսկ հետաքրքիր ա, մեր ժողովդրին խի՞ ա պետք փոխզիջում քարոզել, թե՞ տրամաբանությունն ա ուրիշ։ Խոսքի չէր լինի՞, մենք էլ պատերազմ քարոզեինք, բայց վերջը փոխզիջեինք։ Չեք զգու՞մ, որ հիմարություն ա սաղ։
Si vis pacem, para bellum
Արտ, եթե նույն միտքը մեկից ավելի մարդ ա արտահայտում, ավտոմատ մանիպուլացվելու մասին մի մտածի, այլ մտածի, որ Լևոնի մեսիջը նույնատիպ են հասկացել: Ես նստած գցում-բռնում եմ, թե ով կարար ինձ մանիպուլացներ էլի, ախր էդ ոնց ա էղել: Կամ էլ երևի Տրիբունն ա մանիպուլացրել, պրիզնատ չեմ գալիս, որ էդ միտքն իմ գլխում չի առաջացել:
Mr. Annoying (24.03.2017), Տրիբուն (24.03.2017)
Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն ա... էս ենթադրում ա մեր կողմից տարածքների հանձնում լաչինի միջանցքի, բուֆերային զոնայի, խաղապահ ուժերի, հանրաքվեի ու ապաշրջափակման դիմաց...
էսի աքսիոմա ա... կարող ա որոշ բաներ սխալ եմ գրել...
տարածք հանձնելը հայաստանում հեչ պապուլյար չի ու հանձնողը կարա իրա քաղաքական կարիերայով վճարի դրա համար...
... բայց եթե էդ ուժը գում ա դրան որ խաղաղություն հաստատվի, ուրեմ ազնիվ ա...
էս իմ տեսակետն ու հիմնված ա շատ օրինակների վրա..
Բյուր ջան, հենց մենակ էս թեմայում հոդվածներ են դրվել, որոնք ուղղակի չեն ասում, բայց էդ կարմիր գիծը տանում են։ Եթե դու իսկապես բացարձակ չես հետևում ոչ մի բանի, քեզ գրանցռմ բացառությունների շարքին։ Իսկ ընդհանուր ձևը, հավատա, մի տարի չի որ դիտարկում են։ Գրածս էլ ես թեմայում չառաջացավ, ՖԲում մի հատ քննարկման մեջ էլ չդիմացա, համ էնտեղ գրեցի, համ էստեղ։
Իսկ ով Լևոնի ու ՀԱԿի խոսքն իսկապես էդպես ա ընկալել, խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուր նյութը հինգական անգամ ևս կարդա/նայի։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գել ախպեր, գիտություն սարքեցի։ Աստծու թեմաներից դուք եք լավ՝ ալիևին գերագնահատելով։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (24.03.2017), S.L.V. (24.03.2017), StrangeLittleGirl (24.03.2017), Տրիբուն (24.03.2017)
Ցեղասպանությունը դառել ա մեր ինքնությունը իսկ հողերը՝ մեր պատիվը...
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 24.03.2017, 21:52:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ