Չուկ, անձամբ ինձ չի հետաքրքրում, թե Լեւոնը Ալիեւին ինչ ձեւի մարդ ա համարում։ Ինձ արդյունքն ա հետաքրքրում՝ Արցախի հակամարտության լուծումը։ Ու եթե իրոք խելքը գլխին լուծում լինի, ես երկու ձեռքով կողմ կլինեմ։
Բայց սենց հարց ա մոտս առաջանում, եթե Ալիեւն իրոք ռացիոնալ մարդ ա ու հաշվի ա առնում, որ եթե էդ մադրիդյան փաստաթղթով սաղ լինի, դա իրան ձեռնտու լուծում ա, ապա ինչի՞ ա (ինչքանով որ ես եմ ինչ-որ լրատվամիջոցներից տեղեկանում) կտրականապես բացառում Արցախի անկախության ճանաչումը։ Չի՞ մտածում, որ, օրինակ՝ Սերժը կարող ա Լեւոնի ասածի պես իրոք պատրաստակամություն հայտնի տեղում ստորագրելու ու արդյունքում Ալիեւը կա՛մ ստիպված ինքն էլ ընդունի ու իրա ժողովրդի առաջ վերածվի թույլ, տարածք հանձնող ղեկավարի, կա՛մ ինքը մերժի ու սաղ միջազգային հանրությունը շուռ գա իրա դեմ։ Արդյո՞ք խելամիտ, իրա շահի մասին մտածող մարդը (չասեմ ռացիոնալ, որ չստացվի Լեւոնի ասածը մատի փաթաթան եմ սարքում) տենց բան կանի էն դեպքում, երբ խնդրի կարգավորման համար առաջարկվող միակ տարբերակի մեջ, ինչքանով մեզ հայտնի ա, չկա նենց բան, որ Արցախը (նախկին ԼՂԻՄ-ը) վերադարձվի Ադրբեջանին։
Չգիտեմ, միգուցե համարում եք, որ դա մեր իշխանություններին անալոգ վարք ա, այսինքն՝ ինչպես մերոնք են «ոչ մի թիզ հող»-ատիպ կոչեր հնչեցնում, բայց ամեն ինչ, ոնց Լեւոնն ա ասում, տանում են առաջարկվող միակ ճանապարհով լուծելուն, նենց էլ Ալիեւն ա ասում ոչ մի Ղարաբաղի անկախություն, բայց էլի նույն լուծմանն ա գնում։
Հ.Գ. Գիտեմ, որ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեման ավելի հարմար ա էս քննարկման համար, բայց դեռ կեսն էլ չեմ կարդացել էդ թեմայի, ուզում էի լրիվ կարդայի, նոր կարծիք գրեի։![]()
Էջանիշներ