Բայց ես տենց էլ չհասկացա, թե Լեւոնն Ալիեւին կոնկրետ ինչով ա ռացիոնալ համարում։ Հարցին պատասխանելու փոխարեն լղոզեց, իբր մարդիկ չեն հասկանում «ռացիոնալ» բառի իմաստը։
1. «Ելք» կուսակցությունների դաշինք
2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն
4. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք
5. «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք
6. Հայաստանի հանրապետական կուսակցություն
7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք
9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
Չեմ մասնակցի կամ անվավեր կսարքեմ քվեաթերթիկը
Տրիբուն (22.03.2017)
Mephistopheles (22.03.2017)
Տրիբուն (22.03.2017)
Ռամշ, իրա էն ելույթում էդ «ռացիոնալ» բառի օգտագործումը մատի փաթաթան էին սարքել, թե չէ ինքն էսքան պարզ բան էր ասել, որ առաջներդ դեբիլ չի, կհասկանա, որ իր շահից ա։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, անձամբ ինձ չի հետաքրքրում, թե Լեւոնը Ալիեւին ինչ ձեւի մարդ ա համարում։ Ինձ արդյունքն ա հետաքրքրում՝ Արցախի հակամարտության լուծումը։ Ու եթե իրոք խելքը գլխին լուծում լինի, ես երկու ձեռքով կողմ կլինեմ։
Բայց սենց հարց ա մոտս առաջանում, եթե Ալիեւն իրոք ռացիոնալ մարդ ա ու հաշվի ա առնում, որ եթե էդ մադրիդյան փաստաթղթով սաղ լինի, դա իրան ձեռնտու լուծում ա, ապա ինչի՞ ա (ինչքանով որ ես եմ ինչ-որ լրատվամիջոցներից տեղեկանում) կտրականապես բացառում Արցախի անկախության ճանաչումը։ Չի՞ մտածում, որ, օրինակ՝ Սերժը կարող ա Լեւոնի ասածի պես իրոք պատրաստակամություն հայտնի տեղում ստորագրելու ու արդյունքում Ալիեւը կա՛մ ստիպված ինքն էլ ընդունի ու իրա ժողովրդի առաջ վերածվի թույլ, տարածք հանձնող ղեկավարի, կա՛մ ինքը մերժի ու սաղ միջազգային հանրությունը շուռ գա իրա դեմ։ Արդյո՞ք խելամիտ, իրա շահի մասին մտածող մարդը (չասեմ ռացիոնալ, որ չստացվի Լեւոնի ասածը մատի փաթաթան եմ սարքում) տենց բան կանի էն դեպքում, երբ խնդրի կարգավորման համար առաջարկվող միակ տարբերակի մեջ, ինչքանով մեզ հայտնի ա, չկա նենց բան, որ Արցախը (նախկին ԼՂԻՄ-ը) վերադարձվի Ադրբեջանին։
Չգիտեմ, միգուցե համարում եք, որ դա մեր իշխանություններին անալոգ վարք ա, այսինքն՝ ինչպես մերոնք են «ոչ մի թիզ հող»-ատիպ կոչեր հնչեցնում, բայց ամեն ինչ, ոնց Լեւոնն ա ասում, տանում են առաջարկվող միակ ճանապարհով լուծելուն, նենց էլ Ալիեւն ա ասում ոչ մի Ղարաբաղի անկախություն, բայց էլի նույն լուծմանն ա գնում։
Հ.Գ. Գիտեմ, որ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեման ավելի հարմար ա էս քննարկման համար, բայց դեռ կեսն էլ չեմ կարդացել էդ թեմայի, ուզում էի լրիվ կարդայի, նոր կարծիք գրեի։![]()
Էս վիդեոն քննարկելը նշանակում ա հետ գնալ ու Ակումբի 2008 թվից սկսած քննակումները նորից քննարկել :Ճ
ՀԱԿ-ը կարող էր էս «խաղաղասիրական» բուլշիթը մի կողմ թողներ ու ֆոկուս լիներ Տրիբունի ասած ներքին ղզլբաշների վրա, հեչ վատ կուսակցություն չէր լինի…
Իսկ հիմա նայվում է որպես խելացի դեմքերով անտրամաբանական ու աբսուրդ իդեաների վրա անհույս ժամանակ ու էներգիա վատնողների խումբ, որոնց համար խոսքի Ալիևն ու ալիևյան կլանը մարդիկ են թվում, որոնց նպատակը խաղաղությունն ա, կամ որոնց համար խաղաղությունը արժեք ա :Ճ
Si vis pacem, para bellum
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Հ1-ի եթերով արդեն առցանց կա, ով չի նայել, կարող է նայել:
Ես բնավ չեմ կասկածում մարդկանց մի տեսակի առկայությանը, ովքեր ամեն տառին հակադարձելու պատրաստ են նայելու ու անելու են դա, իսկ մյուսներին հորդորում եմ ուշադիր նայել ու քննել Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը՝ առանց կանխակալ տրամադրվածության, սառը դատելով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (22.03.2017), Աթեիստ (22.03.2017)
Rammstein (22.03.2017)
-Ինչ երաշպիք ունենք, որ Ադրբեջանը կճանանչի Ղարաբաղի անկախությունը?։ Ընդիմադիրների ասածն էլ հենց սա է։
-Ես համաձայն չեմ այդ մտքի հետ։
Չուկ? Քեզ էս պատասխանը բավարարեց?
Ոչ բարով նայեի :Ճ Փաստորեն ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի «դիրքորոշումների» տարբերությունն էլ հասկացա Ղարաբաղի հարցում: Իսկ տարբերությունն այն է, որ ՀԱԿ-ը ոչ թե բավարարվելու է սոսկ հայտարարություններով, թե ՀՀ-ն համաձայն է զիջումների, այլ Մինսկի հանձնաժողովի նախագահի ձեռքից խլելու է ու ստորագրելու է այդ անիծյալ փաստաթուղթը, ահա այսպիսի հանդուգն մարտահրավեր :Ճ
Մնացյալը՝ միջազգային ատյանների աստվածացում, Ղարաբաղի հարցը Հայ ժողովդրի դժբախտությունների, արտագաղթի, աղքատության հիմնական պատճառի համարում ու նմանատիպ զառանցանքեր:
Էս լրագրողուհին էլ իր հարցերի մակարդակով լրիվ նվեր ա, տեսնես ինչի՞ են մեր լրագրողները մեր նախագահներից ավելի դեբիլ, սովորաբար նորմալ երկրներում հակառակն է :Ճ
Si vis pacem, para bellum
Կարևորը որ դու շա՜տ, չափազանց խելոք ես, Վիշ ջան։ Իսկ նախագահները... օ՜, դեբիլ են։ Արի քեզ վարչապետ ընտրենք, ու բոլորովս կհամոզվենք, որ դու հաջորդ օրը փքխզիջումների շուրջ բանակցելու ես։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ