User Tag List

Էջ 69 75-ից ԱռաջինԱռաջին ... 1959656667686970717273 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,021 համարից մինչև 1,035 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #1021
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Սմոքը միշտ ցանկանում է ուշադրության կենտրոնում լինի,միշտ ուզում է կարծիքներ լսի իրա մասին,դրա վառ ապացույցը էս թեման է,ոնց որ ես եմ Դժգոհի անկյունը սեփականաշնորհել էնպես էլ իբքը էս թեման։Անկեղծ որ լինեմ,կուզեի Սմոքի հետ շատ մտերմանայի,իմ համար են մարդկանցիցա ում հետ,որ ազատ մտքիս եկածը հավեսով կանեի։Հուսամ ապագայում ավելի կմտրերմանանք ու տես ինչեր ենք անելու,հիմա էնքան խմած եմ,որ հավատա քո նման բարի եմ,երազկոտ ու հավատում եմ երջանիկ ու հեքիաթային կյանքին,դե ինչ եղբայր իմ,մահը մերն է մենք մահինը

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2016), Smokie (06.12.2016), Նիկեա (06.12.2016)

  3. #1022
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Յոհանը աննորմալի մեկն ա բառի ամենալավ իմաստով: Ինքը միշտ ավելի խորն ա, քան ցույց ա տալիս, բայց ժամանակ առ ժամանակ չի կարողանում իրեն զսպել, հոգու էն հետաքրքիր, հանքաքարերով հարուստ շերտերն ի ցույց ա դնում: Հա, ամենակարևորը վերջում՝ Յոհանի հումորի զգացողությունը վերջն ա:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.12.2016), Mr. Annoying (06.12.2016), Quyr Qery (18.02.2017), Smokie (06.12.2016), Աթեիստ (06.12.2016), Մուշու (06.12.2016), Յոհաննես (05.12.2016), Նիկեա (06.12.2016), Վոլտերա (06.12.2016)

  5. #1023
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Alphaone-ը այլմոլորակային ա՝ բառի լայն իմաստով։ Ասենք, որ առանց իր 30 փաստերը գրելու ինձնից դրանք պահանջելը դեռ հլը կասեի այսմոլորակայինի դրսևորում էլ կարար լիներ, բայց իմ 13-ից հետո իր 13-ը գրելը ու ավելացնելը, որ մնացած 17ն էլ կլինի իմից հետո, ու ցայսօր էլ դրանք չանելը ստիպում է ենթադրել, ար այստեղ հաստատ արտաերկրային ժամանակ է ներխառնված, ու իր մոլորակի վրա դեռ առավոտ չի եկել, որ գա իր 17-ն էլ գրի։ Համ էլ գրկել ա սիրում։ Այ տենց գրկող ալֆա-մոլորակային մեկն (one) է։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 14.02.2017, 07:31:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (14.02.2017)

  7. #1024
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգն ինձ համար բարդ մարդ-համակարգ է, որովհետև իր դրսևորումներում ահագին հակասություն կա։ Բայց դա՝ միայն դրսևորումներում․ իրականում ինքն իր աշխարհներն ունի, որտեղ պատսպարված է բավականին ամփոփ, անթափանց, ուր դժվար որևէ մեկին արժանի կամ համապատասխան համարի ներս թողնելու։
    Միևնույն ժամանակ Ծլնգն օժտված է հումորի դիպուկ և սուր, թեև նուրբ, բայց նաև սարկազմի մոտ 70% ուղղվածություն ունեցող հումորով, որի դրսևորման պահանջ զգում է հավանաբար, ու դրա հանգրվանը գտնում, օրինակ, այստեղ՝ Ակումբում։

    Ծլնգի հետ, ինձ թվում է, բավական դժվար կլինի ապրելը՝ նկատի ունենալով նրա մարտնչող համառությունն իր սկզբնական տեսակետներում, որոնցից կառչում է մինչև վերջ, թույլ չտալով իրեն փոքր-ինչ ճկունություն կամ տոլերանտություն՝ հասկանալու դիմացինի տեսակետը ևս․ ասես վախենում է ինքն իրեն դավաճանած լինել, եթե փոխի իր տեսակետը։
    Գրելու շատ բան կա դեռ․ կշարունակեմ հաջորդիվ։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (14.02.2017)

  9. #1025
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բարեկամը... իմ մասին դեռ գրելիք ունի

    Դրանից զատ... մարդ ա, էլի։ Սիրում ա ուրիշներին վերլուծել ու իր հայացքը ներթափանցող է համարում։ Բայց իրեն ու իր «թայֆին» հանկարծ չկպնես, մի ամբիոն ակումբցին կասեր՝ հում-հում կուտի։ Հաստատուն բուն ունի Բարեկամի ավատարի ծառը, բայց կեղևը շատ բարակ ա, դժվար չի տակը մտնելը։ հա, ու մեկ էլ, մի քիչ հայուգեն ա ֆրոմ դաուն անդեր։ Բարին կամեցող ա, քանի իր գրածները չես քննադատել։ Իսկ որ հանկարծ հանդգնես մի ճկույթով անգամ կպնել գրածներին է, էն դինգո շան նման վրա կտա, սկի ագեվազի նման ճարպիկ ցատկելու ունակությունդ չի փրկի։ Այս ամենի հետ մեկտեղ, լավն ա մարդ գրկի ու հետը մտերիմ զրույցներով սուրճ խմի...

  10. #1026
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե ունեմ։

    Ուրեմն, Ծլնգի՝ ինքն իրեն չդավաճանելու տեսակը պետք է որ արտահայտվի նաև կյանքի հիմնահարցերում և ստիպի նրան տարբերվել մեծամասնությունից, թեև "ստիպին" այստեղ այնքան էլ ճիշտ բառ չէ․ Ծլնգը դա անում է ներքին խորին, աննկուն-չճկվող համոզվածությամբ և գտնում է իր ձևերը՝ գոյակցելու ոչ այնքան ընդունելի շրջապատում/հասարակության մեջ։ Ոչ ընդունելիությունը, այնուամենայնիվ, ծնում է նաև խորը-ներքին երազանք-ձգտումներ, և քանի որ Ծլնգը, որքան նկատել եմ, օժտված է բավական զգայուն, որոշ պարագաներում նաև խոցելի հոգեաշխարհով, ապա ազատության, թռիչքի մարդկային բնական ձգտումն իր մոտ ընդունում է փախուստի մի որևէ ձև՝ հաստատված, թելադրվող ստանդարտներից, շտամպված հասարակական կարգերից։

    Ծլնգը, այդ ամենով հանդերձ, կարծում եմ՝ բավական պատասխանատու անձնավորություն է, և այն ինչ հանձն է առնում, պիտի կատարի անթերի։

    Մտածում եմ՝ մի հատ էլ փիս բան գրեմ բալանսի համար, համ էլ տակը չմնամ էլի , բայց նայում եմ իր պատի էդ սև հեռախոսին ու մտքիս բան չի գալիս․․․

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (14.02.2017)

  12. #1027
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման հազար տարի չէր թարմացվել:
    Իմ հավեսն էլ եկավ գրելու

    Բարեկամի ու իմ միջև ինչ ջրեր ասես, որ չեն հոսել: Ժամանակին ակումբցիներից շատերի հետ նաև ակումբից դուրս էի շփվում՝ բլոգեր, չաթեր, նամակներ, հետո դադարեցի դա անել, համ ժամանակ չկա էդքան, համ էլ ինձ միայն ակումբային շփումը ավելի է դուր գալիս, շատ չի անձնականանում շփումը: Ինքն էլ ժամանակին իմ էդ արտաակումբային շփման մի մասն էր կարծես թե: Հետո փչացան հարաբերությունները, հավանաբար երկկողմանի սխալ ռեակցիաների պատճառով, հնարավոր է՝ միայն իմ պատճառով, չգիտեմ արդեն: Ինչևէ: Ուրախ եմ, որ նորից ինչ-որ ձև ունենք թեկուզ շաաատ հեռվից, բայց իրար հետ մարդավարի շփվելու: Նաև ուրախ եմ, որ ինքը նորից Ակումբում է:

    Բարեկամը մի շատ լավ գիծ ունի, որի մասին անպայման ուզում եմ գրել. իր առաջին վերաբերմունքը մարդկանց հանդեպ՝ մինչև նրանց ավելի լավ ճանաչելը, սովորաբար դրական է: Ինքը սկզբնականորեն դրական ու բարի է տրամադրված. էդ շատ լավ հատկանիշ է, իմ կարծիքով:

    Իր հետ շփման մեջ կարևոր է հիշել, որ շատ նուրբ ու խոցելի մարդ է: Իրեն հեշտ է վիրավորելը կամ ցավացնելը, անգամ եթե էդպիսի մտադրություն չի եղել:

    Թեև իր մտքերի հետ հաճախ համաձայն չեմ, միևնույն է, ինձ հետաքարքիր է կարդալ իր գրածները, հատկապես երբ մի քիչ «բլոգային», պատմողական ֆորմատի մեջ են:

    Ոնց որ թե լավ դիտարկող աչք ունի ու ահագին բաներ է տեսնում իր շուրջը, որոնք գուցե ուրիշի համար անհետաքրքիր լինեին կամ սկի չնկատեր էլ:

    Կուզենամ, որ դեռ երկար մնա Ակումբում ու շատ գրի: Ու մեկ էլ կուզեի, որ ամեն «ասած բառ»՝ իրեն վերաբերող կամ իր մտերիմներին, սրտին շատ մոտ չընդուներ. ով ինչին ինչ քոմենթեց, ով տակը շնորհակալություն դրեց և այլն: Անկապ բաներ են դրանք: Ու ինչ էլ լինեն, սովորաբար կոնկրետ գրառումների են վերաբերվում, ոչ թե անձանց:

    Ակումբում սիրում են իրեն, ու թող երբեք չմոռանա դրա մասին:

  13. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.02.2017), Cassiopeia (14.02.2017), Chuk (14.02.2017), Sambitbaba (14.02.2017), Smokie (14.02.2017), Srtik (15.02.2017), Աթեիստ (14.02.2017), Անվերնագիր (14.02.2017), Բարեկամ (14.02.2017), Գաղթական (16.02.2017), Ծլնգ (14.02.2017), Նաիրուհի (14.02.2017), Նիկեա (14.02.2017), Շինարար (14.02.2017), Ուլուանա (14.02.2017), Տրիբուն (14.02.2017)

  14. #1028
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վհուկ է, գառնուկ է,
    Չէ՛, շերեփուկ է,
    Մարդամանո՜ւկ է
    Մեր այս այվին։

    Գերմանահայ է,
    Հայագերմա՞ն է,
    Դե լավ, հոգեբան է
    Մեր այս այվին։

    Հեռավոր դուստր է,
    Մոտակա մայր է,
    Այլ ոչ թե այր է
    Մեր այս այվին

    Ստեղի բաղեղն է,
    Սիրո աղեղն է,
    Թռչկոտան եղն է
    Մեր այս այվին։

    Գինու մեծ գավն է,
    Գրողի ցավն է,
    Ո՞նց չասեմ՝ լա՜վն է
    Մեր այս այվին։


  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2017), Cassiopeia (16.02.2017), ivy (16.02.2017), Smokie (21.02.2017), Tiger29 (17.02.2017), Անվերնագիր (16.02.2017), Յոհաննես (16.02.2017), Ռուֆուս (16.02.2017), Տրիբուն (16.02.2017)

  16. #1029
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծլնգի արտահայտած մտքերում ինչ-որ ճիշտ նոտա կա միշտ․ նույնիսկ երբ համաձայն չես, վերանայում ես հետո, տեսնում էդ նոտան ու ծլնգոցի տակ որսում մեղեդին։
    Մի տեսակ մեծածավալ ընկալունակություն ունի ու լավ մարսողություն․ ես իր խորհուրդներին երևի կվստահեի։
    Սկզբում ինձ շատ հետաքրքիր էր, թե ով է՝ և՛ որպես նախկին ակումբցի, և՛ որպես անձ։ Հիմա դա այլևս շատ չի հետաքրքրում, բայց փոխարենը հետաքրքիր են իր տեսակետները, որը չի նշանակում, որ դրանք աներկբա ընդունում եմ, նույնիսկ երբեմն հուսախաբ եմ լինում, բայց, միևնույն է, հետևում եմ հետաքրքրությամբ։
    Մի քիչ կոպիտ ուղիղություն ունի, հատկապես իրեն դուր չեկող բաների հանդեպ, բայց դա էլ, երբ դառնում է սպասելի, ընկալվում է թրեյդ-մարկի պես մի բան, ու կարելի է հանգիստ վերաբերվել։

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2017), ivy (16.02.2017), Ծլնգ (16.02.2017), Շինարար (16.02.2017), Ուլուանա (16.02.2017), Տրիբուն (17.02.2017)

  18. #1030
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամը սիրում ա մարդկանց ուսումնասիրել, խորանալ, փորձել ներսը տեսնել, իմ տպավորությամբ իհարկե: Իր էս թեմայի գրառոււմներում օրինակ միշտ շատ ա էդ հոգեվերլուծությունը, ու կարծեմ՝ վաղուց էլ սիրում էր էս թեման: Ինձ թվում ա՝ հաճախ շատ էլ լավ էլ ստացվում ա: Ինձ թվում ա՝ ինքը շատ լավ մարդ ա: Համենայն դեպս՝ դրականություն կա իր գրառումներում:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2017), Բարեկամ (16.02.2017), Ծլնգ (16.02.2017), Ուլուանա (16.02.2017), Տրիբուն (17.02.2017)

  20. #1031
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինը հետաքրքիր տիպ ա: Մենք անընդհատ կարանք գզվռտվենք, իրար միս ուտենք, բայց դե մեկ ա իրան շատ եմ սիրում: Ինձ թվում ա՝ ՄԹ տեղափոխվելուց հետո ահագին փոխվել ա Շինը: Ավելի տոլերանտ ա դարձել (չափից դուրս նույնիսկ կասեի), չնայած միշտ էլ իմ հիշելով տոլերանտ ա էղել, ավելի շատ ա սկսել իր առողջությամբ հետաքրքրվել, ակումբում էլ ավելի շատ ա գրում (սփյուռքի համախտանիշ): Շինին կյանքումս չորս տարբեր քաղաքներում եմ տեսել ու տեսել եմ չորս տարբեր Շին:
    Ակումբում շատ են Շինին նեղում, երբ փորձում ա մեկին պաշտպանել, բայց ինձ թվում ա՝ դա ահագին լավ հատկանիշ ա:
    Շինը սիրում ա խեղճի, նեղվածի, հալածվածի կողքին կանգնել:

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2017), Smokie (21.02.2017), Բարեկամ (16.02.2017), Ծլնգ (17.02.2017), Շինարար (16.02.2017), Ուլուանա (16.02.2017), Տրիբուն (17.02.2017)

  22. #1032
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհըն, իսկ ես Շինարարին վաղուց էի սպասում։
    Նոր Ծլնգին էի ասում՝ իսկ էդ վերլուծելուց ի՞նչ վնաս, եթե չեմ դատում։ Դուք քաղաքականություն եք վերլուծում, գենդերային հարցեր, իսկ ինձ հետաքրքիր են մարդիկ։ Ակումբն էլ բաց հարթակ է, թեման էլ՝ օրինական։
    Ինչևէ։

    Շինարարին մի քիչ նմանեցնում են Քաղաքացուն /այդպիսի անդամ ունեինք/, բայց Շինարարն, իհարկե, լիքը տարբերություններ ունի։
    Սիրում եմ իր յուրօրինակ անկեղծությունը, շիտակությունը, անզուսպ, անկեղծ վրդովմունքը, սկզբունքայնությունն եմ սիրում, ինքնահարգանքը և որպես դրա հետևանք՝ հարգանքն ուրիշների հանդեպ, և ինքն իրեն չվաճառելու, չդավաճանելու կայունությունն եմ գնահատում շատ։ Իրեն կուզենամ անպայման հանդիպել, եթե պատահաբար իր կողմերում հայտնվեմ։
    Շինարարն էն լավագույն ակումբցիներից ա, որոնց անհատականությունն էստեղ արդեն էնքան է հաստատված ու կայացած, որ առանց իրեն Ակումբում մի բան հաստատ պակաս կլինի։

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2017), Smokie (21.02.2017), Ծլնգ (17.02.2017), Շինարար (16.02.2017)

  24. #1033
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Պահո... էս ով ա բռնվել

    StrangeLittleGirl-ը արդեն վաղուց ոչ անծանոթ/տարօրինակ ա, ոչ փոքր ա, ո՞չ էլ աղջի՞կ ա, բայց միևնույնն ա, որ տեսնում եմ ինքը ինչ-որ թեմայում եղել ա, ձեռքերս շփելով մտնում եմ, որևհետև տուրուդմփոցի դոզան միշտ էլ ապահովված ա։ Թեմաների մեծամասնությունում լավ իրազեկ բանավիճող ա, բայց թե մի թեմայում լավ զինված չլինի, վրեն հաստատ չես ապացուցի։ Ասում են ես ուղիղություն ունեմ, բայց իմը մի զավիտուշկա ա Բյուրի ուղիղության հետ համեմատած։ Հետաքրքիր կլիներ իրական կյանքում հետը հանդիպել, երևի երկուսս էլ պիտի երկար ժպտայինք իրար, հասկանալով, որ թե մի հատ բերաններս բացենք, կռիվ ա վերջը։ Մեկ ա լավն ա, բայց համբերություն ա պետք այդ լավությունը տեսնելու։ Կարծում եմ նաև լավ ընկեր ա, եթե իր մտերմության վստահությունը ձեռք բերես։ Շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ոնց կփոխվի մոտակա մի 10 տարվա մեջ։ Բայց դե ինչպես էլ չփոխվի, բոլորս դրա մասին տեղյակ կլինենք, քանզի իր ասելիքը հեչ մեջը պահող չի, ու հուսով եմ, որ այդ մեկը իր մեջ չի փոխվի։

    Տեսա որ բարեկամը գրել ա Շինի մասին, ստացվում ա որ հաջորդը պիտի գրի հա՞մ Բարեկամի մասին, հա՞մ Ծլնգի։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 16.02.2017, 16:35:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (17.02.2017)

  26. #1034
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եթե դեմ չեք, ես կգրեմ Բարեկամի մասին, մի ուրիշը թող գրի Ծլնգի մասին։

    Ինձ մոտ այնպիսի՝ գնալով արմատացող տպավորություն է, որ Բարեկամի հետ Ակումբում առհասարակ ոչ ոք ոչ մի բանում համաձայն չի, ավելին՝ անհամաձայն են։ Բարեկամը բոլորին երևում է ինչ-որ կանխատեսելի-ձանձրալի ստանդարտների մեջ պարփակված, իսկ ողջունելին կամ մոդայիկը հայտնի ստանդարտներին հակառակվելն է։ Թեև, հնարավոր է, Բարեկամին էլ կանխատեսելի-անհետաքրքիր ու ստանդարտային է թվում ամեն ինչին մարտահրավերներ նետելը, որն ազատության ըմբռնումն է երևի շատերի մոտ։ Կարող էի մտածել, որ այս ամենը ստեղծել է Բարեկամի գրառումների հանդեպ կանխատրամադրվածության մթնոլորտ, բայց հավատում եմ, որ վերը նշածս ընկալումը միանգամայն անկեղծ է ու անհատական որոշում յուրաքանչյուրի մոտ։
    Հուսով եմ՝ Բարեկամը շատ չի հուսահատվի իր ներկայության կարծեցյալ անիմաստությունից, իսկ որ հուսահատվի էլ՝ շատ-շատ էս թեման էլի խորը քուն կմտնի։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 16.02.2017, 17:14:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2017), Աթեիստ (16.02.2017), Արէա (16.02.2017), Ծլնգ (16.02.2017), Տրիբուն (17.02.2017)

  28. #1035
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե դեմ չեք, ես կգրեմ Բարեկամի մասին, մի ուրիշը թող գրի Ծլնգի մասին։
    Ընդհանրապես չեմ սիրում, որ էս նորեկ ակումբցիներով չեղած տեղը մի եսիմինչ տեսակ ոգևորվում են, հասցնում երկինք, իրանք էլ սկսւոմ են մտածել, թե վերին արտի ցորենն են

    Ծլնգն ա էլի, սովորական մի ակումբցի մեկ-մեկ խելքը գլխին բաներ ա ասում, ինչպես բոլոր մարդիկ, բայց մեկ-մեկ էլ սեփական իմաստնությունով շատ ա ոգևորվում ու անցնում ա ջուրծեծոցի, էլի ոնց որ բոլոր մարդիկ:

    Լավ որ չասեք՝ մենակ լավն ա ասում, մի հատ էլ վատ բան ասեմ՝ կոպիտ ա, մարդկանց երեսին շպպացնել ունի, բայց ոչ թե ճիշտը, այլ իր ենթադրած ճիշտը, ինչը հաճախ, հիմնականում ինձ էդքան էլ տեղին չի թվում:

  29. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.02.2017), Բարեկամ (17.02.2017), Ծլնգ (17.02.2017), Հայկօ (17.02.2017), Նաիրուհի (17.02.2017), Ուլուանա (17.02.2017)

Էջ 69 75-ից ԱռաջինԱռաջին ... 1959656667686970717273 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •