User Tag List

Էջ 67 75-ից ԱռաջինԱռաջին ... 1757636465666768697071 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 991 համարից մինչև 1,005 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #991
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Nihil-ը շատ սիրուն ա Իրոք Նիհիլը համարձակ ա, չկամպլեքսավորվող ու չհանձնվող, մի քիչ էլ եթերային....Նիհիլը նաև իսկական ա, անկեղծ ու ազատ իր մտքերի մեջ՝ քաղքենի ու կարծրացած երևույթներից հեռու: Ու Նիհիլը խորը մարդ ա:
    հ.գ. Էննայիգ էր գրել Նիհիլը,կարդացի, հիշեցի, որ մի օր երկուսին էլ երազումս տեսել եմ....նենց էլ հավես երազ էր
    Վերջին խմբագրող՝ laro: 24.08.2014, 21:40:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (24.08.2014), Nihil (24.08.2014), Smokie (26.08.2014), Նիկեա (14.10.2014)

  3. #992
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լարոյին մի երկու անգամ տեսել եմ: Ճիշտ է՝ ինքը ինձ չի տեսել, բայց ես իրան տեսել եմ: Մի անգամ՝ 43 համարի երթուղայինում էր կարծեմ: Հեչ նստե՞լ ես 43 համարի երթուղային: Իհարկե, նստել ես:
    Մի անգամ էլ բժշկականի կանգառում եմ տեսել:
    Ինչի՞ չեմ մոտեցել: Չգիտեմ: Ավելի ճիշտ՝ քաշվեցի մոտենալ

    Ու ասեմ, որ Լարոն շա՜տ սիրունիկ աղջիկ է:

    Ճիշտն ասած՝ Անժելին առաջ չէի նկատել: Դե երևի հիմնականում տարբեր թեմաներում էինք գրառումներ անում՝ դրանից էր: Հետո , որ նոր-նոր սկսել էի նկատել ու հետևել Անժելի գրառումներին, էդ ժամանակ էր, երբ ինքը Դիմակի խաղին մասնակցեց:
    Ինքը, թեև շատ համարձակ աղջիկ է, չի վախենում իր կարծիքը արտահայտելուց, ու կարծես թե կոմպլեքսներ էլ չունի, բայց միաժամանակ ինչ-որ բանից քաշվում է:
    Նկատել եմ նաև , որ նպատակասլաց է, հետաքրքրասեր: Մի խոսքով՝ գիտի ինչ է ուզում:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 25.08.2014, 11:44:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (25.08.2014), unknown (21.09.2014), Vardik! (25.08.2014), Նիկեա (14.10.2014), Շինարար (25.08.2014)

  5. #993
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այբն իմ մեջ տպավորվել է նրանով, որ մի տեսակ անկախ է՝ շրջապատի ազդեցություններից հնարավորինս զերծ, էդ թվում և Ակումբի։ Ակումբում մի տեսակ ինքն իրենով է, առանձնապես չի փորձում ինտեգրվել, ամբողջի մաս դառնալ։ Սա որպես բացասական երևույթ չեմ ասում, պարզապես փաստն եմ նշում։ Թե դա ինչքանով է լավ կամ վատ՝ ամենալավը երևի ինքը կիմանա։ Ամեն դեպքում հետաքրքիր է նման պահվածքը՝ ակտիվ, բայց միաժամանակ անկախ՝ ընդհանուրից անջատ։

    Կարծում եմ՝ ահագին փակ մարդ է, ինքնաբավ։ Թեև հաճախ է օրագրային գրառումներ անում ու զանազան պատմություններ պատմում, բայց դրանք հիմնականում արտաքին աշխարհին վերաբերող դիտարկումներ են, որոնք այս կամ այն չափով կարող են առնչվել իր հետ, բայց նույնիսկ առնչվելու դեպքում ինքը դրանցում մեծ մասամբ դիտորդ է ու ոչ գլխավոր դերում։ Իր մասին գրեթե չի խոսում, նույնիսկ եթե խոսում է, դա էլի զգալի չափով «դրսից» է լինում։

    Ընդհանուր առմամբ ես մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպիսին է Այբը ռեալ կյանքում, բայց տպավորություն եմ ստացել, որ բավական թեթև է նայում կյանքին, չեմ նկատել, որ լուրջ անկումային հոգեվիճակներում լինի։ Եթե ինչ–որ բանից նեղված կամ ազդված էլ լինում է, ինձ թվում է՝ դա շատ արագ կարողանում է հաղթահարել ու վերադառնալ իր նորմալ վիճակին։ Էն մարդկանցից է, որոնք կարողանում են իրենց գործն անել՝ անկախ նրանից, թե շուրջն ինչ է կատարվում։ Առաջ նայող է երևում ու չհուսահատվող։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.08.2014, 17:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (25.08.2014), Smokie (26.08.2014), The silent river (25.08.2014), Tiger29 (25.08.2014), Vardik! (25.08.2014), Այբ (25.08.2014), Արևհատիկ (26.08.2014), Նիկեա (14.10.2014)

  7. #994
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհմ-ըհմ

    Շատ անգամ եմ խոսել Անահիտի մասին, բայց մեկ ա էլի բաներ կան ասելու: Շատ եմ սիրում իր հոգատարությունն ու սերը, որ տածում ա ըստ երևույթին բոլորի հանդեպ: Պետք եղած ժամանակ կհասնի իր օգտակար խորհուրդներով՝ բնականաբար դիմացինին կամենալով միայն լավը: Մեծ հաճույք է իր հետ որևէ բանից զրուցելը, թեկուզ մի թեթև վիճաբանելը, որովհետև միշտ սիրով, միշտ բարությամբ է լցված քո հանդեպ, թե՛ իր գովասանքը, թե՛ հանդիմանանքը այնպիսի հումորով է հնչում՝ տրամադրությունդ միլիոնի կհասցնի՝ «այ տղա դու հո շա՞ռ չես», «գիժ ա էս տղեն» «բայց դու ինչ լավն ես»: Իր հետ զրուցելիս՝ երբեմն զգացել եմ, որ իրար հետ հեչ չեն համընկնում զրույցի զվարճալի, կատակային ոճը ու իմ կողմից հոգնակիով դիմելը: Ասել եմ, որ այսուհետ իրեն դու-ով եմ դիմելու, բայց պիտի ավելացնեմ, որ դրան սովորելը գուցե էնքան էլ հեշտ չլինի ինձ համար՝ չէ՞ որ ամբողջ չորս տարի... Մի խոսքով, Անուկ ջան, եթե մեկ-մեկ շփոթվեմ ու քեզ էլի դու-ով դիմեմ, շատ չնեղվես:

    Ուսումնասիրել եմ մանրակրկտորեն, բայց էդպես էլ չեմ գտել քո ասած նամակները, որտեղ ինձ հետ էդ մասին խոսել ես:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.08.2014), unknown (21.09.2014), Գորտուկ (26.08.2014), Նիկեա (14.10.2014), Ուլուանա (26.08.2014)

  9. #995
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie, տնաշեն էս ու՞ր ես։
    Զգացվում ա իրա բացակայությունը։ Smokie֊ն ակումբի ամենալուսավոր մարդկանցից է, ում մասին անընդհատ նոր բան կարող ես բացահայտել։ Ֆլեշմոբի ժամանակ ինքը իմ համար հայտնություն դարձավ։
    Ո՞նց կարելի ա չգնահատել իրա երաժշտական ճաշակը։ Էն որ ինչ որ տեղ մեր երաժշտական նախարարությունները հատվում են արդեն նշանակում ա, որ լսածս իսկական երաժշտություն է։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.11.2014)

  11. #996
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկեան հետաքրքրասեր, սեփական խելքով առաջնորդվող, ուժեղ բնավորությամբ ու իրա ասածի մարդ ա: Անմիջական ա շատ ու որ ինքը գրում ա կամ ես եմ իրան գրում դրական եմ լիցքավորվում Իմ կարծիքով ինքը համառ ա, ամեն ինչ պատրաստ ա անի մտքին դրածին հասնելու համար: Մեկ էլ իրա մեջ շատ գնահտում եմ իր անկեղծությունը, պարզությունը, դեմքին ինչ պետք ա ասելու կարողությունը: Լավն ա Նիկեան, ոնց մի անգամ ասեց Ուլուանան՝ պատկերացնում եմ մի քիչ մեծանա ինչքան լավն ա լինելու

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (07.11.2014), Նիկեա (20.11.2014), Ուլուանա (16.10.2014)

  13. #997
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի Լարոյի էն հատկություննից, որոնց մասին ասել եմ էս թեմայում ինքը մի բանով էլ ա աչքի ընկնում: Զվարճասեր ու կենսուրախ աղջիկ` ժպտերես, նաև հաճելիորեն ջրիկ, հավես երեխա:
    Ես ամենաշատը իր մեջ սիրում ու գնահատում եմ աշխատասիրությունն ու պատասխանատվությունը: Բայց դրանով հանդերձ ինքը չի հուսահատվում, վստահ ա իր վրա, եթե մի բան շատ ուզի, անհաջողությունից չի հուսահատվի:

    Հաջողություն քեզ ամեն ինչում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (21.11.2014), Նիկեա (20.11.2014)

  15. #998
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն սենց: Իմ վերևի մարդը աշխարհից կտրված, հետ ընկածի մեկն ա: Ձանձրալի, ծիծաղելի, չտեղեկացված, անհետաքրքիր մարդ: Իրեն էս կյանքում շատ ու շատ կարևոր բաներ չեն գրավում, ինչպես այլոց: Հենց մի թեթև հետաքրքրվի էդ ամենով, իրեն դուր կգա, հաճելի կլինի, բայց որոշ ժամանակ անց, էլի կգա հին անհետաքրքիր անձնավորոթյունը: Ինչպես մարդկության մեծամասնությունը տանել չի կարող կեղծիքն ու սուտը՝ հատկապես չի սիրում երբ իր վրա են գործածվում դրանք: Շատ ագամ ինքն էլ չի կարող ասել, թե բացի երաժշտությունից էլ ինչո՞վ ա հետաքրքրվում, էլ ինչի՞ մասին ա կարող խոսել, բայց դրանով հանդերձ՝ պնդաճակատի մեկն ա, չի ուզում ընդունել այդ ամենը, ոչ է՛լ փորձում ա որևէ բան սովորել, չի ուզում փոխվել, հավես չի անում դառնալ ավելի լավը: Չի ընդունում պարզ ճշմարտությունը, դրա համար էլ տեղում դոփում ա: Չի սիրում մրցակցություն, որովհետև գիտի, որ իր համար լավ չի վերջանա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    unknown (24.11.2014)

  17. #999
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie-ն շատ յուրահատուկ անձնավորությունա իմ համար համենայն դեպս...շատ բան չգիտեմ իր մասին,բայց այն ինչ գիտեմ հերիքա լավ կարծիք կազմելու նրա մասին...հաճույքով եմ կարդում նրա գրառումները...բայց այս թեմայի վերջին ինքնանկարագրման հետ այդքան էլ համաձայն չեմ դու աշխարհից կտրված նամանավանդ հետ ընկած չես...քեզ հետ շատ հաճելիյա շփվել/չնայած երկար ժամանակա չենք շփվում/...ու վաբշե ես վերևի գրառմանդ մեջ դու չես նկարագրված,ես համաձայն չեմ
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (24.11.2014)

  19. #1000
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակտիվություն այս թեմային

    Անուշի մասին ասեմ, որ ինքն իրոք ոնց որ հեքիաթից լինի, ինչպես էլի ոմանք ասել են: Ես պատկերացնում եմ ձմեռը բաժանված ա երկու Ձյունե թագուհիների միջև՝ մեկը Անդերսենյան, մյուսը վերջինիս հակապատկերը, որ ձմեռը օգտագործում ա լավ նպատակով: Մաքրում, ջնջում ա սառնությունը, նոր մաքուր էջ ա բացում, կարծես ի՛նքն ա պատուհաններին նկարում էն ձմեռային, բնական պատկերները՝ եղևնու ճյուղերով:
    Շատ մաքուր, զգայուն ու բարի աղջիկ ա, ռոմատնտիկ երազկոտությունն էլ իրենից անպակաս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (22.01.2015)

  21. #1001
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Սմոքը շատ հետաքրքիր տիպ ա: Եթե էս թեմայով հետ գնանք ու նայենք իմ գրառումներն իրա մասին, երևի իրան բացահայտելուս ամբողջ ճանապարհը նկարագրված կլինի: Ուրեմն ամեն ինչ սկսվել ա նրանից, որ ակումբում սկի չէի էլ նկատում իրան, հասել ա էսօրվան, երբ ինքն իմ ամենասիրելի ակումբցիներից ա:

    Վերջին գրառումիցս հետո կարծիքս իրա մասին չի փոխվել, բայց նոր բացահայտումներ են ավելացել: Մասնավորապես, նկատել եմ, որ ինքը շատ զգույշ ա, վախենում ա մարդկանց ավելորդ անհանգստացնելուց: Քանի՜ անգամ ա էղել, որ գրել ա, հետո էլ ներողություն խնդրել զահլա տանելու համար (իսկ իրականում ես աշխատանքային ժամերին ֆեյսբուք չեմ մտնում): Սմոքի հետ հաճելի ա շփվելը:

    Մեկ էլ էլի եմ ասել, որ ինքն ահավոր միամիտ ա: Դրանում շատ ավելի համոզվեցի վերջերս տեղի ունեցած մի պատմության արդյունքում: Նենց հետաքրքիր էր, երբ ինքը հավատում էր կոնկրետ մեկի, որն էնքան ակնհայտ ու անհաջող ձևով էր ստում:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.01.2015), Smokie (23.01.2015), Վոլտերա (23.01.2015)

  23. #1002
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի մասին էնքան եմ խոսել, որ էլ տեղ չի մնացել
    Բայց մի քանի բան կասեմ: Ինքը ահագին խոցելի, զգացմունքային մարդ ա: Բայց կարողանում ա իրեն սառը ցույց տալ, սառը պահել: Որ իր կողքն եմ լինում, ինձ նենց հանգիստ ու ապահով եմ զգում, ոնց որ ինքն ինձ պաշտպանի իր ներկայությամբ: Ու հետո Բյուրը ահագին ագրեսիվ ա, ու էդ մենակ իրեն ա բնորոշ` էդ տիպի ագրեսիան, ինքն իր հանդեպ էլ ա ագրեսիվ, մեկ-մեկ անգամ կոպիտ:
    Ուժեղ ու նեղված մարդ ա Բյուրը, ու անըդնհատ էդ երկուսի մեջ տատանվում ա
    Blessed the poison which brings the end

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.01.2015), Smokie (23.01.2015)

  25. #1003
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վոլտիկը.

    Էս աղջիկը մեկ-մեկ ինձ հո՜ չի ջղայնացնում: Աստված չանի հանկարծ մեկից նեղվի, կամ դժգոհելու առիթ ունենա, կամ իրան մեկը չհասկանա՝ մեր հերոսը ծայրահեղության գիրկն ա ընկնելու ու բացելու ա բողոքի դավթարը: Այ պուճուր, դե թեթև տար էլի: Թվում ա, թե ակումբի ամենամռայլ, խավարասեր (ձեր մտածածը չէ, է՛ն մյուսը): Որ փորձում եմ հիշել իր լուսավոր, բարի գրառումները՝ միտս չի գալիս տենց բան, եղել ա՞ ընդհանրապես: Այ սենց սադոմազոխիստ անձնավորություն ա:

    Վառ երևակայություն ունի, լավ ձեռագիր, բայց ոնց որ շատ ա Պո կարդացել: Համ էլ իսկական ուրվական ա՝ զրուցում ես հետը զրուցում, մեկ էլ հանկարծ հօդս ցնդեց... էլ չկա


    Տեսնենք ինձ ի՞նչ ա սպասվում մոտակայում՝ քանի՞ ագռավ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (25.01.2015), Վոլտերա (23.01.2015)

  27. #1004
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց գրառում չեմ արել ակումբում, բայց որ այս թեման տեսա ու տեսա նաև Սմոքին, չկարողացա չարտահայտվել:
    Էնքան կուզեյի, որ մեր շրջապատում Սմոքիի նման անհատները շատ լինեին. ուժեղ, եռանդուն, վառ անհատականություն, լուսավոր, պարզ, բարի, ու պարզապես լավ մարդ տեսակ: Գևորգ ջան պահպանիր քո մեջ այս ամենը, ու մեզ էլ սովորեցրու լինել քեզ նման, ապրես, որ կաս

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.01.2015)

  29. #1005
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանցին էն ակումբցիներից ա, որի մասին գիտեմ՝ վաղուցվանից ստեղ ա, բայց ո՛չ գրառումներն եմ հիշում, ո՛չ էլ հիշում եմ՝ հանդիպումներին եկել ա, թե չէ: Չալարեցի, մի քանի գրառում կարդացի: Փաստորեն, ինքը լիքը բնապահպանական թեմաներով ա հետաքրքրված, ինչը շատ ողջունելի ա: Ու նաև էն ակումբցիներից ա, որը չնայած շատ բարձր ակտիվություն չունի ակումբում, բայց հավատարմորեն մեկումեջ մտնում, գրառում անում ա:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.03.2015), yerevanci (28.03.2015)

Էջ 67 75-ից ԱռաջինԱռաջին ... 1757636465666768697071 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •