User Tag List

Էջ 19 75-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

  1. #271
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բյուրը ակումբի միակ մարդն է, ում մասին կարծիքս ամեն գրառումից հետո փոխվում է Բայց մի անգամ միայն, այն փոխվեց 180 աստիճանով:
    Առաջին անգամ երբ Բյուրին տես, նույնիսկ ինձ չնկատեց, հեռախոս էր փնտրում, քանի որ իր հեռախոսը կորցրել էր: Շատ չսիրեցի ինչի համար հետո երկար ժամանակ ամաչում էի: Բայց երբ սկսեցի օրագիրն հետևել հասկացա, որ ինքը լրիվ ուրիշ է: Շատ տարբեր, իսկական նիքին սազական: Չկա էնպիսի մի բան, որ ասեմ բյուրից չեմ սպասում Բառիս բոլոր իմաստներով: Լավն է, շատ նուրբ հոգի ունի, շատ է թաքնվում, մեկ-մեկ նույնիսկ անտարբերության կամ չարաճճիության դիմակի տակ թաքցնում էէդ նրբությունը: Երբեք թույլ չի տա, որ իրեն օգնեն: Ուժեզ է: Կօգնի դիմացինի ? :hmm եթե ցանկանա, եթե արժանի համարի, ամեն ինչ կանի: Կար մի ժամանակ երբ ամբողջ ակումբում միայն բյուրին չէի սիրում, ու էդ չսիրելը մեղմ ասված է Ինքը գիտի էդ մասին : Գիտի նաև, որ հիմա շատ եմ սիրում: Բյուր սիրես չսիրես ` էլ վերջ, սիրելու եմ Բյուրի գրեթե բոլոր գրառումները խիստ ինֆորմատիվ են /մամա ջան էս ինչ բառ գրեցի / : Ամենաազդեցիկը` Վիժողները: Էս գրառումը ստիպեց ինձ 180 աստիճանով փոխվել:
    Բյուր, էն մարդկային իրական սիրով քեզ շատերն են սիրում ես էլ եմ սկսել
    Վերջին խմբագրող՝ Dayana: 01.10.2008, 18:19:

  2. #272
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Դայուշը լավ էր գրել. սկզբում նրան չէի նկատում, ինչպես շատերին: Երևի ոչնչով չէր առանձնանում: Հետո սկսեցի նկատել, բայց գրառումները ներվերիս վրա ազդում էին: Մի տեսակ վերևից էի նայում նրան (զզվելի սովորություն է): Բայց հետո սկսեցի մի քիչ սիրել նրան… Ուղղակի, ինչպես շատ-շատերին: Իսկ հետո, երբ ինձ մի լա՜վ լացացրեց, երբ բոլոր վերքերիս հերթով կրակեց, ո՜նց սկսեցի սիրել նրան: Խորը մարդ է, ինչն առաջին հայացքից չի երևում: Նրա օրագիրը շա՜տ եմ սիրում: Էնքա՜ն դրական է, էնքա՜ն թեթև, էնքա՜ն համով:

    Ափսոսում եմ, որ երբ հանդիպումներին եկել է, թողել-թռել եմ կամ ուղղակի չեմ շփվել նրա հետ: Ու նորից այն համեմատաբար նոր ակումբցիներից է, որին շա՜տ եմ սիրում:

  3. #273
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բյու~րի
    StrangeLittleGirl ին այն ժամանակներից եմ հիշում, երբ մականունը Բյուրակն էր Բյուրին սիրում եմ իր` ամենի նկատմամբ հստակ ու գիտական մոտեցման համար: Կոնկրետ ու ռեալ մտածելակերպ ունեցող մարդ է, ունի իր հստակ առանցքը ու կողմնորոշումները կյանքում, անկախ այն բանից, թե դրանք ում դուր կգան, կամ չեն գա…
    Բյուրը յուրահատուկ, ինքնատիպ անձնավորություն է, ցանկացած բանից տեղյակ է, ամեն ինչին պատասխաններ ունի:
    Բյուրին կբնութագրեի որպես վարդ, որ բոլորին ցույց է տալիս իր փշերը, իր ուժը, բայց ներսում` հոգու խորքում նուրբ ու ջերմ վարդի պես սիրտ է թաքնված
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #274
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Victory_-ի գրառումները վերջերս եմ նկատել, մինչ այդ երևի հիմնականում քաղաքականության թեմաներում էր ակտիվ, իսկ ես այնտեղ գրեթե չեմ մտնում։ Ընդհանուր բավական դրական տպավորություն ունեմ։ Նրան ռեալում տեսած ու ինձ համար կարևոր մարդկանցից էլ նրա մասին խիստ դրական կարծիքներ եմ լսել։ Victory_–ից մի տեսակ հանգստություն ու դրականություն է բուրում, ինչը նաև լուսանկարները նայելիս եմ զգացել։ Բայց միաժամանակ նաև ինչ–որ համառություն եմ նկատել, որը, սակայն, իմ կարծիքով, ոչ միշտ է տեղին ու արդարացված։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #275
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Ուլուանա - բացառիկ գրագիտությամբ ու համբերությամբ օժտված մարդ է, նույնիսկ դժվարանում եմ ասել, թե այդ երկու բնորոշումներից որն եմ ավելի հարգում Անուկի մոտ: Շատ հետաքրքիր գծեր ունի, որոնք նոր-նոր եմ սկսել նկատել: Ու ինքն ինձ համար գնալով ավելի հետաքրքիր է դառնում: Ասենք բոլորս նրան գիտենք հիմնական գծերով, ու բոլորիս կարծիքները համընկնում են, բայց սկսել եմ որոշակի «նրբերանգներ» ընկալել, որոնք և մեծացնում են հարգանքս, և աճում է հետաքրքրությունս նրա անձի հանդեպ: Բազմաշերտ է Ուլուն, ու բոլոր շերտերը դասավորված են խնամքով, թափթփված բաներ չկան, ինքն իր արժեքը գիտի, ինքն իրեն ճանաչում է, բայց չի ձգտում օգնել, որ դու էլ ճանաչես: Մնացածի մասին՝ հետագա «ուսումնասիրություններից» հետո:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.10.2008, 12:58:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. #276
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    impression-ը չեմ հիշում երբ դարձավ Լիլ:
    Այսինքն հենց էդ մասին էլ ուզում եմ գրել: Արտակումբային impression-ը դեռ Լիլ չի: Ինքը owl ա: Իսկ Լիլ դառնում ա հազվադեպ, դե շատ մեկ-մեկ
    Արդեն չեմ էլ կարող առանձնացնել impression-ին, owl-ին ու Լիլին: Իրանք շաղախվել, դարձել են ամբողջություն: Դրա համար կգրեմ այդ երրորդության մասին:

    impression-owl-Լիլը մինչև վերջին ներվը էմոցիոնալ էակ ա: Ու դրա ձեռը կրակն ա ընկել: Էդ քիչ ա, դեռ ուզում ա ում հասցնի, հետը գցի…

    Ինքը նենց հավեսին բնորոշումներ տալ գիտի: Մի բառանի: Օրինակ, եթե հարցնեմ պողոսն ով ա, մեն մի հատիկ բառով կկրակի նենց, որ ավելի ամբողջական, համապարփակ ինֆո չէր կարող տալ…

    Լավ զգալ գիտի: Ու էլի ձեռը կրակն ա ընկել…

    Լիլն առանց մարդկանց յոլա չի կարող երբևէ գնալ, ինքը որքան խորը ինտրովերտ, նույնքան հեռու էլ էքստրավերտ ա: Ու էլի ձեռը կրակն ա ընկել…

    Սեփականատեր ա, նախանձախնդիր: Դա երևի սեփական արժեքայնության մասին ինքնահիշեցում ա, հակառակ դեպքում` լիճ ա:

    Լավ, դեռ որ էսքանը, ուշանում եմ, բայց կարևորը ինչպես միշտ չասվեց…

  7. #277
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    impression-ին շատ եմ սիրում, հազվադեպ են պատահում այնպիսի մարդիկ ում նկատմամբ ժամանակի ընթացքում վերաբերմունքս չի փոխվում: Ճնշող մեծամասնության նկատմամբ ժամանակ առ ժամանակ որոշակի անկումներ են լինում, անվստահություն, հեռանալու ցանկություն: Լիլոյին ճանաչելուց ի վեր վստահել եմ 100 տոկոսով ու սիրել: Մի տեսակ գույներ է ավելացնում այս մոխրագույն կյանքում, վառ կետիկ... չէ ԿԵՏերից ա իմ կյանքի: Անմիջական ա, ուղիղ, երբեք չի մտածի ասե՞լ, թե՞ չէ այն ամենը ինչ մտածում է: Ուղիղ երեսիդ ա շպրտում: Ամենակարևոր գծերից մեկն ա, որի համար ես նրան հարգում եմ ու սիրում: Եթե մյուսների դեպքում մտածում եմ, թե հետևիցս ի՞նչ են խոսում, Լիլոյի դեպքում կասկած չունեմ որ չի խոսում: Կարճ ասած սերս ա: Լիլ, էսօր կոֆե չխմե՞նք

    Ավելացվել է 4 րոպե անց
    Բարեկամ -ի մասին էլ միայն լավը կարող եմ ասել: Չնայած մի քանի մարդկային մինուս ունի: Մի տեսակ ինքնամփոփ ա, ինքնագնահատականը իմ համեստ կարծիքով ցածր է: Իրականում նա շատ ավելի լավն է, քան ինքն է կարծում: Խիստ սահմանազատում է իր ռեալ կյանքն ու վիրտուալը: Աշխատում է ամեն ինչ անել, որ ռեալն ու վիրտը չխառնվեն իրար: Ինչքան նկատել եմ, վիրտում ավելի իսկական է, քան ռեալում: Բարեկամին չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ, քանի որ ինքը թույլ չի տալիս դա անել: Ավելի շատ լսում է, քան խոսում: Լսելու ունակությունը շատ ուժեղ է: Մի բանում եմ համոզված հաստատ, որ Բարեկամին ռեալում տեսնելու մեծ ցանկություն ունեմ:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.10.2008, 10:27: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #278
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    խմենք
    Լիլը կենացի բաժակը մեծահոգաբար զիջեց, որ տրամադրվի Արտգերոյին գովաբանելուն: Ասեմ, որ ֆորումի երեխեքին էնքան էլ լավ չեմ ճանաչում, բայց արդեն կարողացել եմ որոշ չափով որոշ հատվածի մասին կարծիք կազմել: Արտգեոյի մասին կարող եմ ասել` մի քիչ տխուր, մի քիչ միայնակ, բայց լեցուն է կյանքով ու անընդհատ փնտրտուքների մեջ` նորը գտնելու, բացահայտելու մեծ ցանկությամբ: Հետաքրքրասեր է, ակտիվ, բանիմաց, մարդկային էն տեսակներից է, որ կյանքից ուզում է վերցնել այն ամենը` ինչ հնարավոր է: Ասում են գիրուկները կամ թմբլիկները բարի են իրենց էությամբ, Արտգեոն երևի հենց դրանցից է:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  9. #279
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    GISastgh

    Ինքը դեռևս չբացահայտված կերպար ա, բայց մի տեսակ չարաճճիություն ու քնքուշ ա իմ աչքին երևում… միանշանակ ռոմանտիկ ա ու սենտիմենտալ… երևի երազկոտ, ամաչկոտ… դեռ քիչ եմ ուսումնասիրել, բայց սենց անպաշտպան կանացի կերպար ա մոտս ձևավորվել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #280
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Երկնայինին սկզբում ընդհանրապես ուշադրություն չեմ դարձրել: Հետագայում սկսել եմ կամաց-կամաց ուսումնասիրել: Ընդհանուր առմամբ դրական, բարի կերպար է, մի փոքր մելամաղձոտ ու տխուր բնավորթույամբ: Մանկական անհավասարակշռություն ունի, կարող է ժպտալ ու լաց լինել միասին կամ մի քանի վարկյանի տարբերությամբ: Փխրուն հոգի ու մարմին ունի: Կյանքում չեմ հասկանա նրա «կարճ ճանապարհ» փնտրելու ու գտնելու անունակությունը: Սիրառատ է: Ամաչկոտ ու քաշվող անձնավորություն է: Եթե ինձ խնդրեին մեկ սմայլով բնութագրել Երկնայինին, ապա այդ սմայլը միանշանակ կլիներ:

  11. #281
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Artgeo-ն լիքն ա... Ահավոր լիքն ա: Որ բան չավելացնեմ էս ասածիս, միթե ոչ ոք չի հասկանա, թե ես ինչ նկատի ունեի?

    Նկատողություն ստացա Բագրատից` կարճ գրառման համար, ուստի ավելացնում եմ Արթուրի մեջ, իմ պատկերացմամբ, ինչ կա` լիքն ա: Եթե ինքը սիրում ա, սիրում ա անմնացորդ, ավարտուն, եթե ինքը բարի ա, ուրեմն իր ներսը մինչև վերջ պետք ա լցված լինի բարությամբ, եթե ինքը պետք ա զզվեցնի մեկին, ապա իր մեջ լիքն ա դառնում ցինիզմը, սուր միտքը, հետևողականությունը: ՈՒ էսպես շատ կարող եմ շարունակել Արթուրի մեջ ինչ կա էդ պահին, կամ ընդհանրապես, լիքն ա: Ինքը կիսատ մարդ չի, ու ես դրա համար իրան շատ եմ սիրում
    Հա, մեկ էլ չմոռանամ ասել, որ լիքը ասելով, հիմնականում նկատի ունեի, որ ինքը չաղ ա
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 22.10.2008, 11:56:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. #282
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Ուրեմն շուտ ասեմ՝ քանի ոչ ոք չի ասել
    Վարպետի օֆիցիալ ու լեգալ ներդրումների շնորհիվ ֆորումը ահագին շահելու ա, դաժը եթե ինձ արվող անհիմն նկատողությունները չպակասեն
    Վարպետը իր կերպարով ինձ մոտ ասոցացվում ա լեգենդար Վորոշիլովի /շոումեն, մյուսի հետ չխանեք/ կերպարի հետ, ու դա ահագին հետաքրքիր ա
    Կներես, Վարպետ ջան, բայց Բուլգակովի Վարպետի համար քո էնտուզիազմը գերազանցում ա, ու հուսով եմ երբեք չի ճնշվի՝ չնայած քո մեծ հարգանքին բուլգակովյանի հանդեպ

    Առայժմ էսքանը

  13. #283
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բարեկամ

    երևի էս թեմայում ամենաշատը Բարեկամի մասին եմ գրել, ու միշտ նորն եմ գտել գրելու… հենց հիմա մի բան կա, որ չեմ դիմանա, եթե չասեմ… հիմա վստահ եմ, որ ինքը մի այլ կարգի քնքշանք ա իրենից ներկայացնում… ու դոզան էլ մեծ ա, ուղղակի չի շռայլում աջ ու ձախ, այլ նվիրում ա միայն նրանց, ում արժանի ա համարում… դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր իր քնքշանքից ստանում են, լավ մեծ չափաբաժիններով են ստանում…
    եթե մի օր հանդիպենք, բռնելու եմ, ուժեղ-ուղեղ գրկեմ ու պաչիկ անեմ, ձեռքիցս չես պրծնի…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. #284
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,671
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Բա ես էլ երկնայինի մասին գրեմ
    սենց կիսառեալ մի քիչ շփվել ենք…
    Ինքը մռութիկ ա իսկական
    փափուկ խաղալիք
    իրա մեջ լիքը զգացմունք կա՝ գերնրբության հասած:
    Նույնիսկ զարմանում եմ՝ ինչքան համբերատար ա, ներքուստ ուժեղ… էդ հոյակապ հատկություններ են

  15. #285
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմ վերևի մարդը – 4

    Հաճելիորեն զարմացած եմ: Բավականին ինտելլեկտուալ տիպ է: Ավելին դեռևս չեմ կարող ասել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 19 75-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •