Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հա բայց համոզելու համար պարտադի՞ր ա տարածք հանձնելը: Թե համոզող էինք, էս քսան տարվա ընթացքում էինք համոզել: Էն ա, համոզած էլ պահում ենք, որ էս պահին բացահայտ պատերազմ չկա:

Արտ, իսկ էս վերջին նախադասությունդ ահավոր նման ա 2008-ի «ով մեզ հետ չի, դավաճան ա» արտահայտությանը: Ահավոր տհաճ ա, որովհետև իրականում մենք չենք ուզում պատերազմ, մեզ մի համոզի, թե ուզում ենք: Բայց չեմ բացառում, որ ՀԱԿ-ը հենց տենց էլ սկսելու են ներկայացնել բոլոր մարդկանց, ովքեր չեն կիսում էս տեսակետը, ոնց որ 2008-ին սաղս դավաճան էինք դառել:
2008-ին չի եղել «ով մեզ հետ չի, դավաճան ա» արտահայտություն, հիմա էլ չկա: Ես ընդամենը փորձում եմ հնարավորինս հստակեցնել իրավիճակը ու հասնել նրան, որ ձեր դիրքորոշումը կազմելուց հստակ գիտակցեք դրա հետևանքը: Որպես միակ ելք պատերազմ տեսնելը ես լրիվ նորմալ եմ համարում, ոչ անմարդկային, ոչ բան: Այսինքն եթե օրինկան դու հանգում ես նրան, որ փոխզիջումով մեկ ա պատերազմ ա ստացվելու, ավելի լավ ա առանց փոխզիջման էդ տարբերակը, ես կհարգեմ էդ դիրքորոշումդ: Բայց ես ուզում եմ, որ դու հստակ հասկանաս, որ էս քաղաքականությունը հստակ բերելու ա պատերազմի ու գիտակցված ընտրություն կատարես: Հետո կփորձեմ ավելի լավ հիմնավորել, թե ինչի ա սա բերելու պատերազմի:

Իսկ տարածք հանձնելը, եթե փոխզիջման ես գնում, պարտադիր ա: Եթե չէ, իրա հետ առանց պատերազմի հարցը փակելու տարբերակ առաջարկի: Կարո՞ղ ես: Եթե կարողանաս, սիրով կընդունեմ ու կասեմ, որ հա, Բյուր, սխալվել էի, տարածքով փոխզիջումը պատերազմի միակ այլընտրանքը չի: Բայց 94-ից 22 տարի ա անցել որևէ մեկը էդպես էլ որևէ այլընտրանք չի առաջարկել: