Բայց ճիշտ է, որ նման սահմանափակումներ դնենք? Սկզբունքային տեսակետից, էլի - արդյոք չի սահմանափակում մարդկանց իրավունքները? Ուղղակի, կարծում եմ, պետք է մարդկանց բացատրել, որը ոնց է: Թե չէ սա արգելենք, նա արգելենք... տենց կարող ենք հեռուն գնալ...
Բայց ճիշտ է, որ նման սահմանափակումներ դնենք? Սկզբունքային տեսակետից, էլի - արդյոք չի սահմանափակում մարդկանց իրավունքները? Ուղղակի, կարծում եմ, պետք է մարդկանց բացատրել, որը ոնց է: Թե չէ սա արգելենք, նա արգելենք... տենց կարող ենք հեռուն գնալ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Անոռեքսիկը ո՞րն ա: Դրած նկարները ոնց նայում եմ սաղն էլ դրանից ունեն![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Նաիրուհի (08.02.2017)
Աթեիստ (08.02.2017)
Իրականում, իմ համեստ (ու ոչ էնքան համեստ) դիտարկումներով, հիմա տրենդը ահագին փոխվել ա:
Հիվանդագին նիհար, «մոդելային» արտաքինով կանայք արդեն գեղեցկության ու «կանացիության» էտալոն չեն, բայց մասամբ իներցիայով, մասամբ էլ մասս-մեդիայի շնորհիվ շարունակում են գոյություն ունենալ: Իրենցից դառնալու ձգտում չկա, իրենց հանդուրժում են, երբեմն՝ օգտագործում որպես դեկորացիա:
Ճարպակալությամբ հիվանդ (տես՝ ivy-ի բերած օրինակը) կանայք էլ գեղեցկության ու «կանացիության» օրինակ չեն, բայց մասամբ «իր կյանքն ա, ինձ ինչ» դիրքորոշման, մասամբ էլ «ես հպարտ եմ իմ մարմնով» ու «ես առաջադեմ հպարտ եմ, որ դու առաջադեմ հպարտ ես» ապուշ դրվածքի պատճառով շարունակում են փոքր նիշա ունենալ: Իրենցից դառնալու ձգտում չկա, իրենց ևս հանդուրժում են:
Տրենդային են մարզված, առողջ սնվող, վազող ու ջիմ գնացող աղջիկները: Սպորտային բռա, կիպ լեգգինգս, գանտելներ, փորի կուբիկներ, ավելի ծանր քաշերով կքանիստ, քան միջին վիճակագրական Արմենը երբևէ կերազեր: Այ իրենցից երազում են դառնալ ու իրենք հաջողության տիպար են: Ու սա լավ ա:
![]()
DIXIcarpe noctem
Էս էլ՝ բոնուս, տժժացեք: Պատահական չի, որ Քանյեն էսօրվա ամենատրենդային դեմքերից ա:
DIXIcarpe noctem
Աթեիստ (08.02.2017)
Երկար տարիներ ես բավականին ցածր քաշ ունեի ու դա իմ գլխավոր կոմպլեքսն էր: Ուտում էի սարսափելի շատ, բայց ոչ մի գրամ քաշ չէի հավաքում: Ուտում էի ոչ նրա համար, որ աջուձախ զարմացած հայացքներն ինձ ուղեկցում էին «վայ էս ինչ նիհար ես», «տնեցիք հաց չեն տալի՞ս» արտահայտություններով, այլ որովհետև օրգանիզմս պահանջում էր: Կոմպլեքսներս խեղդում էին էնքան, մինչև սովորեցի մարդկանց պարտադրող կարծիքների նկատմամբ անտարբեր լինել (դեռ ոչ լրիվ): Այ էտ ժամանակ իմ օրգանիզմն սկսեց աճել, որովհետև լեզու գտա սեփական մարմնիս հետ:
Իրականում բարդ ա ձգտելը համապատասխանել ինչ-որ ստանդարտների: Բավականին ժամանակ ա պետք ծախսել ու ռեսուրսներ: Իմոնք ես ափսոսում եմ:
Գեղեցիկ կանացի մարմինը ոչ թե նիհարն է կամ գերը, այլ համաչափը:
Ու ընդհանրապես, բնությունը մարդուն բնականից գեր չի ստեղծում, ոչ էլ անորեքսիկ: Մարդու հետագա ապրելակերպն է ձևավորում մարմինը:
Բայց ես չեմ հասկանում, թե անորեքսիկներին ինչու եք քննարկում գերերի հետ նույն շարքում՝ որպես պայքարի շրջանակներում. իրական կյանքում դրանք շատ-շատ ավելի քիչ են հանդիպում, մինչդեռ ավել քաշովներն ամեն քայլափոխի են: Ու հա, էդ արևմտյան ռազմավարություն ա՝ գիրացնել մարմիններն ու ուղեղները, դրա համար էլ խրախուսում են: Այնպես որ ավելի լավ է ոսկրոտ մանեկենուհին դառնա ձգտման ստանդարտ /միևնույնն է՝ շարքային կինն այդքանի չի ձգի/, քան ստիպեն կանանց տեսնելու ճարպակալումը ոչ միայն հանդուրժելի, այլև գեղեցիկ: Այսօր ԱՄՆ-ում գերգերները ոչ միայն արտառոց չեն նայվում, այլև իրենց շատ հարմարավետ են զգում այդպիսին, իսկ Հայաստանի պես տեղ նման արտաքինով ոչ միան անձնական կյանքի մասին երազել էլ չես կարող, այլև կուտեն անբարյացակամ կամ ծաղրական հայացքներով: Ու դա գուցե վատ չէ, կսթափեցնի: Բայց դե արևմուտքում մարդկանց կյանքը դարձրել են այնքան ապահով ու դատարկ, որ ընկճախտից խույս տալու համար մարդիկ մխիթարություն է գտնում ուտելիքի մեջ և շատ շուտով ձեռք բերում կախվածություն: Իսկ արևմուտքը խրախուսում է, թե՝ դուք հեչ մի նեղվեք, մենք էնպես կանենք, որ ձեզ բան ասող չի լինի, թող մի հատ փորձեն, իսկ դու կերեք ու կերեք, կերեք ու կերեք, ու ուրիշ բանի մասին մի մտածեք...
Ի դեպ, Ջոնի բերած մյուս տրենդը՝ մարզված աղջիկները, ոչ բոլորին են թվում գրավիչ: Անձամբ ինձ այնքան էլ դուր չեն գալիս փորերի վրայի այդ նշած տղամարդկային ՛՛կուբիկները՛՛, ինչպես նաև մկանաձիգ մարմինը. նրբությունն ու կանացիությունը բացակայում են:
Ու վերջում, մի հին անգլիական անեկդոտ մեջբերեմ.
- Գիտես, պարզվում է մեր օրվա սննդի ռացիոնի 10 տոկոսը բավական է, որպեսզի ապրենք:
- Իսկ ինչի՞ համար է մնացած 90 տոկոսը:
- Որ բժիշկները ապրեն:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.02.2017, 04:15:
Ուլուանա (08.02.2017)
Գեղեցիկի ընկալումը խիստ սուբյեկտիվ ա, իսկ համաչափ մարմին ոչ բոլոր կանանց ա տրված հենց բնությունից։ Բնությունն ամեն մեկին տարբեր կերպ ա ստեղծում. մեկը մի կտոր հաց ավել ա ուտում, միանգամից վրան էրևում ա, մեկը ինչքան էլ խփշտում ա, չի չաղանում։ Ինչ խոսք, ԱՄՆ-ն հանրային առողջական լուրջ խնդիր ունի ճարպակալման հետ կապված ու դրա դեմը պիտի առնի նախ էժան, ճարպակալում առաջացնող սննդի դեմ պայքարելով։ Բայց էդտեղ նաև դասակարգային հարց կա։ Աղքատ խավը ո՞նց իրեն թույլ տա, թանկ սնունդ առնի։ Դանիայում, որ դասակարգային տարբերություններն էդքան արտահայտված չեն, մարդու քաշից միանգամից կարող ես ասել, թե ամսական ինչքան եկամուտ ունի։ Միջին խավը կարա իրան թույլ տա, գնա թանկ-թանկ սուպերմարկետներից օրգանիկ սնունդ առնի, շաբաթը երեք անգամ էլ մարմինը ժեշտի վրա մաշացնի, հետո էլ ասի՝ հլը էս չաղերին նայեք։
Հայաստանում մի ուրիշ հիվանդագին մոտեցում ա։ Շատ վատ ա, որ մի քիչ ավելորդ քաշ ունեցողներին ծաղրում են, որովհետև դա չի սթափեցնում, լավագույն դեպքում բերում ա լիքը կոմպլեքսների կամ մածունային ու այլ սարսափելի դիետաների, վատագույն դեպքում էդ կանանց կամ ավելի շուտ դեռահաս աղջիկներին գտնում ես հոգեբուժարանում անոռեքսիայից բուժվելիս։ Կամ ի՞նչ ա նշանակում, որ անձնական կյանք ունենալու մասին կարա մոռանա։ Հայաստանում անձնական կյանք ունենալու մասին կարան մոռանան կոսմետիկա չօգտագործող, մազերը չֆենող, բարձրակրունկ չհագնող ու այլ ոչ միջին վիճակագրական կանայք (կարող եք ցանկը շարունակել): Ի վերջո, կնոջ արժեքը չի որոշվում նրանով, թե ինքն ունի անձնական կյանք, թե չէ: Մարմնի տեսքի առաջնային նպատակն էլ անձնական կյանքը չի:
Ես կարծում եմ՝ ուղղակի պետք ա կանանց հանգիստ թողնել, որ ունենան էնպիսի մարմին, ինչպիսին ուզում են։ Եթե մեկին փորի կուբիկներ ա դուր գալիս, թող կուբիկներ ունենա, եթե մեկին դուր ա գալիս իրա թմբլիկ տուտուզը, թող թմբլիկ տուտուզ ունենա, եթե մեկը չի ուզում թևի տակի մազերը թրաշել, թող չթրաշի, եթե մեկն ուզում ա քաչալ ման գա, թող քաչալ ման գա: Սրանցից ոչ մեկը չպիտի քննադատվի: Իսկ առողջության վերաբերյալ հարցերը քննարկվում են բժշկի կաբինետում, ոչ թե հրապարակայնորեն: Ու ճարպակալումը միշտ չի, որ սխալ սննդի կամ ապրելակերպի հետևանք ա:
Նաև նշեմ մի քանի բավական լուրջ բժշկական պատճառ, որ կարան ճարպակալման բերեն ու ապրելակերպի հետ կապ չունեն.
- Վահանաձև գեղձի թերֆունկցիա (ինչը կարա շատ տարբեր պատճառներով լինել՝ սկսած բնածինից, վերջացրած աուտոիմուն հիվանդությամբ)
- Կուշինգի հիվանդություն/հանախտանիշ (վերջինս առաջանում ա որպես գլյուկոկորտիկոիդների կողմնակի էֆեկտ, իսկ գլյուկոկորտիկոիդներ սովորաբար նշանակում են ահավոր լուրջ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են օրինակ համակարգային կարմիր գայլախտը կամ ռևմատոիդ արթրիտը: Ավելին ասեմ՝ որպես կողմնակի էֆեկտ նաև մազակալումն ա ավելանում: Տեսեք ինչքա՜ն ձեռ առնելու տեղ կա)
- Հակապսիխոտիկ դեղերի կողմնակի էֆեկտ
Ու ցանկը կարելի ա շարունակել: Էնպես որ, արխային ձեռ առեք էս մարդկանց, ձեր ձեռ առնելուց հետո կորոշեն «ուղղվել»:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ