Էսօր էս հոդվածը կարդացի, ու դա դրդեց, որ թեման բացեմ, չնայած վերջին ժամանակներս բավական հաճախ է կնոջ՝ սեփական մարմինը տնօրինելու հարցը քննարկման թեմա դառնում:
Օրեցօր շատանում են կանանց արտաքինի նկատմամբ պահանջները: Գրեթե ոչ մի ժամանակակից կնոջ մարմին բնական չէ, այնպիսին չէ, ինչպիսին բնությունը ստեղծել է (մազահեռացում, վարսահարդարում, շպարի գործածում, պլաստիկ վիրահատություններ, բոտոքս և այլն, ինչ ասես կարող ես մտածել): Իսկ ամենավատն այն է, որ շատ ժամանակ դա ոչ թե կնոջ ընտրությունն է, այլ հասարակության պարտադրանքը: Նույն խնդիրը բնավ չկա տղամարդկանց դեպքում. մորուքով տղամարդը շատ ավելի նորմալ է դիտվում, քան թևատակերը չթրաշած կինը: Ավելին՝ շատ հաճախ երբ որևէ կին հայտնի է դառնում, հաջողության է հասնում, միանգամից սկսվում են նրա արտաքինի մասին քննարկումներ (բերանը ծուռ է, գեր է, էս է, էն է), մինչդեռ տղամարդկանց դեպքում նման բաներ շատ քիչ են հանդիպում:
Կուզեի էս թեմայում քննարկեինք հասարակության դրած պահանջները և կնոջ՝ սեփական մարմինը տնօրինելու իրավունքը: Ինչու՞ են նման պահանջներ կանանց նկատմամբ դրվում, իսկ տղամարդկանց նկատմամբ՝ ոչ: Ինչու՞ է կնոջ արտաքինն այդքան կարևորվում և արդյոք գեղեցկության ժամանակակից չափանիշներն օբյեկտիվ են և որքանով են դրանք կարևոր ընդհանրապես:




Մեջբերել

համար:
Հետո նկատեցի, որ իրոք ես ինձ սենց էլ եմ դուր գալիս ու տենց քթիս հետ կապված կոմպլեքսներս ժամանակի հետ անցավ:
Դե բարով եք էլի եկել: Ես ձեզ չեմ ասում չէ մի շպարվեք, բարձրակրունկ մի հագեք, ուրեմն բարի եղեք դուք ձեր դարդով տապակվեք: Հիմա էլ չեմ ներվայնանում, շատ հանգիստ ասում եմ. «Ըհը, իմ մասին մի անհանգստացեք, լավ ա լինելու»
Ասեց. «հա, ընդհանրապես ինքը շատ կոմպլեքսավորված է»:

Էջանիշներ