User Tag List

Էջ 19 20-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 300 հատից

Թեմա: Կարմիր խնձորիկ

  1. #271
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուշու ջան, կներես նախապես, բայց տպավորություն ունեմ, թե հենց քեզ նման մտածող մարդիկ են, որ ֆիքսված են դրա վրա: Դասական հայ մարդկանց մեծ մասը անցնում է այդ ամենի կողքով, նկատի ունեմ էդ ՞նշելը՞, որպես հետամուսնական հերթական մի տրադիցիայի կողքով, ոնց ասենք ՞գլուխ լվալը՞ ու հետո մեծ հաշվով սկի չեն էլ հիշում այդ մասին - դա դառնում է հարսանեկան տրադիցիայի մի մասը, որը աստիճանաբար լղոզվում է մեկ ընդհանուր հիշողության մեջ, որի անունն է ՞հարսանիք՞...
    Դասական հայ մարդիկ հորինել են կարմիր խնձորը կոչվածը աղջկան «վանդակի» մեջ պահելու համար, ինչը ես համարում եմ սխալ:
    Դուք հասկանում եք որ իմ ասածը այն ա, որ կարմիր խնձորը հարսանիքի մաս չի, ինքը աբսուրդ ա, պետք ա հանել մեր միջից դա: Պետք ա պայքարել դրա դեմ, ոչ թե ընկալել որպես նորմալ երևույթ: Ու հա եթե ես ֆիքսված եմ դրա վրա, ապա ուզում եմ շատանան իմ նման ֆիքսվածները, որ ինչ որ բան փոխեն: Ես չեմ պահանջում հավասարություն կնոջ համար, ես պահանջում եմ ազատության աղջկան: Իրավունք որոշելու ապրել սեռական կյանքով նախքան ամուսնությունը թե ոչ: Կոտրել վանդակը ու դուրս գալ դրա միջից:
    Հ. Գ. Իմ համար մնացած հետամուսնական խայտառակ արարողությունները ևս անընդունելի եմ, մեկը ես օժիտ չեմ տանելու ու շատ լավ եմ անելու:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.02.2017), Cassiopeia (04.02.2017), Rammstein (05.02.2017)

  3. #272
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ պահանջում հավասարություն կնոջ համար, ես պահանջում եմ ազատության աղջկան: Իրավունք որոշելու ապրել սեռական կյանքով նախքան ամուսնությունը թե ոչ: Կոտրել վանդակը ու դուրս գալ դրա միջից:
    հա բայց ումի՞ց ես պահանջում Մուշու ջան ))
    ով ուզումա՝ պահումա, ով չի ուզում՝ չի պահում..
    ամեն մարդ ինքնա որոշում ինչ անի ու ում հետ..
    մարդ կա՝ ամուսնանալուց հետո էլա ուրիշների հետ անում..
    մարդ էլ կա՝ միայն կույսի հետա ուզում ամուսնանալ..

    իսկ դու համ ուրիշներից պահանջում ես, որ իրենց բարքերը քեզ չփաթաթեն,
    համ էլ՝ պահանջում ես, որ բոլորը քեզ պես մոտենան հարցին..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.02.2017)

  5. #273
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    իսկ դու համ ուրիշներից պահանջում ես, որ իրենց բարքերը քեզ չփաթաթեն,
    համ էլ՝ պահանջում ես, որ բոլորը քեզ պես մոտենան հարցին..
    չի պահանջում, որ բոլորն իր պես մոտենան հարցին, պահանջում ա մարդուն սահմանափակող արարողակարգերը վերացնել, թող էլի կույս ամունանա՝ իր ընտրությամբ, բայց պետք չի դրանից շոու սարքել իհկ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.02.2017), Աթեիստ (05.02.2017)

  7. #274
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    չի պահանջում, որ բոլորն իր պես մոտենան հարցին, պահանջում ա մարդուն սահմանափակող արարողակարգերը վերացնել, թող էլի կույս ամունանա՝ իր ընտրությամբ, բայց պետք չի դրանից շոու սարքել իհկ
    պարզ ասեց, որ ազատությունա պահանջում ու բացատրեց, թե դրա տակ ինչա հասկանում - նախամուսնական սեռական հարաբերություններ (կարող ես նորից կարդալ վերը մեջբերածս հատվածը)..
    բայց կարծում եմ բուն արարողակարգն էլ (քո ասած՝ «շոու») իր սրտով դժվար թե լինի..

    միայն մի բանա անհասկանալի..
    ո՞ւմ է հասցեագրված այդ պահանջը ))

    ինչքան գիտեմ շուրջ բոլորը բավարար թվով մարդիկ կան, ովքեր, այսպես ասենք՝ ժամանակակից հայացքների կողմնակից են, իսկ մնացածն էլ՝ ավանդապաշտ են..

    չի լինի՞, եթե էս խմբերի մարդիկ՝ իրար պահանջներ ներկայացնելու ու պիտակավորելու փոխարեն, ուղղակի հարգանքով մոտենան դիմացինի ընտրությանը ու ամեն մեկն իր կարծիքին մնա...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.02.2017)

  9. #275
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մուշու ջան, պարզ է - կարճ ասած դու պահանջում ես, որ հասարակությունը նորմալ ընդունի այն, որ աղջիկը մինչև ամուսնանալը սեռական կյանքով է ապրել...

    Ասեմ, հասարակության մի, բայց փոքր մասը, ընդունում է, ավելի մեծ մասը՝ չի ընդունում: Սա պահանջել-չպահանջելու հարց չի, սա ժամանակի հարց է: Նույն ՞կարմի խնձոր՞ կոչվածն ու աղջկա կուսության խնդիրը ինչ-որ մեկի կապրիզը չէ, այն ստեղծվել է երկար հարյուրամյակների ընթացքում կոնկրետ սոցիալական բովանակությամբ՝ տղամարդն ու նրա տոհմը ուզեցել են գառանտիա ունենալ, որ սերունդը իրենց տոհմի շարունակությունը կլինի (սա, որպես գլխավոր) ու դրանից բխող՝ պատվի հետ կապված հարցեր: Հիմա, եթե հասարակական պահանջմունքները վերացնեն վերոհիշյալ ցանկությունը, կվերանա նաև այս ավանդույթը: Մեկը ես, սակայն, առայժմ չեմ տեսնում նման պահանջմունք - հոգու խորքում տղամարդկանց մեծ մասն էլ ուզում է առաջինն ու միակը լինել իր կնոջ կյանքում, էլ չասած՝ սերնդի մասին: Առանձին աղջիկներ, իհարկե, ինչպես միշտ, կանցնեն այդ սահմանը, բայց մի կողմից դա չի նշանակում, որ իրենք մեծամասնություն կկազմեն, մյուս կողմից էլ՝ որ հասարակությունը չի դադարի իրենց այդ քայլը չընդունել:

    Ես հասկանում եմ քեզ, իհարկե, բայց նաև թույլ տուր ասել, որ դու նման մտածողությամբ շատ կոնֆլիկտային ուղի ես ընտրել, սա ընկալիր որպես պրակտիկ խորհուրդ/կարծիք, ու դժվար թե այս կերպ մտածելով դու կյանքում և մեր հասարակությունում հանգիստ երջանկություն ու հարմոնիկ կյանք կունենաս: Գիտես, քանի 20 տարեկանի մոտերքում ես, լի ես պայքարելու, աշխարհը փոխելու վճռականությամբ, բայց 30-ից հետո մարդը արդեն սկսում է ուղղակի հանգստի և հարմոնիայի ձգտել, սա ևս հաշվի առ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #276
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    հա բայց ումի՞ց ես պահանջում Մուշու ջան ))
    Հասարակությունից, որը հնարել է կարմիր խնձոր կոչվածը աղջկա ազատությունը սահմանափակելու համար:

    Գաղթական ջան ևս մի անգամ վերընթրցիր գրածս, ես չեմ պահանջում ազատություն նախաամունական սեռական կյանքով ապրելու համար, ես պահանջում եմ ազատություն սեփական ընտրությունը կատարելու: Եթե դու կարող ես քո երեխային դաստիարակել էնպես, որ նա չմտնի սեռական հարաբերությունների մեջ նախքան ամուսնանլը, ապա քեզ պետք չի կարմիր խնձոր երևույթը, եթե ոչ ապա կկառչես դրանից և միշտ դեմ կլինես ծիսակարգից ազատվելուց:

  11. #277
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուշու ջան, պարզ է - կարճ ասած դու պահանջում ես, որ հասարակությունը նորմալ ընդունի այն, որ աղջիկը մինչև ամուսնանալը սեռական կյանքով է ապրել...
    Աղջիկը կարա ապրի ակտիվ սեռական կյանքով և ամուսնան որպես կույս: Դե շարունակեք պաշտել կարմիր խնձորը և հավատալ էն միֆին թե կուսաթաղանթի առայությունը խոսում է աղջկա պարկեշտության մասին: Երբ մեր նախնիները հնարել են կարմիր խնձորը, առնվազն կուսաթաղանթի վերականգնում չի եղել, էլ չեմ ասում ինֆորմացիա ստանալու հնարավորությունը: Մեր օրերում այդ ծես ոչ մի կերպ չի երաշխավորում տղայի ընտանիքի «անպիղծ» սերունդ ունենալը:

    Ակումբում գրում եմ, որովհետև ակումբցիներից բացի լիքը մարդիկ են կարդում գրածս, գուցե այս գրածս ինչ-որ մեկի մոտ կարծիք փոխի:

    Հ.Գ. ես իմ համար չեմ սա ասում այս ամենը, ես վաղուց հասել եմ դրան, ծնողներս ինձ վստահում են: Չէ իրենք վստահում են իրենց դաստիարակությանը:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.02.2017)

  13. #278
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծիսակարգի մասով՝ հասկանում եմ..
    եթե ամեն ինչ պետք է լինի առավոտ կանուխ Ճապոնիայի դրոշը ստուգելու, հետո էլ՝ սրան նրան ցուցադրելու տեսքով, ապա, երևի թե, դա շատ տհաճ պիտի որ լինի աղջկա/կնոջ համար..
    բայց իմ իմացած դեպքերում, համենայն դեպս, Լիոնի ասածի պես՝ կանայք հավաքվում են, միասին սրճում, ասում-խոսում-ծիծաղում ու պա-դամամ..
    էս տեսանկյունից՝ վատ բան չեմ տեսնում դրա մեջ ու համարում հարսանիքի ընդհանուր ծիսակարգի ավանդական մաս..

    իսկ կուսության պահով՝ բնականաբար սա զույգի անձնական որոշելու հարցն է..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.02.2017)

  15. #279
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ հարսանիքից հետո ես մորս, քրոջս ու քավորկնոջս իմ մեքենայով ու համապատասխան սիմվոլիկ և ոչ այնքան սիմվոլիկ նվերներով տարա աներանցս տուն, որտեղ արդեն աներանցս կողմի մի քանի կանայք էին հավաքվել, տղամարդիկ տանը չէին: Դե, դա տղամարդու տեղ չէ, ես գնացի իմ գործերով, իրենք ներս մտան, մի քանի ժամից հետո եկա, իրենց վերցրի և տուն եկանք - իրենք ուղղակի սրճել էին, ասել-խոսել, ծիծաղել... էդքան բան:

    Ու ես դեռ չեմ հանդիպել մի դեպք իմ շրջապատում, որ էդ ՞ճապոնական դրոշի՞ տարբերակը եղած լինի, բոլոր դեպքերը, ինչքան լսել եմ, վերևումս ասածի պես են եղել...
    Վերջին խմբագրող՝ Lion: 05.02.2017, 12:08:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (05.02.2017)

  17. #280
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա բայց նույնիսկ էդ սրճելն ա վիրավորական։ Որովհետև միտքն էդ ա՝ մերսի, որ ձեր աղջիկը կույս էր (նու, ավելի ճիշտ՝ կուսաթաղանթ ուներ)։ Մերսի, որ ձեր ապրանքի վրա պիտակ կար։

    Ու պատկերացնո՞ւմ եք էն աղջիկների վիճակը, ովքեր իրենց պահել֊պահպանել են ամուսնու համար, իսկ բնությունն էնքան դաժան ա գտնվել նրանց հանդեպ, որ կուսաթաղանթը չի պատռվել «առաջին գիշերը»։ Անարդարացի մեղադրանքներ, սկանդալներ ու խայտառակություն։ Մինիմում՝ բժշկի միջամտություն՝ մինչև ներողությունները։ Հանիրավի ստորացումներ, որոնք անխուսափելի են, եթե հարևան֊բարեկամների սիրտը միրգ ա ուզում։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.02.2017), boooooooom (06.02.2017), Cassiopeia (06.02.2017), Life (06.02.2017), Աթեիստ (06.02.2017), Հայկօ (06.02.2017), մարդագայլուկ (06.02.2017), Մուշու (06.02.2017), Նաիրուհի (06.02.2017), Շինարար (06.02.2017)

  19. #281
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, բայց ինչ կա վիրավորական, դա ինչ որ տեղ նույնիսկ հպարտության պես մի բան է:

    Ինչ վերաբերվում է հիշատակված բժշկական անոմալիաներին, ապա, դե կներեք, եթե զույգի մեջ այդքան վստահություն չկա, որ զուտ ինչ ոչ բաներով են իրար վստահել-չվստահելու, էդ դեպքում պիտի իրենց ուղղակի խղճալ: Իմ կարծիքով նորմալ ընտանիքում կեսուր-կեսրարը երբեք էլ քիթը չեն խոթի երիտասարդ զույգի անկողին, դե հենց իրեն հարգող տղամարդը դա չպիտի թույլ տա, իսկ արյուն եղել է կամ չի եղել՝ տղամարդը կարող է հանգիստ հայտարարել, որ ամեն ինչ էլ եղել է... ու վերջ:

    Ընդունում եմ, հիմար պահեր եղել են ու երևի դեռ կլինեն, բայց դե նորմալ, իրար սիրող, վստահող, հասուն զույգերի մոտ պիտի որ խնդիր չլինի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (07.02.2017)

  21. #282
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց ինչ կա վիրավորական, դա ինչ որ տեղ նույնիսկ հպարտության պես մի բան է:
    հը՞

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.02.2017), Life (07.02.2017), Աթեիստ (06.02.2017), Արէա (06.02.2017), Հայկօ (06.02.2017), Նաիրուհի (07.02.2017)

  23. #283
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացարձակապես ոչ մի տարբերություն չկա՝ քչփչալով ու խնդմնդալով սրճում են, թե ամուսնական առագաստը փռում են շենքի լվացքի պարանների վրա ու ամբողջ թաղով ներքևում հավաքված մատնացույց են անում ու ծափ տալիս:

    Դրանից: Երևույթը: Բնավ: Չի փոխվում:

    Տղամարդն ասում ա, որ քիթ խոթել պետք չի, ոչ թե որ արյուն ա տեսել: Ու, ի դեպ, կինն էլ:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.02.2017), Cassiopeia (06.02.2017), Աթեիստ (06.02.2017), Բարեկամ (07.02.2017), Մուշու (06.02.2017), Նաիրուհի (07.02.2017), Ռուֆուս (07.02.2017)

  25. #284
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    հը՞
    Իմ կարծիքնա, Բյուր ջան Մնացածի պահով՝ արդեն ամեն մեկը թող իր կարծիքն ու կյանքն ունենա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. #285
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքնա, Բյուր ջան Մնացածի պահով՝ արդեն ամեն մեկը թող իր կարծիքն ու կյանքն ունենա...
    Բայց ինչու՞ ա կույս լինելը հպարտանալու բան (կամ չհպարտանալու):

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.02.2017)

Էջ 19 20-ից ԱռաջինԱռաջին ... 9151617181920 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՀՀ Կարմիր գիրք
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 07.02.2014, 20:36
  2. Կարմիր Գլխարկ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 31.08.2013, 00:29
  3. Կարմիր թե Սև
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.05.2010, 16:09
  4. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23
  5. Սև և կարմիր քառակուսիներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 517
    Վերջինը: 11.09.2009, 01:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •