Ինձ թվում ա՝ մարդիկ էն ժամանակներում որ ֆեյսբուք չի եղել, մի ուրիշ բան են գտել՝ շեղվելու: Ասենք՝ ունքերը հանեն «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի պես և այլն: Ես ինձ համար գիտեմ գաղտնիքը ոնց անես, որ ասենք կես ժամը մեկ գործդ ընդմիջես բայց կենտրոնացումդ պահես: Պետք ա ուղղակի դուրս գալ ֆռֆռալու՝ ուշքումիտքդ կարդացածումդ ու գրածումդ: Գիտեմ, որ ճիշտը տենց ա, բայց չեմ անում: Արեայի հետ համաձայն եմ, որ վիրտուալ սոցիալական միջավայրերից հաճախ ոչ մի բան չես էլ գտնում, ինձ մոտ ընդհակառակը քանի գնում ուժեղ չհասկացված լինելու զգացում ա հասունանում, ներվայնանում եմ, ասենք՝ ի՞նձ պետք ա: Բայց ամեն անգամ էլի հետ եմ գալիս: Յութուբն էլ ա ահավոր, մեջներից տանելին ինձ համար ֆեյսբուքն ա, որովհետև չաթ չեմ անում, թեթև լրահոսին ծանոթանալը էդքան էլ ահավոր չի ըստ էության:
Էջանիշներ