Ես էլ եմ ֆեյսբուքին մեղադրում, ով ինչ ուզում ա ասի։ Գործիք ա, էս ա, էն ա, պիտի ճիշտ օգտագործես, բլաբլաբլա։ Մենակ մարկետինգի համար ա լավ, վսյո։
Ես ինձ նախքան ֆբ ունենալը շատ-շատ լավ եմ հիշում։ Փոքրիկ թինեյջեր էի, էն աստիճան մեծ մոտիվացիայով ու աշխատասիրությամբ, որ ինչ ասես չէի անում, ինչքան ասես չէի կարդում, գրում, լիքը պլաններ ունեի, որոնց վրա մանրակրկիտորեն աշխատում էի, ինքնակատարելագործվում էի, չնայած ոչ կոմպ ունեի, ոչ առավել ևս ֆեյսբուք ու այլ զրթիկներ։ Հետո մի տարով գնացի ԱՄՆ ու էնտեղ ծանոթացա ՖԲ-ին։ Քանի որ սահամանափակ ժամանակով էի ԱՄՆ-ում, ինձ ասում էին որ ժամանակս ճիշտ օգտագործեմ, իսկ ես օրվա կեսը նստած ֆբ-ում ոչ մի բան չէի անում։ 2010-ի ֆբ-ում էլ գրեթե անելու/կարդալու բան չկար, բայց դե ֆբ-ում միշտ էլ կարելի ա անելու մի բան գտնել՝ օրինակ ինչ որ պատահական մեկի նկարները մեկ-մեկ հավանել, կամ էնքան սկռոլ անել նյուզ ֆիդով մինչև մկնիկդ տաքանա։ Հայաստան հետ գալուց հետո գրեթե բան չի փոխվել ու սարսափելի վախեցնող ա, թե ինչքան ժամանակ եմ ես ծախսում սոցիալական ցանցերում, հատկապես ֆբ-ում՝ ոչ մի բան չանելով։ Մեկ-մեկ ամոթից մեռնում եմ, երբ ինձ համեմատում եմ իմ վաղ թինեյջեր ժամանակների հետ, ու մտածում եմ եթե հիմա էլ էդ ժամանակների կենտրոնացումով աշխատեի, ինչի ասես չէի հասնի։ Բայց փոխարենը ես խելոք պոստեր եմ անում ֆբ-ում ու այլ վայրերում, իսկ էս պահին նաև ակումբում ու սպասում եմ, թե երբ ա արդեն հինգ տարի վրաս թթված գերմաներենը ինքն իրան սովորվելու -․- Վայ, ֆբ-ում նոտիֆիքեյշն ստացա, գնամ էդ էլ ստուգեմ, ու վսյո․․․
Էջանիշներ