Տրիբուն-ի խոսքերից
Եթե սեքսիզմն էս ա, էս խնդալույա .... կամ ավելի շուտ լացելույա:
Զուտ կենցաղային օրինակներ մի հասարակության համար, որը ուղիղ 1400 տարի ապրում ա իսլամական շրջապատում, մի հազար տարի էլ իսլամի լծի տակ ու ամեն ձև կրում ա իսլամի պատկերացումները կնոջ դերի մասին կենցաղում։ Բա ի՞նչ էիր ուզում, որ միջին արևելքում ապրող ժողովուրդը հանկարծ իրա կենցաղում շվեդի պես իրան պահե՞ր։ Դու ու Հայկօն հենց նոր սեքսիզմի պես լուրջ պրոբլեմը իջեցրիք ու հասցրիք սեղան դնելուն ու քեֆին առանձին նստելու մակարդակին։
Իսկ ես միամիտս, մտածում էի, որ զրույցը վերաբերելու ա հավասար իրավուքներին, հնարավորություններին, կրթությանը, երկրի կառավարմանը մասնակցելուն, աշխատանքին, վաստակելուն, սեփական ապագան ինքնուրույն կերտելուն, սենց վեհ բաներին, էլի ․․․․ Բայց չէ, կարևորն էն ա, որ տատին կոֆե չդնի թուլի համար։
Էջանիշներ