Հա բայց դուրս ա գալիս, որ մարդ փոխանակ ընտանիքի կարծիքից անկախ գործելու վախերը հաղթահարի, փախնում ա արտասահման։ ՈՒ արդյունքում կոմպլեքսներդ հո չանհետացա՞ն․ մեկ ա հետդ են մնում, ուղղակի դրանց դրսևորման միջավայրից ես փախնում։ ՈՒ ստացվում ա, որ դու ուզում ես հասարակությունը փոխվի, բայց դու ինքդ փոխվելու քայլ չես անում, ուղղակի թռնում ես իրավիճակից։ Իրականում էդ հոգեբանական ճնշումները մինչև քայլ անելն են լինում, անելուց հետո ծնողները սենց թե ենց խելոք համակերպվում են։ Տենց քանի դեպք գիտեմ։ Հո ձեռդ չե՞ն բռնելու չթողեն։ Իսկ էն քո ասած ավանդական ընտանիքներում, արխային, կինը էնքան անկախ մտածողություն չունի էլ, որ բանը հասնի սկի տենց բան մտածելուն։
Մի խոսքով, ասածս էն ա, որ իրականում խնդիրը ավելի շատ առանձնանալ ուզողի ներքին վախերն են, քան թե ընտանիքի խանգարելը։ Սովորաբար երբ առաջինը հաղթահարվում ա, երկրորդը նույնպես տեղի ա տալիս։ Մինչդեռ հակառակ հերթականությամբ չի լինում ու չի կարա լինի: Ոչ ոք քեզ չի համոզելու, որ իրանցից անկախ դառնաս![]()
Էջանիշներ