User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 381 հատից

Թեմա: Ինտրովերտի անկյուն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #17
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա: Ու ես պատկերացնում եմ՝ էս թեմայում գրող սաղ ինտրովերտներին էլ սոցիալ հմտություն չունեցող կանվանեն, եթե բոլոր տեսակի small talk-երը թողած միանգամից սկսեն իրանց հետաքրքրող թեմաներով խոսել:
    Նայի, եթե օրինակ գիտես որ կոլեգադ, որի հետ ամեն օր իրար կողք նստած գործ եք անում, հետաքրքրված ա արհեստական ինտելեկտով, դու կարող ա առավոտ մտնես գործի ու առանց բարև բարլուսի իրան ասես․ «բա տեսա՞ր, էն արհեստական ինտելեկտով ծրագիրը ոնց աշխարհի լավագույն Գո խաղացողին երեկ կրեց» ու խորանաք էդ թեմայով չէ՞։ ՈՒ էդ լրիվ նորմալ ա‎։ Որտև երկուսդ էլ գիտեք որ էդ թեմայով խիստ հետաքրքրված եք։
    Բայց եթե մտնում ես մի անծանոթ միջավայր, ասենք ինչ–որ երեկույթ ա, ու սուս փուս լռվում ես մինչև չգտնես մեկին որ ԱԻ–ի թեմայով կարա հետդ խոսա, կամ էլ անծանոթ մեկին բռնում ու առանց բարև–բարլուսի խորանում ես ԱԻ–ի թեմայով, էդ սոցիալ հմտության պակաս ա արտահայտում։ Որովհետև նախ և առաջ ի՞նչ իմացար որ դեմիդ մարդը էդ թեմայով հետաքրքրված ա ու ուզում ա հիմա խոսի էդ մասին, որ քյասար խորացար։
    Եթե չես կարում մարդկանց հետ խոսես, քանի դեռ չես բռնացրել էդ թեմայով հետաքրքրվածի, էդ էլ ա սոցիալ հմտության պակաս։ Որովհետև մարդիկ սովորաբար հաճույք են ստանում ոչ միայն խորացած վերացական թեմաներից խոսելուց, այլ զուտ իրար ներկայությունից ուրախանում են, էդ պահի իրավիճակի, միջավայրի իրանց ընկալումներն են կիսում, մանր–մունր դեսից դենից խոսելով ջան են ասում ջան էն լսում, մեկը մյուսի մասին իմանում են քիչ–քիչ ու գուցե հետո ընդհանուր վերացական թեմա գտնեն, որով երկուսն էլ ոգևորված են խոսել։
    Էդ թեթև զրույցը, որը սովորաբար տվյալ միջավայրին ա վերաբերվում որում էս պահին գտնվում ես, դիմացդ գտնվող մարդու որպիսությունով անկեղծորեն հետաքրքրվելը, տպավորություններ կիսելը, կատակելը որը ջերմ մթնոլորտ ա ձևավորում մարդկանց միջև, հենց small talk ա դառնում։ ՈՒ էդ բնական շփում ա մարդկանց միջև ու գոնե էդ մակարդակով ցանկացած մարդու հետ հաղորդակցվել, ջերմություն փոխանակել ու ներքին կապ ստեղծելը եթե չես կարում, ուրեմն սոցիալ հմտություններդ լավ չեն զարգացած։ Որտև ԱԻ–ից բոլորը չեն հետաքրքրված ու նման ավելի բարդ թեմաներով ընդհանուր հետաքրքրություններ ունենալը ոչ միշտ կարա լինի, բայց էն վերը նշածս պարզ հաղորդակցումը ամեն մարդու հետ էլ կարաս անես ու էդ պարզ հաղորդակցումը նաև ընդհանուր հետաքրքրություններ ունեցողներ գտնելու ճանապարհ ու ավելի լայն հնարավորություններ ա բացում։

    Հակառակ դեպքում կամ սկսելու ես խորանալ բարդ ու վերացական թեմաների մեջ առանց իմանալու տվյալ մարդուն էդ հետաքրքիր ա թե չէ, կամ էլ հույսդ էն ա որ ուրիշները էդ թեմաներին կանցնեն դու էլ հետո կմիանաս։ Իսկ տենց հետաքրքիր մարդկանց հետ կապվելու հնարավորությունը ավելի քիչ ա, քան վերը նկարագրածս small-talk–ով տարբերակում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (10.12.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 05.05.2024, 20:45
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •