Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Մարդկանց ծաղրելն ու նվաստացնելը լավ չի ու չեմ կարծում թե որևէ մեկը դրա հետ չհամաձայնվի։
Բայց իրերն իրանց անունով կոչելը ծաղրել չի։

Երբ մի հատ չաղ մարդ ա քայլում փողոցում ու հետևից «չաղո–չաղո» ես գոռում կամ սրամիտ ռեպլիկներ ես անում, էդ ծաղր ա։ ՈՒ լավ չի։

Բայց եթե ասենք հեռվում երկու հոգու եմ տեսնում՝ մեկը նիհար, մյուսը չաղ, ու ընկերոջս ասում էմ․ «էն մեկին ճանաչում եմ», «ո՞ր մեկին», «Չաղին»։ Ես տենց ասելով չեմ ծաղրում էդ չաղին։ Կան փաստեր ու փաստերի դեմ աչքերը փակելուց ոչ մի օգուտ չկա։ ՈՒ ոչ էլ ամերիկացիների չաղերին չաղի փոխարեն սուտ «big guy» ասելուց ա էդ չաղին որևէ օգուտ լինում։
Եթե ես մեկին ասում եմ որ ինքը չաղ ա, ես չեմ վիրավորում, ես փաստ եմ արձանագրում, եթե էդ փաստից չաղոն վիրավորվում ա, ուրեմն էդ մարդը ինքնագնահատականի պրոբլեմ ունի որ պիտի լուծի ու ես էդ պրոբլեմը իր փոխարեն չեմ կարա լուծեմ։

Այլ հարց ա, երբ մեկին ասում եմ «այ չաղ» հենց վիրավորելու համար։ ՈՒ էդ դեպքում ոչ թե «չաղ» բառն ա վիրավորական, որտև նույն հաջողությամբ կարող էի «այ խելոք» ասել, այլ՝ ասելուս նպատակը, էն որ ուզում եմ ինչ–որ ձևով վիրավորած լինեմ մարդուն։

Իսկ էն որ մարդիկ տարբեր ճաշակ ունեն ու օրինակ ինձ համար չաղերը գրավիչ չեն, որևէ մեկը կարա՞ ինձ դրանում մեղադրի Որևէ մեկը կարա՞ մեղադրի, որ ես ճաշակս բարձրաձայնում եմ:
Ստեղ նաև սուբյեկտիվ ընկալման հարց կա: Ո՞վ ա «չաղը»: Երբ ես թինեյջեր էի, ախպերս ու մամաս ինձ աջ ու ձախ չաղ ասելով ման էր գալիս, ահավոր կոմպլեքսավորվել էի: Հիմա որ նայում եմ էդ ժամանակների նկարներս, աչքերս ճակատիս են թռնում, թե ոնց եմ հավատացել ախպորս ասածներին: Բայց փաստն էն ա, որ երկուսն էլ ինձնից նիհար էին, իրենց ընկալմամբ ես չաղ էի: Դրա համար մեկին «չաղ» ասելով դու ոչ թե փաստ ես արձանագրում, այլ պիտակավորում ես մարդուն: Նույն «չաղո» բառն ինքնին ահագին վիրավորական ա: Ես էդ պոլիտկոռեկտ big guy-ն ու curvy girl-ն էլ ընդունելի չեմ համարում, որովհետև դրանք էլ իրենց ձևով են մարդուն պիտակավորում:

Իհարկե, բժշկական տեսանկյունից գոյություն ունի ավելորդ քաշ հասկացություն, բայց էկեք դա թողնենք անձին ու իրա բժշկին, ու թող իրանք միասին փորձեն պարզել տվյալ անձը քաշ կորցնելու կարիք ունի՞, թե՞ չէ։

Ինձ թվում ա՝ կարելի ա շատ հանգիստ ապրել ընդհանրապես առանց մարդկանց արտաքին տվյալները քննարկելու։ Համենայնդեպս, ես չեմ հիշում, թե վերջին անգամ ինքս երբ եմ ուրիշի արտաքին տվյալները քննարկման առարկա սարքել։ Ինչ վերաբերում ա գրավիչ լինել-չլինելուն, ոչ ոք որևէ մեկի չի խնդրում, որ բոլոր տեսակի կանանց կամ տղամարդկանց գրավիչ համարի։ Ընդամենը՝ էն, ինչը քեզ համար գրավիչ չի, մի պիտակավորի ու մի անհանգստացի. հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք դա գրավիչ կհամարեն։