Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Upwork-ում կարծում եմ դժվար կլինի սկսնակ ֆրոնտէնդերի համար: Արևմտյան շուկայում, ի տարբերություն ռուսականի, շատ քիչ են առանձին PSD to HTML պատվերներ, դրանով հիմնականում կամ վեբ դիզայներներն են զբաղվում, կամ բեքԷնդ, CMS ծրագրավորողները, կամ վեբ ստուդիաները։
Իսկ ռուսական շուկայում ամենաշատ պատվերեները հենց Верстка բաժնում են:
Ռուսականին ծանոթ չեմ, վստահում եմ քո փորձին, բայց չգիտեմ արդյո՞ք lyovarm–ի փնտրածը հենց Верстка–ն ա։ Առանց ռուսական տարբերակի հետ համեմատելու, ամեն դեպքում Upwork–ում լիքը մանր–մունր առաջադրանքներ կան վեբի հետ կապված․ մեկը wordpress–ում ինչ–որ պրոբլեմ ունի, մյուսին JQuery-ով, bootstrap-ով կամ ուղղակի javascript–ով ինչ–որ բան ա պետք սարքել և այլն։ Կարող ա նաև տենց բաներից սկսի։
Ես ինքս frontend–ի մասնագետ չեմ, բայց ինչքանով հասցնում եմ հետևել, frontend-ը էնքան ա զարգացել, որ արդեն դրա մեջ էլ տարբեր մասնագիտացումներ կան՝ Верстка, javascript, էլ չասած, որ հենց մենակ javascript–ը իր տարբեր framework–երով ու գործիքներով մի հսկա աշխարհ ա, որ մարդ կորում ա դրանց մեջ։ Նենց որ երևի պետք ա lyovarm–ը որոշի, թե որ ուղղությամբ ա ուզում խորանա։