Առաջին հերթին, իհարկե, շատ-շատ-շատ-շատ-շատ ներողություն եմ խնդրում Ալֆայից:
Սիրելիս, ներող եղիր, որ նախապես չուղարկեցի քեզ այս գործը, կարծիքդ իմանալու համար...
Բայց փորձել եմ, ազնվորեն: Ուղղակի գիտելիքներս չհերիքեցին նկարները բեռնել Ակումբի էջերի վրա: Այվիին ուղարկել եմ է-փոստով, բայց նրան էլ արդեն ամաչեցի անհանգստացնել, որ քեզ փոխանցի՝ դե, քանի որ ինձ մոտ բարդ էր, որոշեցի, որ բարդ է բոլորի համար: Իսկ հետո... հետո արդեն միացավ իմ մոտեցումը հարցին, այսինքն, ես որոշեցի, որ եթե ուղարկել չի ստացվում, ուրեմն հենց այդպես էլ պետք է, քանի որ պատահական ոչինչ չի լինում: Թե ում և ինչ մեսիջ էր անհրաժեշտ հասցնել, առայժմ չգիտեմ (միգուցէ ի՞նձ...) , բայց համոզված էի, որ եթե անգամ սկզբում ինչ-որ վրդովմունք պատճառեմ քեզ, դա կարճ կտևի, քանզի հենց որ բացահայտես հեղինակին, քեզ համար պարզ կլինի, որ նա այդ արել է միայն և միայն քո հանդեպ մեծ սիրուց:
Իմիջիայլոց ասեմ, որ ինձ համար ամենաչհաջողված մասն այս փոքրիկ գործի մեջ Ցվետաեվային վերաբերվող մասն է, բայց դա արել էի այն պատճառով միայն, որ ստիպեմ քեզ ճանաչել հեղինակին. համոզված էի, որ կհիշես, որ թե քո պոեզիան, և թե այդ լուսանկարդ համեմատել էի Ցվետաեվայի հետ: Ցավոք, դու ինձ սկսեցիր փնտրել ոչ թե նրանց մեջ, ով քեզ սիրում է, այլ նրանց, ում "դու վատություն ես արել"... (Թե ինչպե՞ս դու կարող ես ինչ-որ մեկի վատություն անել...)
Ամենայն լրջությամբ ասում եմ, որ քո պոեզիայի մեջ հանդիպում են տողեր, որոնք շատ հզոր ու պայծառատեսական են ինձ համար ու լուսանկարի պես տպավորվում են գլխումս: Ու բոլորովին համամիտ չեմ (ու չեմ հասկանում, թե դու ինքդ ինչու՞ ես այդպես հեշտորեն համաձայնվում) նրանց հետ, ովքեր համարում են, որ դու գրում ես պաթոսով, որովհետև սիրել գեղեցիկը, լինել պոետիկ, հուզական, մտածել վեհ, - բոլորովին չի նշանակում գրել պաթոսով: Բյուրերին մի լսիր այս հարցում, խնդրում եմ: Ազնիվ եղիր քո սրտի առջև, ինչ էլ ուզում է ուրիշներն ասեն:
Ինչու արեցի՞ այս... Ինձ սպանում էր քո վերջին ժամանակների մռայլությունը, ու՞ր ես, գնացել ես կորել ես Ակումբից անգամ, - շատ էի ուզում ցրել այն: Այնքան, որ հա, ուզեցա ցույց տալ բոլորին, բայց ուրիշների բացասական կարծիքներն աչքիս լրիվ կորցրել էին իրենց նշանակությունը, իսկ դրականները, հուսով էի, կօգնեին ցրել քո մռայլությունը:
Չստացվեց:
Նորից, ներողություն, սիրելիս:
Էջանիշներ