es xi chem karum hayeren grem?karoxa dalba*obem dra hamar?

boooooooom (25.11.2016), John (25.11.2016), Mr. Annoying (25.11.2016), Smokie (27.11.2016), Աթեիստ (25.11.2016), Գաղթական (25.11.2016), Նաիրուհի (25.11.2016)

Համառությունը վատ բան չի, ո՞վ ա տեղդ իմանալու, եթե դու քեզ առաջ չգցես: Ես իմ էությամբ իհարկե համառ չեմ, բայց էս պահին իմ փհդ-ն անում եմ, որովհետև ժամանակին, շատ ուշացումով, վարվել եմ հենց Անվերնոյի ասած սխեմայով, էնքան մարդու եմ գրել, որ չեմ էլ հիշում: Մանավանդ օնլայն ավելի հեշտ ա համառ լինելը, մարդկանց էրես չես տեսնում, որ քեզ անհարմար զգաս: Բա աշխատանքի գիտե՞ս ինչքան եմ դիմել, դե իհարկե ապարդյուն: Կամ պիտի կոտրվես, կուչ գաս, վերջում ոչ մեկ չասի՝ հալալ ա, համեստ մարդ էր:ԴԴ Կամ էլ փորձես տեղդ գտնես: Դեմը մի տարուց ինձ համար աշխատանք փնտրելու պրոցեսն ա սկսվում, հիմիկվանից ինձ տրամադրում եմ:
boooooooom (25.11.2016), Mr. Annoying (25.11.2016), Գաղթական (25.11.2016), Նաիրուհի (25.11.2016)

Mr. Annoying (25.11.2016)
էդ ավելի շատ չամուռություն ա, ոչ թե համառություն։ Համառությունը ավելի շուտ որպես խելոք, համեստ վիզ դնելն ա։ Ասենք ժամում 15 կիլոմետր վազելու ցուցանիշին հասնելը՝ համառություն ա, եթե ի սկզբանե 3 կմ էիր վազում, իսկ նույն հարցով հազար անգամ հազար հոգու դիմելը՝ չանուռություն եմ ընկալում։ Կարող ա վատ բան չի, բայց համառությունն ավելի լավն ա իմ կարծիքով)
Sent from my Lenovo P780 using Tapatalk

Հա, սեփական անձի նկատմամբ համառությունը լավ բան ա։ Որևէ տեղ դիմելիս չընդունվելու դեպքում նորից փորձելու համառությունը էլի լավ ա։ Բայց այ քո ասած չամուռությունը... Լավ կամ վատը չգիտեմ, բայց փաստն էն ա, որ էդ չամուռ մարդիկ ավելի մեծ հաջողությունների են հասնում, քան նրանք, ովքեր չամուռ չեն, բայց այլ պարամետրերով հազար անգամ ավելի լավն են։


Ջոն ջան էդ չամուռը անպայման չի, որ համառ լինի..
էն որ մարդիկ կան ամառվա ճանճի պես հա գալիս կպնում են քեզ, հա լարում ես` հա գալիս են.. դրանք են չամուռ..
իսկ համառը ասենք մեր վանաձորցի Արմանն էր, որ ընկել ու ուժեղ պոչուկը վնասել էր..
ոչ մի բժիշկ էլ հույս չէր տալիս, թե երբևէ կքայլի, բայց ինքն էնքան պարապեց, որ հիմա վազումա..
կամ էլ ասենք էն <The Pursuit of Happyness>-ի գլխավոր հերոսն էր (իրական պատմության հիման վրա նկարված), որ նպատակ դրեց ու ամեն գնով հասավ դրան )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..


էս ի՞նչ մի ջղայնանալ ջղայնացար
ուրեմն էն պապիկը, որին մենք ձմեռ ենք ասում, անգլախոս աշխարհում հայտնի ա որպես Santa Claus, իսկ հոլանդախոսում՝ որպես Sint Nicolaas կամ, որ նույնն է, Sinterklaas..
ճիշտ ես՝ էդ ժամանակ էդտեղ Բյուզանդիայա եղել, որը քրիստոնեությունն ընդունելա, եթե չեմ սխալվում, IV-րդ դարի ամենավերջում..
բայց ըստ իրենց լեգենդի՝ նրա ծննդավայր հենց թուրքիան են նշում, իսկ ժամկետը՝ IV-րդ դար
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Որտև հենց հոլանդացիներն իրենք են ջղայնանում, որ Սինտըկլասին ու Սանտա Կլոսին խառնում են իրար։ Իրականում Սանտա Կլոսը Սինտըկլասի ամերիկանացված, կոմերցիոն տարբերակն ա ու գալիս ա Ծննդյան տոներին, ոչ թե դեկտեմբերի 5-ին, գալիս ա Լապլանդիայից, ոչ թե Թուրքիայից, գալիս ա եղջերուներով, ոչ թե նավով։ Իսկ մեր Ձմեռ պապն էլ սովետական տարբերակն ա։ Էս բոլոր կերպարները տարբեր նյուանսներ ունեն, ու պետք չի բոլորին խառնել իրար։
Հռոմեական կայսրությունը քրիստոնեությունն ընդունել ա 313 թվին՝ չորրորդ դարի սկզբում, իսկ Բյուզանդիան Հռոմեական կայսրության իրավահաջորդն ա մինչև թուրքերի՝ Պոլսի գրավումը 15-րդ դարում։ Աշխարհագրորեն հիմա էնտեղ Թուրքիան ա, բայց Սինտըկլասին Թուրքիայի ու հատկապես մահմեդական Թուրքիայի հետ խառնելը կոպիտ սխալ ա, որովհետև ուղղակի էդ մարդը Թուրքիայից չի էկել։
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ