John (19.11.2016)
Բա, ես խորհուրդ չտվեցի դոկումենտալ ֆիլմը նայես… Էնտեղ նենց կայֆ պատմում են ջազի մասին:էս էլ լինք![]()
https://youtu.be/Ud5Bi2_HSck
արիստոկրատ սպիտակամորթերը կոտորում էին իրանց,որ էս ժանրում տեղ գտնեն![]()
Պարտադիր բոլորը պտի լսեն...
https://youtu.be/Fw5kBTFJCfs
Mephistopheles (20.11.2016)
Katka (21.11.2016)
Mephistopheles (21.11.2016)
Quyr Qery (21.11.2016)
Էդքան տհաճ չէր, ոնց որ տեղադրված մնացածը գործերը, բայց որ հաճելի էր չէր, հաստատ ա։
Կեսից անջատել եմ, ու 2-րդ անգամ միացնելու ցանկություն դժվար երբևէ առաջանա։
Ծանոթ ստեղծագործության ջազային տարբերակի վատն էն ա, որ դու արդեն գիտես, ակնկալում ես հաջորդ նոտան, բայց մինչև դրան հասնելը մի քանի հատ լրիվ ուրիշ նոտաներ են լսում։ Չի դզում։
Ես օրինակ շատ եմ սիրում դասական ստեղծագործությունների տեխնո միքսերը, որտև նրանք օրիգինալը հերն էս աստիճանի չեն անիծում, ոնց որ ջազն ա անում։
Օրինակ, նույն երգն ա, բայց կոնկրետ երգին բան չեն արել։ Լրիվ այլ ոճի բան ա դառել, բայց դա չի խանգարում, որ երգին ծանոթ մարդը մտքով հետը երգի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ինձ թվում ա, որ եթե ջազ նվագողին մի քանի անգամ նույն բան նվագել տան, ամեն անգամ տարբեր բան ստացվի, որտև էն արանքի «ավելորդ» նոտաները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում, էդ պահին ոնց ուզում ավելացնում են։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ ջան, մարդ չկ կարա լսի ջազը, կլասիկը, ժողովրդականը կամ ռոքը նույն ձևի... այսինքն մարդու վերաբերմունքը էդ ժանրերի նկատմամբ եթե նույնը եղավ, չի սիրի... եթե դու ջազից սպասես էն ինչ սպասում ես ռոքից, չի լինի, չես սիրի որտև չես հասկանա...
էսի բնական ա ու մարդկանց մեջ էլ կա տենց բան..֏ մարդուց եթե սպասում ես ավելին քան էդ մարդը կարա տա, կամ ընդունակ չի մի բանի, հիասթափվում ես... սխեման պարզ ա, բայց բարդ ակառուցվածք ունի...
ամեն ժանր իրա մոտեցումն ունի...
ջազի մեջ ոչ թե երգը կամ երաժշտությունն են վերցնում ու նվագում, այլ թեման... այսինքն կարա բեսա մե մուչոն որպես թեմա վերցնի ու զարգացնի, շուրջն իմպրովիզացիաներ անի ու տանի դարձնի լրիվ ուրիշ բան... էդ ա դրա կայֆը, ճամփորդության պես բան ա... գեղեցկությունը հենց դրա մեջ ա... ես տենց ոմ ջազին մոտենում... ու էն վախտ նոտաները պատահական չեն թվա, գուցե անսպասելի....
մի տեսակ չեմ հասկանում հասկանալով երաժշտություն լսելը: Ինձ թվում է կամ չես զգում կամ զգում ես: Եթե ինչ-որ բան ներսում շարժեց, էլ ի՞նչ կարևոր ա՝ որ նոտան որտեղ ինչ եղավ: Եսիմ: Իհարկե, ջազ շատ երաժիշտների ես սովորեցի լսել, որովհետև ականջիս համար խորթ էր, օրինակ մինչ հիմա էլ շատ դժվար եմ լսում Դյուք Էլինգթոնին, Դիզզի ջիլեսպին, բայց էլի զգալու վրա շեշտադրում դնելով:
Quyr Qery (21.11.2016)
Իսկ ես էս պահին երջանիկ եմ: Երբ որ արթնանում եմ սենյակումս դրսի մեքենաների ձայնից, երբ որ տեսնում եմ արևի կորելն ամպերի հետևում ու աչքերիս ոչ մի լույս չի ընկնում, երբ որ կարող եմ առանց ավելորդ շորեր հագնելու գնալ ու սուրճս դնել, վառել նախավերջին ծխախոտս ու վայելել մենակությունս Չետի հետ:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Mephistopheles (21.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ