Mr. Annoying (16.11.2016), Գաղթական (21.11.2016)
Քանի տեսել եմ էս թեման գրեմ։
Դասական ժազ տանել չեմ կարող,մի տեսակ ահավոր պրիմիտիվ երաժշտություն եմ ընդունում,ինձ համար էս էն մարդկանց համար է ում մտահորիզոնը չափազանց սահմանափակ է,իսկ այ ժամանակակից ջազը,որ փոքր ինչ պահպանել է դասական ժազի էլեմենտներից,մի ուրիշ տիպի ձգող է ու հաճելի։
Chilly (18.11.2016)
Առաջի գրածդ հարազատ էր ու իմն էր, երկրորդը` վատը չէր, բայց իմն էլ չէր: Ես հին եմ: (
Katka (18.11.2016)
երկուսն էլ լավն են, իհարկե, ես էլ նախընտրում եմ առաջինը: փորձեցի հասկանալ՝ ինչի է պրիմիտիվ դասականը, բայց չստացվեց:Ես էլ եմ հին:
Chilly (19.11.2016)
Պրիմիտիվությունը չեմ քննարկում, ավելի շուտ՝ ինձ համար մեկ ա՝ որն ա պրիմիտիվ, որը՝ բարդ, բայց ես Յոհանի կողմից եմ )) Առաջին երգից մի քանի վայրկյան մեջտեղներից լսեցի, ուղղակի պատկերացում կազմելու համար, իսկ երկրորդը (էլի կեսերից միացրի) դեռ լսում եմ։
Սպասեք, իմ ամենասիրածներից դնեմ։ Էն որ մինչև հայտնաբերելը գիտեի, թե ես ջազ չեմ սիրում։ Բայց եթե սա ջազ ա, ինչը պնդում ա պրոյեկտի անվանումը, ապա ջազն իմ ամենասիրած ոճերից ա ))
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Իմ համար երկուսն էլ հաճելի են, բայց ավելի շատ old/ classic եմ նախընտրում։ Իհարկե մեծ գիտակ չեմ և հաճախ եմ բլյուզ/ջազ իրար հետ շփոթում։ Դեռահասության տարիներին մենակ ռոք էր[ թեթևից ծանր ըստ տարիքի ։)) ] ու առաջին կտրուկ ոճային տարբերությունը, որը ինձ հաճելի էր էդ ջազ / բլուզն էր։ Ժամանակակիցը իմ մոտ էդպիսի հիացմունք չի առաջացնում, եթե լինի հաճույքով կլսեմ, բայց չեմ փնտրի, իսկ հինը օրերով Etta James, Sinatra, BB King [ երևի բլուզ ա] կվայելեմ, կփնտրեմ։ Մեկ էլ փաբերում նկատել եմ, որ ժամանակակիցը ավելի հաճելի ա, իսկ me/ alone time-ի ժամանակ, երբ խանգարող չկա՝ մյուսը։ Սենց էլի։
https://youtu.be/rOKd8dsqqQU
Vitam regit fortuna, non sapientia.
Յոհան, անկախ նրանից դու կհավանես հետևյալ ստեղծագործությունը թե չէ՝ ասա, որ էս
Կամ ընդունի, որ սխալ միտք ես արտահայտել ու այսուհետ ավելի զգույշ կլինես քո արտահայտած մտքերում։էն մարդկանց համար է ում մտահորիզոնը չափազանց սահմանափակ է
Ես միշտ զարմացել եմ, թե ոնց են մարդիկ լսում մի երաժշտություն, որում ամեն հաջորդ նոտան ընտրվում ա էդ պահին հնարավորինս անհամապատասխան, անսպասելի, ու երբեմն ոչ տեղին նոտա։
Գիտեի, որ չեմ սիրում էս ոճը, վերջին տեղադրվածներ կոմպոզիցիաները փորձեցի լսել, չկարացա։ Ահավոտ տհաճ են ինձ։
Սենց ասեմ, Արմենչիկի երգերից ավելի քիչ ա դիսկոմֆորտը, քան էս երաժշտությունից։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ախր, հենց հարցն էլ այն է, որ ով ինչ ուզում է կարող է լսել, բայց գնահատական տալ դիմացինի մտահորիզոնի սահմանափակության վերաբերյալ, ճիշտ չէ:
Աթեիստի գրառման հետ կապված՝
ավարտելուց հետո մի տեղ էի աշխատում, օֆիսում մենակ էի ու ջազ էի դրել, մեկ էլ տնօրենս եկավ, թե բա էս ինչ աղմուկ ես լսում: Թաթա դիր լսենք![]()
Նինա՜, մայ բեյբի դոնթ քեյր
https://youtu.be/UdLLW3AGslg
Կարծեմ 2014թվականի հետազոտությունները, որոնք անցկացրել են ինտելեկտի և երաժշտական նախընտրության կապը գտնելու նպատակով, ցույց են տվել, որ հետազոտվողներից ամենաբարձր IQ ունեին ծանր մեթալ սիրողները, հետո դասական, հետո ջազ։ Ամենավերջում Քանթրին էր, եթե չեմ սխալվում։ Էս ուղղակի որպես հետաքրքիր փաստ։
Ընդհանրապես երաժշտական նախընտրությունը, տվյալ ստեղծագործությունը կամ ժանրը հաճելի լինելը կախված ա բազմաթիվ գործոններից՝ տվյալ պահին տրամադրությունից, նախապաշարմունքներից, լեզվի տիրապետումից, շրջապատում գտնվեող իրավիճակներից։ Համարվում ա, որ մեզ հաճելի ա էն երաժշտությունը, որը համընկնում ա էդ պահին մեր ուղեղի ակտիվության կողմից ստեղծված ալիքներին ։ Սա է պատճառներից մեկը, որ մարդ կարա որոշակի իրավիճակում անգամ իրա սիրելի երգը աղմուկ որպես ընկալի։ Օրինակ, եթե դու համարում ես, որ ռոքը սատանիզմի արտացոլումն ա դու էդ երաժշտությունը անկախ ամեն ինչից՝ չես հավանի [ ինչը շատ տարածված ա մեր պոպուլյացիայում], եթե դու մարզվում/ ակտիվ պարում ես՝ դասականի տակ դժվար ա, եթե ուզում ես կենտրոնանալ՝ դափսթեփ, ու Մոցարտն ա օգնում, գլխացավ ունես՝ լռություն ես փնտրում, մեդիտացիա՝ հատուկ երաժշտություն կա etc.։ ԵՒ վերջում, եթե մարդ "ջան բալես, բալես։ Ես քո ցավը տանեմ"-ը հավանում ա, դա դեռ չի նշանակում, որ իրա մտահորիզոնը նեղ ա, կամ ինքը ցածր մտավոր ունակություններ ունի, դա խոսում ա նրա մասին, որ էդ երաժշտությունը, էդ կոնկրետ նախադասությունը հաճելի ա անհատին ու որոշակի էմոցիոնալ կապ ա առաջացնում։
Vitam regit fortuna, non sapientia.
Լավ,քանի որ բոլորդ կենտորնացել եք էս արտահայտության վրա ու էս արտահայտության հեղինակն էլ ես եմ,փորձեմ հիմնավորել իմ կարծիքը,իսկ եթե համաձայն չեք լինի իմ կարծիքի հետ. էլ ի՞նչ ասեմէն մարդկանց համար է ում մտահորիզոնը չափազանց սահմանափակ է
Ռաբիս-նշանակում է բանվորական արվեստ,երբ արդեն ի հայտ եկավ էս երաժշտության ժանրը,Ռաբիս անվանեցին քանի որ դրա հիմնական կրողը բանվորական խավն էր:Էս մարդիկ հիմնականում մտածում էին կենցաղային հարցերի շուրջ ու իրանց ավելի հոգեհարազատ էր էս երաժշտության ժանրը,քանի որ շատ պարզունակ էր:
Հիմա,նույն ձև էլ Ջազը,եղբայրներ և քույրեր:Ջազը էդ սևամորթների կողմից է ստեղծվել ու նկարագրում էր իրանց ապրելակերպը,իսկ էդ ժամանակ մեր սևամորթ եղբայրները համարվում էին ամենաստորին խավը,իսկ հետո երբ էդ ռասսայական խտրականությունը գնալով նվազեց ու մեր սևամորթ եղբայրները ավելի շատ սկսեցին շփվել սպիտակամորթ եղբայների հետ,էս ժամանակ արդեն Ջազը մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում,կամաց-կամաց սկսեցին վերամշակել երաժշտությունը ու Ջազը գնալով վերելք ապրեց:
Ինչքան որ ուսումնասիրել եմ Ժազը այ էս եզրակահանգմանն եմ եկել,իսկ եթե սխալ եմ,ուրեմն ուղղեք ինձ,տեսնեմ սովորեմ:![]()
Ջազ առանձնապես չեմ սիրում, մեկ մեկ Նինային եմ լսում, էն էլ գերազանցապես բլյուզային կատարումները։ Էս մեկի համար էլ խելքս իմը չի․
SWTS
Quyr Qery (21.11.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ