էն մարդկանց համար է ում մտահորիզոնը չափազանց սահմանափակ է
Լավ,քանի որ բոլորդ կենտորնացել եք էս արտահայտության վրա ու էս արտահայտության հեղինակն էլ ես եմ,փորձեմ հիմնավորել իմ կարծիքը,իսկ եթե համաձայն չեք լինի իմ կարծիքի հետ. էլ ի՞նչ ասեմ
Ռաբիս-նշանակում է բանվորական արվեստ,երբ արդեն ի հայտ եկավ էս երաժշտության ժանրը,Ռաբիս անվանեցին քանի որ դրա հիմնական կրողը բանվորական խավն էր:Էս մարդիկ հիմնականում մտածում էին կենցաղային հարցերի շուրջ ու իրանց ավելի հոգեհարազատ էր էս երաժշտության ժանրը,քանի որ շատ պարզունակ էր:
Հիմա,նույն ձև էլ Ջազը,եղբայրներ և քույրեր:Ջազը էդ սևամորթների կողմից է ստեղծվել ու նկարագրում էր իրանց ապրելակերպը,իսկ էդ ժամանակ մեր սևամորթ եղբայրները համարվում էին ամենաստորին խավը,իսկ հետո երբ էդ ռասսայական խտրականությունը գնալով նվազեց ու մեր սևամորթ եղբայրները ավելի շատ սկսեցին շփվել սպիտակամորթ եղբայների հետ,էս ժամանակ արդեն Ջազը մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում,կամաց-կամաց սկսեցին վերամշակել երաժշտությունը ու Ջազը գնալով վերելք ապրեց:
Ինչքան որ ուսումնասիրել եմ Ժազը այ էս եզրակահանգմանն եմ եկել,իսկ եթե սխալ եմ,ուրեմն ուղղեք ինձ,տեսնեմ սովորեմ: