Շինարար-ի խոսքերից
Բյուր, ազգային ինքնորոշումը ազգայնականության կարևոր բաղադրատարրերից ա: Հայրենասիրություն տերմին չկա, ի՞նչ ա հայրենասիրությունը ախր: Անձամբ ինձ համար հայերնասիրությունը ավելի ծանծաղ, դատարկ բառ ա, ինչպես ասողն ա ժամանակին ասել, անգլիացի ի դեպ, սրիկաների վերջին հանգրվանը, չէ՞, Սեյրան Սարոյանին հիշենք ապրիլյան պատերազմի օրերին, մինչդեռ ազգայնականությունը շատ հստակ ա՝ ազգային գոյության, ազգային ինքնագիտակցության մասին ա, շատ պոզիտիվ նպատակներ ուներ ի սկզբանե, ազատվել օտար լծից, հիշենք՝ հայ ազգայնականության սկզբնավորումը՝ ֆիդայական շարժում, ազգային կուսակցությունների ձևավորում, ի վերջո հայկական հարցի միջազգային քաղաքականության օրակարգ մտնել, բայց ինչպես շատ այլ գաղափարախոսություններ, երբ ծայրահեղանում ա, դառնում ա միակ դոգմա, որի շրջանակում ա սկսում ցանկացած գործություն լուսաբանվել, արդեն դառնում ա ծայրահեղականություն, տվյալ դեպքում՝ ծայրահեղական ազգայնականություն: Սոցիալիզմի հրաշալի գաղափարները երբ դառան սոցիալիստական երկրներում միակ դոգմա, տեսանք ուր մեզ հասցրին: Ես էլ եմ բարձրաձայն մտածում ձեր օգնությամբ:
Էջանիշներ