Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Շին, բայց էսի վաբշե ազգայնականություն չի։ Էս սովորական հայրենասիրություն ա, ու մենակ քո մոտ չի տենց։ Ռելաքս ապեր, դու ազգայնական չես։ Ազգայնականություն կլիներ, եթե էս ամենի հետ մեկտեղ դու նաև մտածեիր, որ Հայաստանի լուրերից կարևոր բան աշխարհի երեսին չկա, եթե նույնիսկ մնացյալ աշխարհը անցնում ա ջրի տակ - նու, մոտավորապես տենց։
Ճիշտն ասած ես հայրենասիրություն բառը էդքան լավ չեմ հասկանում, մի քիչ ավելի էմոցիոնալ տերմին ա, մինչդեռ ազգայնակնությունը ընդունված պաշտոնական տերմինն ա մասնագիտական գրականության մեջ նրա, ինչին դու հայրենասիրություն ես անվանում, ասենք՝ վաղուց արդեն երբ մենք քննարկում ենք գաղութատիրական երկրների գաղութներում ազգայնականության վերելքը, իմ դեպքում՝ Եգիպտոս, Արաբական աշխարհ, որևէ բացասական հնչերանգ չենք ներդնում դրա մեջ ու խոսում ենք դրա կարևորության մասին: Անվանիր դա հայրենասիրություն: