Շատ սուբյեկտիվ դիտարկում - Սիլիկոնային Հովիտ, Կալիֆորնիա
Մարդիկ. Հիմնականում աշխատանքով տարված, ժամանակ չունեցող, ամեն մեկը մի տեղ շտապող, բայց անհրաժեշտության դեպքում արագ ձեռք մեկնող, ռեակցիա տվող, չափազանց քաղաքավարի… Հարևանների հետ սովորաբար մաքսիմում բարև-բարլուս, կամ ընդհանուր պրոբլմեների, ասենք` ցանկապատը շինելու, անվտանգության, հանցագործների մասին խոսակցություն: Ու եթե նոր ԱՄՆ տեղափոխված չեն, ապա ազգությունը համարյա կապ չունի, չինացիները, հնդիկները, աֆղանները, մեքսիկները, հայերը, ռուսները... բոլորը համարյա նույն կերպ են մտածում՝ ամերիկերեն :Ճ Բոլորը ձգում են հնարավորինս ռացիոնալ լինել, ժամանակ ու փող խնայել, որպեսզի դրանք ծախսեն լրացուցիչ ժամանակ ու փող ձեռք բերելու վրա :Ճ
Մենակ զգուշավորություն կա սևերի նկատմամբ, նրանք երբեմն ադեկվատ չեն ու վնասատու են: Մեքսիկներն էլ սովորաբար հեռու են հոգևոր աշխարհից ու փիլիսոփայությունից, բայց հիմնականում աշխատասեր ու փոքր-ինչ ագրեսիվ ժողովուրդ են:
Հարևաններս աֆղանացի են, մեզ շատ նման են, ջերմ ու տառապած ժողովուրդ են, մեր ու նրանց միակ զգալի տարբերությունը երևի թե կրոնն է: Ընդհանուր՝ խիստ ազգային-գունային բազմազանություն է, բայց բոլորի ապրելու մոտիվները պրակտիկորեն համընկնում են: Սիլիկոնային հովտում կանայք մի քիչ պակասություն են անում, որովհետև միգրանտների մեծ մասը IT ոլորտից են, իսկ IT-ոլորտում ցավոք գերակշռում են տղամարդիկ: Առողջ ապրելակերպի մոլուցքը շատ է, վազորդներ, հեծանվորներ, յոգա, մարզասրահ գնացողներ, իրենց դիետային հետևողներ, պակասություն չկա: Ծխողները քիչ են:
Բնությունը՝ բազմազան, մի քանի ժամ քշելով կարելի է անցնել մի քանի կլիմայական գոտիներով ու տեսնել արևադարձային, չոր-ցամաքային, խոնավ-հասարակածային, խառը տիպի անտառներ, լճեր, հարթավայրեր, լեռներ, անապատներ…
Խաղաղ օվկիանոս՝ իր աներևակայելի ափերով, Խաղաղ օվկիանոսը մի բան է, որը ես դժվարանում եմ բառերով նկարագրել: Բնության մեջ քարշ գալու տեղեր՝ ինչքան ուզես:
Եղանակը՝ տարին կլոր մեղմ, արևային, ես կասեի՝ ձանձրալի: Ամենացուրտը հազավադեպ լինում է 0-ին մոտ, իսկ ամռանը վերջերս ավելի է տաքացել, 25-30, երբեմն 35 կարող է հասնել: Եթե ամպրոպի, քամու ու բուռն տարերքների սիրահար եք, Կալիֆորնիան ձեզ համար չի: Մաքսիմում անձրևի ու մառախուղի համար կարելի է քշել Սան Ֆրանցիսկո, այնտեղ միշտ մի խոնավ ու քամոտ տեղ կճարվի: Վերջերս հաճախակի են դարձել երաշտները:
Տրանսպորտը՝ Ավտոմեքենաներ: Վերջ: Առանց ավտոմեքենայի՝ նույնն է թե առանց կոշիկի: Ընտանիքներում գրեթե բոլորը ունեն իրենց անձնական ավտոմեքենան, ու որոշներն էլ մի քանիսը՝ տարբեր նպատակների համար, ասենք գործի գնալու, ճամփորդելու, ձկնորսության, առևտրի… Կարելի է ամիսը 150 դոլար վճարելով նոր (բայց ցածր կլասի) ավտոմեքենա քշել, այդ թվում՝ էլեկտրական: Էլեկտրական մեքենաների թիվը օր օրի շատանում է:
Հասարակական տրանսպորտ կա գնացների տեսքով, բայց դրանց ուղղությունները խիստ սահմանափակ են ու հաճախ տնից կանգառ պիտի հեծանիվով գնաս ու կանգառից նպատակակետ էլ էլի հեծանիվով: Իսկ հեծանիվով տեղափոխվելու համար լավ մարզավիճակ է պահանջվում օրեկան նվազագույնը 20-30 կմ քշելու համար, քանի որ տարածությունները շատ մեծ են: Քայլելու, վազելու, հեծանիվ քշելու (հանուն մարզավիճակի, ոչ տեղափոխվելու) համար կան հատուկ արահետներ, բայց ամենուրեք չեն: Բայց Սան Ֆրանցիսկոյում կարելի է հասարակական տրանսպորտով կամ հեծանիվով յոլա գնալ, եթե նպատակակետը Սան Ֆրանցիոսկոյից դուրս չի: Բնակավայրերը իրար կապում են բարձր արագությամբ մայրուղիները, որտեղ քշում են մոտ 110-120կմ/ժ-ով: Երկրում անգլիական չափման համակարգ Է՝ մղոններ, ֆունտեր, արշիններ, գալոններ, և այլն: Երթևեկության կանոններն ու պայմանները խիստ ռացիոնալ են: Ճանապարհային ոստիկանությունը հազվադեպ է երևում, իրեն զգացնել տալիս: Քանի դեռ չափազանց ընգծվող ու կոպիտ խախտումներով չես քշել, տուգանվելու հավանականությունը շատ փոքր է: Վարորդների մեծամասնությունը քշում են խիստ կանոններով, իրար նկատմամբ չափազանց քաղաքավարի ու զիջող: Վարորդական իրավունք ձեռք բերելը մեքենա վարել իմացողների համար հեշտ է ու պարզեցված:
Բժշկությունը՝ ծախսերի առյուծի բաժինը վճարում է ապահովագրությունը, գները առասպելական են, ընտանեկան բժիշկների ու թերապևտների մեծամասնությունը ստանդարտ են ինչպես ամենուրեք՝ աշխատում են վերացնել հետևանքը շատ արագ ու արդյունավետ, որպեսզի կլիենտը գոհ մնա: Պատճառների մեջ խորանալու հավես ոչ մեկ չունի, հետևաբար միշտ չի որ կարելի է ադեկտվատ բուժում ակնկալել: Վակցինացիաների համար խելքները իրենցը չի, ցանկացած բժիշկ կհարցնի, արդյո՞ք դու էս տարի գրիպի պատվաստում ստացել ես:
Ինձ թվում է, եթե վիրաբուժության կարիք չկա, ապա ԱՄՆ-ում բժշկի գնալը անիմաստ է:
Ասենք մի բարևը նստում է մոտավորապես $200: Վիրաբուժությունը ասում են բարձր մակարդակի վրա է, գրեթե ամեն ինչ կարելի է կպցնել, կարել, վերանորոգել կամ փոխարինել արհեստական սմարտ մասերով ու բլյութութով կապակցել իրար :Ճ
Օրենքները ու օրենքների շրջանցումը՝ Կարելի է նկարագրել մի բառով՝ հավատ: Բոլորը (դե համարյա) իրար հավատում են: Այստեղ եթե որևէ մեկը ստախոս է, ուրեմն կարելի է վստահաբար ասել՝ հանցագործ է: Ընդհանրապես համակարգը այնպիսին է, որ ստախոսությունը դառնում է անիմաստ, հետամնաց, տարօրինակ, հիմար մի բան: Բայց կան հավատի չարաշահման դեպքեր, ասենք դռնեդուռ շրջող հանգանակություն հավաքողները երբեմն ինչ-որ հիմար հիմնավորումներ են ներկայացնում, կամ որևէ փաստաթուղթ չունեն, կամ կեղծում են, որը բնակիչների կողմից շատ արագ դետեկվում է, իրար ինտերնետով տեղեկացնում են, ու կեղծարարներին մնում է անհետանալ: Ինչ-որ խախտման մասին իրար կամ ոստիկանության տեղեկացնելը բավականին տարածված է, ամենուրեք խրախուսվում է 9-11 զանգելը, բնակավայրերում հարևանությունները օն-լայն համակարգեր են օգտագործում իրար ինչ-որ բան տեղեկացնելու համար: Ցանկացած գործարք կարելի է կատարել հեռախոսազանգով ուղղակի միայն տալով տվյալներ: Գործարքների կատարումը հնարավորինս պարզեցված, ռացիոնալիզացված է ժամանակ խնայելու համար: Թղթաբանությունների կամ իրավական գործարքների համար մարդիկ հաճախ օգտվում են ագենտների ծառայությունից:
Ամենավատ հանցագործությունը համարվում է հարկերից խուսափելը: Եթե օրենքի խախտում ես արել, ապա այդ փաստը մնալու է քո տվյալներում, գրեթե բոլորին հասանելի ու դրանից կյանքդ կարող է ահագին փչանալ: Նախկինում սեռական ոտնձգություն արածները օրենքով պարտավոր են իրենց մասին օն-լայն տեղեկացնել իրենց հարևաններին:
Առևտուրը՝ հսկա սուպերմարկետներ, կամ օն-լայն: Օն-լայն կարելի է պրակտիկորեն ամեն ինչ առնել, այդ թվում մեքենա: Ամազոնը իր առաջնային հաճախորդներին առաջարկում է ապրաքների զգալի տեսականի որ օն-լայն գնելու պահից կհասնի ձեր տուն երկու ժամվա ընթացքում: Գուգլը առաջարկում է թարմ սննդամթերք հասցնել մի կես ժամվա ընթացքում և այլն: Իհարկե հանդիպում են փոքրիկ ազգային խանութներ՝ իրանական, ռուսական, հայկական և այլ ծագման մթերքներով: Հայկական լավաշ ու սուջուխ ճարելը հեշտ է: Միֆ են այն պնդումները թե ԱՄՆ-ում մրգերը համեղ չեն, կան շատ համեղ, միջին ու անհամ մրգեր: Սովորաբար գերակշռում են համեղները: Ամենուրեք ու կլոր տարին հեշտ է ճարել թարմ մրգեր ու բանջարեցեն: Բայց մթերքը հիմնականում բավական թանկ է, չնայած տեղի աշխատողների համար հասանելի:
Էջանիշներ