Ասում են էս Հռոմ Պապին լավ ճոխ ենք ընդունելու - դեմից ծիրան իրա լավաշով, Գյումրիում՝ սալյուտ, Երևանում՝ համերգ իրա համազգային պարերով, վերջում պոլե չուդեսի պես լիքը նվերներ․ վերանորոգված երեք սենյականոց բնակարան կենտրոնում; 700քմ հող Պտղնիում՝ սեփականության վկայականով ու պտղատու այգիով, Նիվա՝ ձմեռային պագրիշկեքով ․․․․
Կատակը մի կողմ. ուզում եմ հասկանալ որքանո՞վ է կարևոր Հոռմի Պապի այցելությունը։
Ի՞նչ սպասումներ ունենք այս այցելությունից։
Եթե հնարավորություն լիներ հարց տալ Հռոմի Պապին, ի՞նչ հարց կուղղեիք։
Բացի առաջին քրիստոնյա պետություն լինելը ուրիշ էլ ինչի՞ մասին կուզեինք տեղեկացնել/հայտարարել աշխարհի ԶԼՄ-ներին։
Ուզեցի նայեմ թե սրանցից ո՞րն եմ ես տվել:Պարզվեց երբ արդեն էջի վրա տեղ չեն անում, հները վարկանիշները կորում են:
Նենց չի, որ անընդհատ ուսումնասիրում եմ վարկանիշները, բայց դե մեկ ա, հավես հիշողություն ա:
Համ էլ էդ պատմությունը էնքան եմ սիրել, որ ինքս էլ եմ, մի երկու տեղ պատմել, իհարկե ոչ իմ անունից:![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 25.06.2016, 13:43:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Լեո (25.06.2016)
Smokie (26.06.2016)
Էս երկու օրը Ֆեյսբուքում Պապի՝ Հայաստան այցելության հետ կապված ինչ հետաքրքիր, հատկանշական ու սիմվոլիկ նկարներ են դնում, ամեն մեկը մի գլուխգործոց։ Մարդ բռնի, հավաքածու կազմի էդ լուսանկարների։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Լրիվ ուրիշ թեմայից՝ ում կարող եմ իրավաբանական հարց ուղղել/ՊՄ-ՈՎ/, թող ձայն հանի
Այբ (26.06.2016)
Գրած ա, որ 1993-1997-ին սովորել ա Ստեփանակերտի մանկավարժականում։ Հիմա որ ասում են պատերազմում կռված տղա ա, չեմ հասկանում, մանկավարժալանում կուրսեցիքի հե՞տ ա կռվել
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ամենաուժեղն էն ա, որ պատերազմից հետո դեռ մի տարի էլ շարունակել ա կռվելը:
Հայկօ (27.06.2016)
Հարմար թեմա չգտա։
Վրաստանը վերացնում ա պարտադիր զինվորական ծառայությունը։
Հրաշալի ա։
Նենց չի որ երկիրը «պատերազմի» մեջ չի, ու օկուպացված տարածքներ չունի։
Բայց մարդիկ գլխով են մտածում, ու իրենց քաղաքացիների բարեկեցության մասին են հոգ տանում, ոչ թե հավայի ռազմահայրենասիրություն են լցնում ժողովրդի գլուխը։
Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)
Էջանիշներ