User Tag List

Էջ 18 57-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 853 հատից

Թեմա: ԼԳԲՏԻՔ համայնք ու հավասար իրավունքներ

  1. #256
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    35
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, ես մինչև կոնկրետ իմ դեպքը միշտ էլ ԼԳԲՏ թեմաներում ակտիվ եմ եղել, եթե դու չես հիշում, լիքը ուրիշներ հիշում են։

    Գիտե՞ս ինչի եմ բարձրաձայնում։ Որովհետև չեմ ուզում թաքնվել։ Որովհետև ուզում եմ՝ մարդիկ հասկանան, նորմալ նայեն, որ էդ կողքի «ինչ անում են՝ իրենց տներում անեն, երեխես չտեսնի» ասողների ու իրենց ճնշումների պատճառով բարեկամներս, հարազատ եղբայրս խաչ չքաշեն վրաս։ Բացի ֆբ-ից ու Ակումբից, ես նաև իրականության մեջ եմ ապրում ու նույն բանն էլ դրսում եմ անում, որովհետև հարազատ եղբայրս մտածում է, որ ես հատուկ իրեն իր ընկերների մոտ նսեմացնելու համար եմ «տենց բան արել», որ ինքն ու մեր ընտանիքը «խայտառակվեն»։ Որովհետև հարազատ մայրս դեռ «դրան»-ով է խոսում ընկերոջս մասին, որովհետև չգիտի՝ ինչ ասի, չի էլ կարողանում հասկանալ, որովհետև կողքից չեն թողնում։

    Քեզ համար հեշտ է, ստեղ չես ապրում։ Էն մարդկանց համար էլ, որոնք ուզում են թաքուն պահել, էլի տենց դժվար չի։ Բայց ես չեմ ուզում թաքնվել, ես ուզում եմ ապրել նենց, ոնց բոլորը, կարողանալ ընկերոջս հետ գնալ ամեն տեղ՝ առանց թարս հայացքներից ու ակնարկներից վախենալու, լիքը պարզ մարդկային բաներ կան, որոնց հնարավորությունը չունեմ ու չեմ ուզում սուսուփուս նստել։ Ու հա, նենց եմ անելու (ինչքան ուժերս ներում են), որ գոնե մի քանի հոգու ինչ-որ բաներ սովորեցնեմ, ինֆորմացիա տամ, հասկացնեմ, որ «ստանդարտից դուրս» դեպքեր էլ կան, ու հեչելիս չի, թե դուք ուզում եք՝ էդ ամեն ինչը «ձեր աչքից հեռու» լինի։ Էսքան ժամանակ իմ փորձը ցույց է տվել, որ անձնական օրինակի վրա բացատրելուց ու խոսելուց էֆեկտիվ ձև չկա։

    Ես կարող եմ մարդու իրավունքներով ու գիտությամբ խոսել, բայց քանի մարդիկ իրենց աչքով չեն տեսնում, ոչ մի բան էլ չեն հասկանա։ Բայց երբ մարդու աչք դեմն է էդ ամենը, ինքը կյանքում դեմքիդ չի ասի իր վառելու ցանկության մասին, կարող է նույնիսկ գնա տուն ու մտածի՝ հա լավ, ես էս աղջա հետ հազար տարվա ծանոթ եմ, մինչև հիմա խնդիր չի եղել, ի՞նչը փոխվեց, որ իրեն ու իր նմաններին վերացնել ուզենամ։

    Կներեք, մի խոսքով, ես էլ ստեղ չեմ երևա, լավ եղեք ու «մերժվածների» ցուցակներում մի հայտնվեք, տենց ավելի հեշտ է։
    Շատ սրտաճմլիկ էր, քիչ մնաց լաց լինեի Մենակ թե խի պտի ախպերդ էդ մտքի հետ համակերպվի, եթե դու ինքդ քո ընտանիքի պատվի համար քո ցանկություններից հետ չէս կանգնել? Քո ԵՍը իրանց ԵՍից լավնա ու կարևորա?

    Քո սեքսուալ ցանկությունները քո համար ավելի կարևոր էր քան քո ընտանիքի պատիվը քեզ համար, քան էդ մարդկանց ինքնազգացողությունը: Դու թքած ես ունեցել իրանց վրա էտ ընտրությունը կատարելուց, բա իրանք հիմա խի պիտի քեզ հարմարվեն?

    Մի հատ հին խոսք կա, ասումա, խելացիները հարմարվում են աշխարհին, հիմարներն աշխարհն են ուզում իրանց հարմարեցնել:

  2. #257
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, ես մինչև կոնկրետ իմ դեպքը միշտ էլ ԼԳԲՏ թեմաներում ակտիվ եմ եղել, եթե դու չես հիշում, լիքը ուրիշներ հիշում են։

    Գիտե՞ս ինչի եմ բարձրաձայնում։ Որովհետև չեմ ուզում թաքնվել։ Որովհետև ուզում եմ՝ մարդիկ հասկանան, նորմալ նայեն, որ էդ կողքի «ինչ անում են՝ իրենց տներում անեն, երեխես չտեսնի» ասողների ու իրենց ճնշումների պատճառով բարեկամներս, հարազատ եղբայրս խաչ չքաշեն վրաս։ Բացի ֆբ-ից ու Ակումբից, ես նաև իրականության մեջ եմ ապրում ու նույն բանն էլ դրսում եմ անում, որովհետև հարազատ եղբայրս մտածում է, որ ես հատուկ իրեն իր ընկերների մոտ նսեմացնելու համար եմ «տենց բան արել», որ ինքն ու մեր ընտանիքը «խայտառակվեն»։ Որովհետև հարազատ մայրս դեռ «դրան»-ով է խոսում ընկերոջս մասին, որովհետև չգիտի՝ ինչ ասի, չի էլ կարողանում հասկանալ, որովհետև կողքից չեն թողնում։

    Քեզ համար հեշտ է, ստեղ չես ապրում։ Էն մարդկանց համար էլ, որոնք ուզում են թաքուն պահել, էլի տենց դժվար չի։ Բայց ես չեմ ուզում թաքնվել, ես ուզում եմ ապրել նենց, ոնց բոլորը, կարողանալ ընկերոջս հետ գնալ ամեն տեղ՝ առանց թարս հայացքներից ու ակնարկներից վախենալու, լիքը պարզ մարդկային բաներ կան, որոնց հնարավորությունը չունեմ ու չեմ ուզում սուսուփուս նստել։ Ու հա, նենց եմ անելու (ինչքան ուժերս ներում են), որ գոնե մի քանի հոգու ինչ-որ բաներ սովորեցնեմ, ինֆորմացիա տամ, հասկացնեմ, որ «ստանդարտից դուրս» դեպքեր էլ կան, ու հեչելիս չի, թե դուք ուզում եք՝ էդ ամեն ինչը «ձեր աչքից հեռու» լինի։ Էսքան ժամանակ իմ փորձը ցույց է տվել, որ անձնական օրինակի վրա բացատրելուց ու խոսելուց էֆեկտիվ ձև չկա։

    Ես կարող եմ մարդու իրավունքներով ու գիտությամբ խոսել, բայց քանի մարդիկ իրենց աչքով չեն տեսնում, ոչ մի բան էլ չեն հասկանա։ Բայց երբ մարդու աչք դեմն է էդ ամենը, ինքը կյանքում դեմքիդ չի ասի իր վառելու ցանկության մասին, կարող է նույնիսկ գնա տուն ու մտածի՝ հա լավ, ես էս աղջա հետ հազար տարվա ծանոթ եմ, մինչև հիմա խնդիր չի եղել, ի՞նչը փոխվեց, որ իրեն ու իր նմաններին վերացնել ուզենամ։

    Կներեք, մի խոսքով, ես էլ ստեղ չեմ երևա, լավ եղեք ու «մերժվածների» ցուցակներում մի հայտնվեք, տենց ավելի հեշտ է։
    Լիլ, նայի, ես լրիվ հասկանում եմ քո իրավիճակը ու հասկանում եմ, որ դու դիմացինին որևէ բան բացատրելու խնդիր ունես, որովհետև դիսկրիմինացիայի անմիջական զոհ ես: Բայց նախ էդ բոլոր մարդկանց համար շատ բարդ ա հասկանալը օրիենտացիայի ու գենդերային իդենտիֆիկացիայի տարբերությունը: Որ հասնում ես դրան, մի հատ խորը շունչ ես քաշում: Դե պատկերացրու ինչ սարսափ ա երկու գենդեր, երեք կողմնորոշումից բացի ուրիշ բաներ էլ բացատրելը: Հետո, եթե բանը հասնում ա գիտական դասակարգման մանր-մունր տերմինոլոգիային, մեկ ա, դա մենակ խիստ հետաքրքրված մարդուն ա հասկանալի լինելու, մյուսներին խճճելու ա:

    Հիմա դու ասում ես՝ դուրդ չի գալիս, որ քեզ լեզբի են ասում, չնայած լեզբիների դեմ բան չունես: Մեկ ա, դու էդ մարդկանց հետ էլի նույն կարգի խոսակցություն ես տանելու, ինչ եթե լեզբի լինեիր: Քո նպատակը ո՞րն ա: Որ քեզ լեզբիի փոխարեն ասեն պանսեքսուալի ու ասեքսուալի խառնու՞րդ, թե՞ որ դիսկրիմինացիայի չենթարկվես: Ու պատկերացնում եմ, թե դու ինչքան սեռական մանրուքներ պիտի պատմես քո մասին, եթե ինքդ քեզ անվանում ես պանսեքսուալի ու ասեքսուալի խառնուրդ: Ուզու՞մ ես դա անել:

    Նույն անալոգիայով իմ շրջապատում լիքը հետերոսեքսուալ տղամարդիկ կան, որոնց արտաքինից որևէ բան չես կասկածի, բայց մտերմիկ զրույցներում մեկ-մեկ ասում են, որ իրանց ասենք 30 տոկոսով կին են զգում: Հիմա պատկերացրու. մեկը իրանց դիմում ա պարոնով ա, իրանք ասում են՝ ես պարոն չեմ, 30 տոկոսով կին եմ, էդ կին էղած մասս էլ լեզբի ա, որտև ես 100 տոկոսով կանանց եմ սիրում: Էս դեպքի համար դիսկրիմինացիան պատրաստ ա: Նախ անձն իրա մասին լիքը անհարկի ինտիմ ինֆորմացիա ա հաղորդում անծանոթ մարդկանց: Երկրորդ առանց էդ էլ դիմացինին դիսկրիմինացնելու հակվածներին լրացուցիչ թեմա ա տալիս: Պե՞տք ա սա արդյոք:

    Մեզ էսօր պետք ա հանդուրժող, չդիսկրիմացնող հասարակություն, ոչ թե պանսեքսուալին ասեքսուալից տարբերող: Ու դրանք իրար հետ շատ քիչ կապ ունեն:

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.06.2016), John (25.06.2016), Mr. Annoying (25.06.2016), Գաղթական (25.06.2016), Ուլուանա (25.06.2016), Տրիբուն (25.06.2016)

  4. #258
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տնաշեններ, էս ինչքան եք գրել Ոնց որ կասեր մի ակումբցի, էս ինչքան ազատ ժամանակ ունեք:

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ո՞նց են պարտադրում
    Երբ մի ֆեմինիստ աբորտի մասին հայտարարություն ա անում, շուխուռ դնելով, թե արգանդ չունեցող կանանց հաշվի չեն առել, երբ մեկն ասում ա՝ տիկնայք և պարոնայք, մի ուրիշը վեր ա կենում, ասում ա՝ ես ո՛չ տիկին եմ, ո՛չ պարոն, ինձ վիրավորում եք: Ու պոլիտկոռեկտ լինելու համար նորանոր տերմիններ են ներմուծվում, որոնց մեջ բոլորս խճճվում ենք ու որոնք, ի դեպ, նաև մեզ պարտադրում են:

    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի կանայք, ախ եթե այս նույն ավյունով պայքարեիք սեքսիզմի դեմ իր բոլոր դրսևորումներով։ Ինչի համար չեք պայքարում ձե՛ր իրավունքների համար։ Ամեն քայլափոխի հենց ձե՛ր իրավունքներն են ոտնահարվում։ Ամենք քայլափոխի կիսամերկ կանանց նկարներով ռեկլամներ են։ Հեռուստացույցով ինչի ռեկլամ անեն, կիսամերկ կանանցով են գայթակղում։ Լավ կլիներ որ այդպիսի բաների դեմ պայքարեիք։ Հասարակության մեջ կնոջ դերը երկրորդական ու երրորդական է՝ թող դա՛ ձեզ ավելի շատ հուզի։ Որտեղ աչքդ կտրի, տղամարդկանց 90%-ի մոտ գեղեցիկ կինը միայն սեքսուալ օբյեկտ է ընկալվում և համապատասխանաբար ընդունվում։ Կնոջն աշխատանքի ընդունելիս, առաջին հերթին նրա բարեմասնությունն են ուսումնասիրում և հետո նոր իր բնութագիրն ու ռեզյումեն։
    Ինձ շատ է հուզում, որ շատ-շատերի համար կինը դիտվում է որպես կարի, լվացքի և ափսեները լվանալու մեքենա, փոշեկուլ և սեռական ցանկությունները բավարարելու գործիք։
    Ես կարծում եմ դա շատ ավելի մեծ ու դժվար լուծելի խնդիր է, քան ջուր ծեծելով զբաղվել լգբտ-ներին դիմելաձևի քննարկումով։
    Լավ մնացեք։
    Ո՞վ ա ասում, որ չենք պայքարում: Ամեն օր էլ դրա մեջ ենք: Էս քննարկվող թեմային զուգահեռ կանանց վերաբերող «տիկին» ու «օրիորդ» դիմելաձևերը վերցնենք: Ասենք, լիքը կատաղի ֆեմինիստներ դնում, վիրավորվում են դրանից, որ կանանց համար էս տարբերությունը դրվում ա, տղամարդկանց համար՝ չէ, որ պետք ա մենակ մի դիմելաձև լինի: Ընդհանուր առմամբ, համաձայն եմ դրա հետ: Բայց կնոջը մենակ «տիկինով» դիմելով կանանց նկատմամբ դիսկրիմինացիայի հարցերը չեն լուծվի:

  5. #259
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տնաշեններ, էս ինչքան եք գրել Ոնց որ կասեր մի ակումբցի, էս ինչքան ազատ ժամանակ ունեք:

    Երբ մի ֆեմինիստ աբորտի մասին հայտարարություն ա անում, շուխուռ դնելով, թե արգանդ չունեցող կանանց հաշվի չեն առել, երբ մեկն ասում ա՝ տիկնայք և պարոնայք, մի ուրիշը վեր ա կենում, ասում ա՝ ես ո՛չ տիկին եմ, ո՛չ պարոն, ինձ վիրավորում եք: Ու պոլիտկոռեկտ լինելու համար նորանոր տերմիններ են ներմուծվում, որոնց մեջ բոլորս խճճվում ենք ու որոնք, ի դեպ, նաև մեզ պարտադրում են:

    Ո՞վ ա ասում, որ չենք պայքարում: Ամեն օր էլ դրա մեջ ենք: Էս քննարկվող թեմային զուգահեռ կանանց վերաբերող «տիկին» ու «օրիորդ» դիմելաձևերը վերցնենք: Ասենք, լիքը կատաղի ֆեմինիստներ դնում, վիրավորվում են դրանից, որ կանանց համար էս տարբերությունը դրվում ա, տղամարդկանց համար՝ չէ, որ պետք ա մենակ մի դիմելաձև լինի: Ընդհանուր առմամբ, համաձայն եմ դրա հետ: Բայց կնոջը մենակ «տիկինով» դիմելով կանանց նկատմամբ դիսկրիմինացիայի հարցերը չեն լուծվի:
    Բյուր էս ավելի շուտ ջուր ծեծոցիա, քան գործ անել։ Հա, կասես մեկել ո՞նց եք պայքարում սեքսիզմի դեմ։

  6. #260
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, հերիք ա բլթցնես ․․․ կարա՞մ իմանամ ոնց ա ԼԳՏԲ ազատությունը քո ազատությունը ոտնահարում։ Ի՞նչ ես անոռուգլուխ դուրս տալիս։
    Դե լավ, Տրիբուն, դու էլ վռազ թուրդ հանում ես - վերևում ախր գրեցի, չէ, իրենք իրենց ապրելակերպը ոչ միայն իմ աչքն են խոթում, այլև ստիպում են ինձ նեղվել - տերմինոլոգիա, ընդհանուր քարոզչություն, վերջը ճամփա փակել և այլն, կրկնեմ?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (25.06.2016)

  8. #261
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր էս ավելի շուտ ջուր ծեծոցիա, քան գործ անել։ Հա, կասես մեկել ո՞նց եք պայքարում սեքսիզմի դեմ։
    Թեմայից շեղվում ենք, բայց ասեմ: Առաջին հերթին ստերեոտիպներ կոտրելով ու ինքս օրինակ լինելով: Երկրորդ հերթին, սեքսիզմի ցանկացած դրսևորման մասին բարձրաձայնելով: Երրորդ հերթին, ինֆորմացնելով: Էն ա, հարևան թեմաներից մեկում կռիվ էի տալիս իմ պատահական սեքսի իրավունքի համար: Ուղղակի սեքսիզմն ու կանանց իրավունքները ԼԳԲՏ-ի համեմատ ավելի լայն խնդիր ա (ի վերջո, երկրագնդի բնակչության ուղիղ կեսին ա վերաբերում) ու ավելի բազմաշերտ (մի տեղ մարմնի հարց ա, մի տեղ կարիերա անելու և այլն) ա, բայց նաև շատ դեպքերում էնքան սուր չի, ինչքան ԼԳԲՏ անձանց հարցը (Հայաստանում ոչ ոք չի ասում՝ կանանց վառեք, բայց ԼԳԲՏ համայնքի հասցեին շատ ենք լսում նման արտահայտություն):

  9. #262
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նայիր ներքև։
    Վերջին խմբագրող՝ Micke: 25.06.2016, 02:14:

  10. #263

    Բյուր ջան իսկ ավելի կոնկրե՞տ։ Ասածներդ անհասցե, լղոզված արտահայտություններ են. (ինֆորմացնելով՝ ու՞մ, ինչպե՞ս, ստերեոտիպեր կոտրելով՝ որտե՞ղ, ինչպե՞ս, բարձրաձայնելո՞վ որտե՞ղ ակումբի 30-50 մշտական այցելուների մո՞տ)։ Դրա համար էլ ասում եմ որ նույն ավյունով սեփական իրավունքների համար պայքարեիք ավելի շատ հաջողություն կունենայիք։
    Օրինակ երկու շաբաթ առաջ Ավստրիայի ազատ ավետարանական եկեղեցիների հովիվներով ու ավագ ծառայողներով հանդիպեցինք կրթության, մշակույթի և կանանց հարցերով նորանշանակ մինիստր Սոնյա Համերշմիդտին։ Կոնկրետ խոսեցինք հենց իմ վերոնշյալ պրոբլեմներից։ Այ դա եմ համարում գործ, որովհետև նա խոստացավ քարզչական բոլոր միջոցներն օգտագործել սեքսիզմի դեմ պայքարելու համար։
    Թե չէ ֆբ-մ և ուրիշ սոցկայքերում այս կարգի բարձրաձայնումներն անոգուտ վիճաբանություն է առանց որևե արդյունքի։ Նայի. էս լգբտ-ի մասին արդեն 3-4օր է քննարկվում է։ Կա՞ առաջընթաց՝ ոչ մի։ Ես համարում եմ որտեղ վիճաբանությունը պրոդուկտիվ չի՝ այն ջուր ծեծոցի է։ Որ կողմից ուզում ես նայիր, էս երեք օրերի ընթացքում ողջ ակումբը՝ ես էլ ներառյալ քամի անելով էինք զբաղված։ Ու շատ էլ ճիշտ ասաց մեր հարգելի քույրիկը՝ էս ինչքան էլ ժամանակ ունեք։
    Ասելս այն է, դատարկաբանությունը պետք է թողնել ու գործով զբաղվել։

  11. #264
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան իսկ ավելի կոնկրե՞տ։ Ասածներդ անհասցե, լղոզված արտահայտություններ են. (ինֆորմացնելով՝ ու՞մ, ինչպե՞ս, ստերեոտիպեր կոտրելով՝ որտե՞ղ, ինչպե՞ս, բարձրաձայնելո՞վ որտե՞ղ ակումբի 30-50 մշտական այցելուների մո՞տ)։ Դրա համար էլ ասում եմ որ նույն ավյունով սեփական իրավունքների համար պայքարեիք ավելի շատ հաջողություն կունենայիք։
    Օրինակ երկու շաբաթ առաջ Ավստրիայի ազատ ավետարանական եկեղեցիների հովիվներով ու ավագ ծառայողներով հանդիպեցինք կրթության, մշակույթի և կանանց հարցերով նորանշանակ մինիստր Սոնյա Համերշմիդտին։ Կոնկրետ խոսեցինք հենց իմ վերոնշյալ պրոբլեմներից։ Այ դա եմ համարում գործ, որովհետև նա խոստացավ քարզչական բոլոր միջոցներն օգտագործել սեքսիզմի դեմ պայքարելու համար։
    Թե չէ ֆբ-մ և ուրիշ սոցկայքերում այս կարգի բարձրաձայնումներն անոգուտ վիճաբանություն է առանց որևե արդյունքի։ Նայի. էս լգբտ-ի մասին արդեն 3-4օր է քննարկվում է։ Կա առաջընթաց։ Ես համարում եմ որտեղ վիճաբանությունը պրոդուկտիվ չի՝ այն ջուր ծեծոցի է։ Որ կողմից ուզում ես նայիր, էս երեք օրերի ընթացքում ողջ ակումբը՝ ես էլ ներառյալ քամի անելով էինք զբաղված։ Ու շատ էլ ճիշտ ասաց մեր հարգելի քույրիկը՝ էս ինչքան էլ ժամանակ ունեք։
    Ասելս այն է, դատարկաբանությունը թողնել։
    Կոնկրետ ԼԳԲՏ համայնքի մասով ես ֆեյսբուքներում, ակումբում ու բլոգումս գրելուց դուրս բան չեմ անում (բայց ունեմ ընկերներ և ընտանիքի անդամներ, որոնք վիրտուալից դուրս լուրջ գործունեությամբ են զբաղվում): Դու մտածում ես՝ առաջընթաց չկա, բայց հավատա, կա: Կարող ես հետ գնալ, տասը տարի առաջվա գրառումները կարդալ ու տեսնել, թե հիմիկվա ամենատոլերանտ մարդկանցից շատերն ինչ կարգի հոմոֆոբ էին էն ժամանակ: Բացի դրանից, տասը տարի առաջ ակումբում չէր ստացվում ԼԳԲՏ թեմաներով առանց իրար միս ուտելու ու վիրավորելու նորմալ քննարկում ունենալ: Թեմաները միշտ փակվում էին:

    Ինչ վերաբերում ա սեքսիզմի թեմային, հեսա քեզ առանձին պմ կգրեմ: Ուղղակի չեմ ուզում նախ թեմայից շեղվել, երկրորդ հերթին իմ անձնական օրինակները վեր հանել: Իսկ հարգելի քույրիկն ընդամենը ուզում էր ասել, որ ինքը մեզ նման պարապ չի

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (25.06.2016)

  13. #265
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ երկու շաբաթ առաջ Ավստրիայի ազատ ավետարանական եկեղեցիների հովիվներով ու ավագ ծառայողներով հանդիպեցինք կրթության, մշակույթի և կանանց հարցերով նորանշանակ մինիստր Սոնյա Համերշմիդտին։
    ուրեմն` կրթության, մշակույթի ու կանանց հարցերով մինիստր...
    հետաքրքիրա չէ...
    դամբուլով, աջիկայով ու խտացրած կաթով ձվածեղ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (27.06.2016)

  15. #266
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հարգելի քույրիկն ընդամենը ուզում էր ասել, որ ինքը մեզ նման պարապ չի
    Էդ «հարգելի քույրիկը» ոնց հասկացա ես եմ
    Բյուր ջան, եթե ուզենայի ասել՝ ես ձեզ նման պարապ չեմ, կասեի՝ ես ձեզ նման պարապ չեմ:
    Խնդրում եմ իմ գրածներում թաքնված տողատակեր մի փնտրի, լա՞վ: Համոզված եմ, դրանից ավելի հետաքրքիր զբաղմունքներ կան Ակումբում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (25.06.2016)

  17. #267
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն` կրթության, մշակույթի ու կանանց հարցերով մինիստր...
    հետաքրքիրա չէ...
    դամբուլով, աջիկայով ու խտացրած կաթով ձվածեղ...
    Առաջ մենակ կրթության և մշակույթի էր: Բայց տեսան որ շատ են պարապ մնում, կանանց հարցերն էլ.բարձեցին իրանց վրա.

  18. #268
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջ մենակ կրթության և մշակույթի էր: Բայց տեսան որ շատ են պարապ մնում, կանանց հարցերն էլ.բարձեցին իրանց վրա.
    ուզում ես ասել հնարավորա շուտով ականատես լինենք ՀՀ-ում նոր` <Սփյուռքի ու կանանց հարցերով> նախարարության?
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. #269
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ուզում ես ասել հնարավորա շուտով ականատես լինենք ՀՀ-ում նոր` <Սփյուռքի ու կանանց հարցերով> նախարարության?
    Էհ Գաղթական եղբայր, ՀՀ-ում շատ բան կարելիա տեսնել, ինչը ոչ մարդու աչքնա տեսել, ոչ ականջը լսել, ոչ էլ միտքը պատկերացրել :

  20. #270
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Independence Day 2- ը նայեք։ Թեմայի շրջանակներում ...

Էջ 18 57-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սպառողի իրավունքներ
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 17.06.2016, 14:40
  2. Գրառումներ: 115
    Վերջինը: 11.02.2014, 13:44
  3. Հավասար իրավունքնե՞ր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.02.2009, 00:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •