Ինչ-որ «ԱՆԻ» (Հայկական Ուսումնասիրությունների Անի Կենտրոն, համակարգող՝ Թաթուլ Հակոբյան) հրապարակել է Կազանյան փաստաթուղթը, որը մի երկու խոսքով տարածքների հանձնման ու ինչ-որ անորոշ ստատուսի մասին է: Այնպիսի տպավորություն է, թե սա հրամցվում է մեզ որպես անբեկանելի իրականություն:
Իմ թշվառ կարծիքով, նման է, որ հայերս մեր պատմության մեջ հերթական անգամ հիմարագույն վիճակում ենք հայտնվել՝ ապակողմնորոշված, մոլորված, էյֆորիայի մեջ, ու ոնց որ միակ բանում որ մենք միավորված ենք, դա միավորված գրողի ծոցը գնալնու հակվածություններն են: Ժիրայր Սեֆիլյանն ու մնացած ըմբոստները բանտում են, «քաղաքական գիգանտներն» ու «ադեկվատները» համախմբված են ու պատրաստակամ աղուհացով դիմավորելու ենիչերիներին, իսկ ինտելեկտուալ երիտասարդության ամենակարևոր խնդիրները սեռական փոքրամասնությունների հոգեբանական կաշկանդվածության հարցերն են:
Ես փոքր ժամանակ փաստորեն մի բան գիտեի, որ զղջում էի, թե ինչի չինացի չեմ ծնվել:
Էջանիշներ