Երկար գրառումներ մեջբերել չեմ սիրում, կներեք![]()
Ես, ճիշտն ասած, դեռ չգիտեմ՝ ինչ պետք է անել պարզեցնելու համար։ Երևի էնքան խոսել, որ բոլորը բոլոր հարցերը տան, ամեն ինչ իմանան, էլ կարիք չլինի խոսելու։ Ասենք ես ամեն քայլի էդ անգրագիտությանը բախվում եմ, որովհետև ստիպված եմ մարդկանց հասկացնել, որ լեզբի չեմ։ Հաճելի չի։ Որ իմանային, որ իմ դեպքում էդ լեզբի լինել չի, իմ գործն էնքան կհեշտանար, որ էլ ասելու չի։
Մարդիկ սկի չգիտեն, որ տրանսգենդեր մարդուն կենսաբանական սեռով դիմել չի կարելի (էս էն հիմնականներից է, չասեք՝ էդ տերմինն էլ մի մտցրեք), որ էդ մարդը եթե իր կենսաբանական սեռի հետ է հարաբերությունների մեջ, էդ նույնասեռականություն չի, հետերոսեքսուալություն է։
Ինձ էլ հաճելի չի, որ ինչ-որ մեկը թեկուզ հետևիցս ինձ լեզբի ասի, էն պարզ պատճառով, որ ես տենց չեմ, ոչ թե որովհետև լեզբի լինելը վատ բան է։ Կարող է անընդհատ իմ օրինակին եմ հանգեցնում, բայց էստեղ խոսողներից երևի ես եմ անընդհատ էդ հարցին բախվում։ Ձեզնից ցանկացածն էլ էս գրողի տարած հասարակության մեջ իմ կարգավիճակում լիներ՝ կհասկանար, թե ինչքան ահավոր է։ Նույնիսկ կարող է մեկը քեզ էնքան մոտիկ համարի, որ որոշի ցույց տալ անգամ իր հետաքրքրվածությունը քո սեռական կյանքի մանրամասներով։ Սաղին որ գրողի ծոցն ուղարկեմ՝ կարող է երկու հոգուց ավել մարդ չլինի կողքիս։
Մի կողմից տհաճ է, որ մարդկանց դա հետաքրքիր է, մյուս կողմից մեղքս գալիս են, որ էնքան տեղեկացված չեն ու տենց բաներ չեն տեսել, որ ինֆոյի միակ աղբյուրը դու ես մնում, ստիպված պիտի բացատրես, որ տենց մութ ու խավար չմնանՆույնիսկ մի տեսակ պարտավորված ես զգում, որովհետև իրենց շրջապատում ես, դու ես ստիպել, որ բախվեն էդ ամենն իմանալ-չիմանալու հարցին, ու սկսում ես «զեկուցել»։
Հիմի տենց տաք տեղերից մեծ-մեծ խոսողներդ մտեք էդ մարդկանց կաշվի մեջ ու փորձեք զգալ՝ իրենք ամեն անգամ ինչ են զգում ձեր հարցերից ու սենց քննարկումներից։ Մի քիչ համբերություն ունեցեք, հասկացանք՝ ձեր բախտը բերել է, որ էդ առումով մեծամասնությունից եք, էդ խնդրին չեք բախվում։ Կողքից ես էլ կարող եմ լիքը հարցերի մասին սենց խոսել, որովհետև վերքը տիրոջն է ցավ տալիս։ Հա, օդի մեջ մի երկու սուր հումոր էլ կարող եմ անել, ջհադամին, թե մեկը կարող է դրանից հետո գլուխը պատերին տալու ցանկություն ունենա կամ անզորության ու դատապարտվածության զգացումից եղունգները կրծի։
Նոր են(ք) խոսում, բա պիտի բացվի ամեն ինչ, քննարկվի, որ թեթևանա, որ էնքան սովորական դառնա, որ ոչ մեկը չկանգնի ասի՝ սրանց վառեք, սրանք մարդ չեն, նամուս չունեն, Աստծուն ու բնությանը դեմ են, բան... Հենա կողքի թեմայում էլի վառող էր հայտնվել։ Հիմա որ նույն կերպ էդ մարդիկ սկսեն ամեն տեղ գրել, թե ոնց են զզվում կին-տղամարդ սեքսը պատկերացնելուց, ոնց ձեզ վիրավորված կզգայիք, չէ՞։ Բայց իրենք տենց բան չեն անում ու ամեն քայլի հակառակը լսում են։ Ու հա, իրենք մեր մեջ են, իրենք էս ամենը լավ էլ տեսնում են, կարդում են։
Էջանիշներ