Խորը շունչ: Մոդերատորներ, խնդրում եմ՝ ինձ չծեծել թեմայից շեղվելու համար: Հիմա անցանք գործի:
Սեռականության դաս 1
Նույնասեռականները խնդիր չունեն, թե իրենք սեռի են: Նույնասեռական տղամարդը հենց քեզ նման տղամարդ ա, կինն էլ ինձ նման կին ա: Տարբերությունն էն ա, որ նույնասեռականները ռոմանտիկ և սեռական հարաբերություններ ունենում են նույն սեռի անձանց հետ: Նույնասեռականները կողմնորոշվելու խնդիր չունեն, իրենք գիտեն, թե ինչ սեռական կողմնորոշում ունեն: Բայց դա ոչ էլ ընտրություն ա, հայտնի չի, թե ինչ պատճառով են որոշ մարդիկ նույնասեռական, որոշ մարդիկ՝ ոչ: Նույնասեռականությունը բնության թյուրիմացություն չի, համարվում ա նորմալ սեռական կողմնորոշման տարատեսակ, վաղուց հանվել ա հիվանդությունների միջազգային դասակարգումից:
Հիմա վերադառնանք գրառմանդ: Փաստորեն, ըստ քեզ մարդը հարգանք վաստակում ա նրանով, թե ում ա սիրում, ում հետ ա անկողի՞ն մտնում:
Էջանիշներ