Chuk-ի խոսքերից
Ռուֆ ջան, գրառմանդ լրիվ համաձայն եմ:
Բայց մրցակցությունը պետք ա լինի ազնիվ մրցակցություն: Ու ստեղ հարցը սենց ա. որպես անհատ ինձ իհարկե ձեռ ա տալիս, որ հնարավորինս էժան լինի տաքսին:
Բայց արի մի քանի բան հիշենք, վերհիշենք, քննարկենք:
1. Միշտ բոլորս «հպարտացել» ենք, որ Հայաստանում տաքսին ամենաէժաններից ա: Ու դա իսկապես էդպես ա: Ու փաստացի ինքը մեծ գումարներ բերող չի՝ ներկայիս սակագներով, այլ ընդամենը յոլա գնալու գումար ապահովող: Խոսքս տաքսիստների, այլ ոչ թե տաքսի սերվիսների տերերի մասին ա: Հիմա եթե միանգամից էսքան էժանանում ա, մրցակցության համար մյուսներն էլ են ստիպված գին գցել՝ և տաքսի սերվիսները, և անհատ տաքսիները: Այսինքն փաստացի հազարավոր մարդիկ, ովքեր մի կերպ են տունը պահում, միանգամից սկսում են ավելի քիչ վաստակել:
2. Ո՞նց ա մրցակցելու նոր ընկերությունը: Որակո՞վ: Հա, կարող ա ափփը լավն ա, կարող ա լավ ավտոներ լինեն և այլն: Բայց իրա մրցակցության համար ինքը ընտրում ա էժանությունը, դրանով կլիենտ գրավելով: ինքը դա կարող ա անի, որտև շատ հարուստ կազմակերպություն ա, ու կարող ա բավական երկար ժամանակ վնասով աշխատի, մինչև մյուսները շուկայից դուրս թռնեն, իսկ ինքը հետո ինչ ուզի անի: Դրա համար էլ ինքը արդեն իսկ հայտարարել ա.
- նվազագույն գումարը 100 դրամ (գոյություն ունեցող 500-600 դրամի փոխարեն), մինչև 2 կմ-ը 100 դրամ (գոյություն ունեցող 4 մինչև 4-5 կմ-ն 500-600 դրամի փոխարեն), հետո նոր կմ-ն 100 դրամ,
- վարորդներից առաջին մի տարին տոկոս չի պահում:
Հասկանում ես, մարդը պարզ ասում ա, ես գալիս եմ, առաջին մի տարին մենակ ներդրում եմ անում, սաղին շուկայից դուրս եմ շպրտում, հետո կտենանք: Ես այ սրանից եմ վախենում, որտև սա ըստ էության մրցակցություն չի, իսկ պետության տեսակետից բերելու ա վնասների:
Էջանիշներ