Վիշապ-ի խոսքերից
Էդ հայլուրական վիդեոները բնականաբար ամեն ինչ ցույց են տալիս պայծառ գույներով, նույն ձևի կարող ա վիդեոներ կան մեր զարգացող տնտեսության կամ գերժամանակակից գործարանների մասին: Չեմ ուզում խորանալ մեդալի հակառակ կողմի մասին, զգում եմ, որ որոշ մարդիկ ծանր են տանում:
Ստեղ մխիթարանքն ա էն ա, որ կարող ա իսկականից Ադրբեջանի պլաններով կամ պատկերացումներով սա բլիցկրիգ էր, այսինքն հայվանավարի մտածած ու հայվանավարի կատարած հարձակում իբր թե շատ խորամանկ շեղող մանևրներով: Բայց իմ կարծիքով սա հավայի ճոխացնելուց ու ինքներս մեզ ադրբեջանական ստանդարտներով խաբելուց մենք ոչ մի օգուտ չունենք բացի վնասից: Վաղը մյուս օր էս ոչխարների փոխարեն մեր դեմ կարող ա կկռվեն մի քիչ ավելի լավ պարապած ռուսական վարձկանները մի քիչ ավելի գրագետ օգտագործելով նույն զենքերը: Հենա 70 սպայի ուղարկել են Ռուսաստան վերապատրաստման:
Հիմա չեմ ջոկում թե դուք սրա անունը բլիցկրիգ դնելով, հպարտանալով, դժգոհողների բերանները փակելով ինչ խնդիր եք փորձում լուծել, եթե նույնիսկ անունը դնում եք օբյեկտիվություն, ի՞նչ ա տալիս ձեզ էդ «օբյեկտիվությունը»:
Ժամանակակից պատերազմի մասին ավելի ռեալ պատկերացումներ ունենալն ու չափավոր վատատես լինելը կարող ա ավելի՞ ձեռնտու ա, անկախ նրանից թե ազերների մարտունակությունը ինչ մակարդակի վրա է:
Էջանիշներ