Chuk-ի խոսքերից
Հարցը բացարձակապես ճշմարտությունը թաքցնել կամ չթաքցնելը չէ, այլ ճշմարտացի բաներ ասելով ընդհանուր ֆոն ապահովելով մուտիլովկեք մեջ գցելը:
Ապրիլի սկզբին եղածը հերթական դիվերսիոն հարձակում չէր, այլ լավ պլանավորած լայնամասշտաբ գրոհ, ու դա ապացուցվում ա կռվի ճակատի երկարությամբ, օգտագործված զինտեխնիկայով, այլ բաներով: Սա որակել որպես շարքային դիվերսիա, որի նմաններն անընդհատ են լինում, անընդունելի ա, ճշմարտություն չի: Ու էն, որ իրանք ավելի առաջ գնալ էլ են ուզել, ապացուցվել ա ոչ միայն մեր տեսածի վերլուծությամբ, ոչ միայն մեզնից շատերի այլ աղբյուրներից ստացած ինֆոներով, ոչ միայն իշխանության հրապարակած տվյալներով, այլև թշնամու լեզվի սայթաքումներից ու հրապարակումներից:
Սամոն որոշել ա քաղաքականություն մտնել, Օսկենց թիմի հետ, օքեյ, թող մտնի: Դրա համար պարտադիր չէր ճշմարտությունը խեղաթյուրել:
Սամոն որոշել ա ասի, որ բանակը սխալ ուղղությամբ ա զարգանում, օքեյ, թող ասի ու հիմնավորի, պնդի, որ ավելի շատ պետք ա շեշտը դնել պաշտպանական զինանոցի վրա, այլ ոչ թե հարձակողանի: Գուցե և ճիշտ ա ասում, չնայած նվաստս համարում ա, որ երկու ուղղությամբ էլ լուրջ աշխատանք պետք ա տարվի: Թող պնդի, բայց թող չմոռանա, որ երբ ինքը համապատասխան ոլորտում պատասխանատու էր, նույն քաղաքականությունն էր տանում, ինչ հիմիկվա իշխանությունները:
Թևանյան Անդոյենք որոշել են Սամոյին ռասկրուտկա անել, թող անեն, ես դեմ չեմ, որ Սամոն էլ մտնի քաղաքականություն, բայց փրկիչի կերպարով ներկայացնելը մի քիչ խնդալու ա, քաղաքականությամբ հետաքրքրվողներս, հուսով եմ, դեռ չեն մոռացել իրա կենսագրության հետ կապված լիքը դրվագներ:
Սամոյի մասին դեռ էսքանը: Ավելին իմաստ կունենա խոսել միայն հետագա զարգացումներից ելնելով:
Էջանիշներ