Շին, ի՞նչ ես խոսում, ի՞նչ թերարժեքության զգացմունք: Երբ առաջին աշխարհի երկիր Դանիան փախստականների դեմ օրենք ա ընդունում, դանիացիները գետինն են մտնում առաջին հերթին հենց նրա համար, որ աշխարհով մեկ թալանչու անուն են հանում: Իսկ երբ խոսքը Հայաստանի մասին ա, որի տեղը սկի չգիտեն, մենակ քամակներով են իմանում, դա առավելևս վատ ա: Իհարկե անձնական մակարդակում կարամ ես նստեմ, բացատրեմ, որ Հայաստանը մենակ քամակ չի, լիքը արժանիքներ ունի, որ Հայաստանում լիքը լավ երգիչներ կան, բայց դե մեր ապաշնորհ թիմն առանց ազգային ընտրություն անցկացնելու բռնել ու Գերմանիայի քաղաքացու ա ուղարկել: Բայց ընդհանուր ես չեմ ուզում, որ իմ երկրի մասին վատ տպավորություն ունենան: Իհարկե, առաջին հերթին չեմ ուզում, որ իմ երկիրը վատը լինի կամ վատ ներկայանա: Իսկ սա վատ ներկայանալու ու վատ լինելու մասնավոր ու ցավոք սրտի լայն մասսաներին հասնող դրսևորում ա:
Ես չեմ ուզում, որ մենակ կիրթ մարդիկ Հայաստանի տեղն իմանան: Ուզում եմ շարքային խոզապահն էլ իմանա, բայց չեմ ուզում, որ որպես Գերմանիայի քաղաքացու քամակի երկիր իմանա:
Էջանիշներ