Ռուֆուս-ի խոսքերից
Բյուր, լավ էլի, դու լրիվ խառնում ես սաղ:
Նախ Եվրատեսիլում անհիշելի ժամանակներից ընդունված էր բեմում հանվելն ու բարեմասնությունները ցույց տալը: Ու ընդհանրապես վերջին 15+ տարիների ընթացքում Եվրատեսիլը դառել ա ծիծիկ-տուտուզների մրցույթ: Եթե բարեմասնություններդ բացեցիր, հաստատ բարձր տեղ կգրավես: Եթե սիրուն չես, ապա գժական շոու պիտի ցույց տաս: Եթե համ սիրուն ես, համ գժական շոու ունես, հաստատ կհաղթես: Ու էլի եմ ասում վերջին 10 տարիների հաղթողներից միակ կարգին երգը Սերբիայի Մոլիտվան էր, ոչ երգչուհին էր սիրուն, ոչ հրավառությամբ ու հոլոգրամներով շոու կար, ոչ էլ կիսամերկ պարողներ, փոխարենը շատ հաջող երգ կար ու հոյակապ կատարում: Իհարկե լավ կլիներ, որ ամեն տարի էլ սենց երգեր հաղթեին, բայց մասսաները ծիծիկ ու ոռ են պահանջում:
Հիմա գանք Իվետայի քաղաքացիությանը: Եթե նայես, շատ երկրներ ոչ քաղաքացիների են ուղարկել, կարծեմ անցած տարի Հունգարիան ներկայացնողը Ամերիկայի քաղաքացի էր, ու էլի շատերը կան տենց: Էս տարի Սան Մարինոն ամբողջ երկրում երգող մարդ չէր գտել, թուրքի էր ուղարկել, ով երևի Սան Մարինոյում մենակ տուրիստի կարգավիճակով ա եղել:
Հիմա գանք ջահել ու դեռ ճանաչում չունեցող երգիչներին ուղարկելուն: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան գրեթե միշտ իրենց սուպերստարի, Voice-ի ու էդ նմանատիպ մրցույթների հաղթողներին ա ուղարկում, որոնք միշտ վերջին հորիզոնականներում են հայտնվում:
Ու ամենակարևորը շվեդ երգ գրողները: Էս վերջերս էդ երգ գրողների մասին մի հատ շատ հետաքրքիր հոդված էի կարդացել, որ գտնեմ, կդնեմ: Պարզվում ա, էդ շվեդները իսկական «մաֆիա» են ու իրենք Բիլբորդի չարթերի երգերի մեծ մասի հեղինակներն են: Ու շատ էլ չեն, մի 4-5 հոգի մարդ են, ովքեր աշխարհի ամենապոպուլյար երգերի հեղինակներն են ու իրենց հաճախորդները Բեյոնսեն, Ռիհաննան, Ջաստին Բիբերը, Թեյլոր Սվիֆտը ու մնացած հայտնի աստղերն են: Ադրբեջանի բոլոր Եվրատեսիլային երգերի հեղինակները էս շվեդներն են՝ արդյունքում Ադրբեջանը միշտ ֆինալ ա անցել, գրեթե միշտ լավագույն տասնյակում ա եղել ու մի անգամ էլ նույնիսկ հաջողացրել ա հաղթել: Իսկ եթե հայերը գրեին երգը, կստացվեր «Բում-Բում», «Ջան-ջան» կամ էլ «շուլավեյ-շուլալա»: Նենց որ շատ էլ ճիշտ են արել, որ մերոնք էլ են էս տարի շվեդներից երգ պատվիրել:
Էջանիշներ