Մի քիչ ցինիզմի դոզա բերեմ էս թեմա։

Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից........Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը հոսպիտալ ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայությունս: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ:
Դավիթ Գրիգորյան
զինվոր
Սա ՖԲ-ում են տարածում։

Հիմի հարց. էս զինվորը ինչի՞ վրից հանեց կոշիկը, որ վրից էլ շնորոքը հանի։
Կամ 2 ոտքը կորցրած դրել կոշիկի շնորոքն ա քանդո՞ւմ։ Տենց բան վայթե սկի Ռեմբոն չէր կարում։
Սրանով էն յան երևի մենակ Չակ Նորիսն ա, որ հենց արյունահոսություն ա սկսում, քթի նման հետ ա քաշում։

Ուզում եմ հասկանամ էդ լրացուցիչ կոշիկը կողքները որպես զենք են պահո՞ւմ, թե՞ տղեն 2-ից ավել ոտ ուներ։