Սմոք, բայց դու ինչ միամիտ եսԵրբ կինը կամ ամուսինը դավաճանում ա, ու էդ մասին դավաճանվածն իմանում ա, շատ ավելի բարդ բաներ են լինում, քան ուղղակի սիրո մարումը:
Երբ ճնշում ա հոմոսեքսուալիզմն ու ամուսնանում ա կնոջ հետ, սեքս անում առանց հաճույքի, ամուսնության ներսում սեր չկա: Ու հավատա, որ հայ ավանդական ընտանիքի ամրության մասին ամեն ինչ լոլո ա, որովհետև չկա ամուր ընտանիք, որտեղ չկա սեր: Դու պատկերացնու՞մ ես էդ մարդն ամբողջ կյանքում էդպես ճնշված ապրի, գուցե կնոջից էլ թաքուն տղամարդկանց հետ սեքս անի:
Քո գործն ա էդ մարդուն վստահելը, ինձ չէ: Ես քեզ փորձում եմ բացատրել պարզ ու հասարակ բաներ նույնասեռականների մասին, որոնցից դու տեղյակ չես: Բայց ասում եմ՝ կնախընտրեի, եթե կարծիքդ ձևավորեիր ոչ թե իմ ասածները կամ հեղինակության կարծիքը լսելով, այլ փորձելով մի քիչ ուսումնասիրել՝ էդ ինչ ա, ինչ ա ասում դրա մասին գիտությունը և այլն: Դա առողջ դատողությամբ, խելացի մարդու գործելակերպ ա: Իսկ ես գիտեմ, որ դու խելացի ես: Ուղղակի ալարում ես գիտելիքներիդ բացակությունը/պակասը լրացնել:
Հա էլի, ինչու՞ ես էս թեմայից էսքան կպածԱնկեղծ եմ ասում, ես էլ չեմ հասկանում, թե ինչի՞ եմ էս թեմայից էդպես կպած: Պատկերացնում եմ հիմա ո՜նց եք ղժժալու, բայց պիտի ասեմ եթե ինձ էդ ինֆորմացիաները հետաքրքրեին, եթե գոնե ինչ որ չափով ցանկություն ունենայի քիթս խոթել դրա մեջ՝ կանեի: Ուղղակի ոնց որ գնամ ու մտնեմ ուրիշի անկողինը, ասա քե՞զ ինչ տղա ջան: Ուղղակի ես էլ ունեմ իմ պատկերացումները իրենց մասին՝ դրանով հանդերձ ինձ չի հետաքրքրում իրենց անձնական կյանքը: Ախր չեմ էլ հասկանում եմ թե ինչի՞ց եք բողոքում, վիքիում էլ որ նայեցի (մինչև վերջ չձգեցի ու չհասկացա), տեսնում եմ հեչ էլ էդքան վատ չի իրենց վիճակը, ոնց նկարագրում եք/են:
Իսկ նույնասեռականների իրավունքներով հետաքրքրվելը չի նշանակում ուրիշի անկողին մտնել: Քո ու շատ ոչ ագրեսիվ հոմոֆոբների ամենամեծ խնդիրն էդ ա, որ նույնասեռականությունը նույնացնում եք անկողնու հետ, բայց դա սոցիալ-հասարակական հարց ա, որովհետև իրանց իրավունքները չպաշտպանելու արդյունքում լիքը հասարակական խնդիրներ են առաջանում: Ասենք, երբ մի տղամարդ ասում ա՝ ծանոթացի, Մարուսն ա, կինս ա, չենք ասում, չէ՞, թե քիթներս մտցնում ենք ուրիշի անկողին: Իհարկե գիտենք, որ եթե կինն ա, ուրեմն հետը սեքս ա անում, բայց չենք խորանում: Բայց եթե տղամարդն ասի՝ ծանոթացի, Պողոսն ա, ամուսինս, միանգամից կսկսվեն ուրիշի անկողին քիթ խոթելու մասին խոսակցությունները, թե դուք ձեզ համար ինչ անում եք, արեք, ինչ պարտադիր ա, որ ինձ ասեք և այլն:
Ինչ վերաբերում ա վիքիի քարտեզին, ապա հա, ասենք Դանիայում հեչ վատ չի նույնասեռականների վիճակը: Բայց մենք Հայաստանից ենք խոսում, մենք չենք խոսում ինչ-որ մի խումբ մարդկանց մասին, այլ խոսում ենք առանձին անհատների, մեր ընկերների, մարդկանց մասին, որոնց սիրում ենք ու ուզում ենք, որ իրանց համար էլ Հայաստանում լավ լինի:
Հա, երևի հղումս Երկրորդ համաշխարհայինին չհասկացարԵս սկի չեմ էլ հիշում, որ դու երկրորդ համաշխարհայինի օրինակն ես բերել: Ինչքան գիտեմ Հիտլերն էլ էր հոմոսեքսուալ: Իսկ ինչի՞ կհասնի, եթե դրա դեմ պայքար տարվի: Մինչև ե՞րբ պիտի բոլորը իրար կոկորդ կրծեն: Մեկը կատաղում ա, մյուսն ավելի ա կատաղում, առաջինին է՛լ ավելի կատաղացնում...... չես զգու՞մ, որ երկու դեպքում էլ քո նշած վտանգը հնարավոր ա: Թե՞ նույնասեռականները գալու ու ամբողջ աշխարհին բարիացնելու ա:Էստեղ եմ դա շոշափել.
[QUOTE] Բայց Եվրոպան էդ բոլորը դժվար ճամփով ա սովորել: Ուզում ես՝ Հայաստա՞նն էլ անցնի դրա միջով, նոր սովորի: Տո ինչ եմ ասում, Հայաստանն արդեն անցել ա դրա միջով: Հայերն արդեն եղել են անհանդուրժողականության զոհ, ուրեմն բոլորից հանդուրժող պիտի լինեն:[/QUOTE]
Դժվար ճամփան Հոլոքոսթն ա, Երկրորդ համաշխարհայինն ու դրա հետևանքները: Որտեղի՞ց գիտես, որ Հիտլերը հոմոսեքսուալ էր: Դա, ինչպես և իրա՝ հրեա լինելը, բամբասանքների շարքից են: Ու մեկ էլ՝ նույնասեռականներն ագրեսիա չեն քարոզում: Ագրեսիան հոմոֆոբներն են քարոզում: Ու դա ավելի շատ ա լինելու, եթե նույնասեռականների իրավունքների համար պայքարողներ չլինեն: Քեզ օրինակ. Դանիան առաջին պետությունն ա եղել, որն օրինակացրել ա նույնասեռական ամուսնությունը: Էսօր էստեղ որևէ մեկի մտքով չի անցնում ծեծել-ջարդել, ով էլ անի, խիստ կդատվի:
Ո՞նց են կրակի վրա յուղ լցնում: Կարա՞ս բացատրես:Չէ Բյուր, էդ լավ չի որ տենց են անում, բայց էդ Մարտիրոսները էլ ավելի են կրակի վրա յուղ լցնում ախր: Ես գտնում եմ, որ իրենց վրա ինչ որ չափով սահամնափակումներ դնելը չէր խանգարի:
Նայի, ես կարող եմ ինձ վրա օրինակ բերել: Ջահել ժամանակ ես սիրում էի լայն-լայն շորեր հագնել, մազերս տարօրինակ ձևերով հյուսել, ռոք լսել: Էդպես դպրոց էի գնում: Դասարանում ինձ չէին սիրում: Մի օր հարձակվեցին, կավիճոտ բարձիկով դեմքս փակեցին, ուշքս գնաց, ընկա գետնին: Հիմա ե՞ս եմ մեղավոր, որ իրանք ինձ վրա հարձակվել են: Գուցե առաջարկես ինձ վրա՞ սահմանափակումներ դնեին, որ իմ դասարանի անասունները վրաս չհարձակվեին:
Էջանիշներ