Դա անչափ կարևոր ա, որովհետև աշխարհում ամենաքիչը կուզեի, որ քեզ «բացատրեին», դու գայիր մեզ հետ վիճեիր, մեր պատասխանը տանեիր բացատրողին, էնտեղից պատասխան բերեիր: Աշխարհում ամենաքիչը կուզեի, որ դու սեփական կարծիք չունենաս, որովհետև սեփական կարծիք չունենալն ամենավատ բանն ա տգիտությունից ու անհանդուրժողականությունից հետո (չնայած էս երեք բաները խիստ փոխկապակցված են)
Սմոք, կյանքում նույնասեռական տեսած կա՞ս: Եթե տեսնես, էլ համոզելու կարիք չի լինի, ինքդ էլ կհամոզվես, որ բոլորիս պես մարդիկ են: Իմ գործի տեղը լիքն են նույնասեռականները: Իրանք էլ են սիրահարվում, իրանց սիրտն էլ ա կոտրվում, իրանք էլ են երջանիկ լինում: Բոլորիս պես նորմալ մարդիկ են, հրեշներ չեն, ոչ էլ գալիս են, համոզում, որ մյուսները դառնան նույնասեռական:Չէ, ուզում եմ Հայաստանը դա չը-սո-վո-րի:Ժող, ախր էդ ինքնախաբեության նման բան ա արդեն: Էնքան եք ասում, «էդ նորմալ բան ա, ես նույնասեռականներին ընկալում եմ հետերոների պես, մեզ պես», արդեն էնպիսի տպավորություն ա, որ ինքներդ ձեզ եք համոզում, ոչ թե դիմացինին: Ախր ժամանակին էդպես չէր է՛լի ակումբը:
Հիշում եմ էդ պատմությունը: Արամն էլ, Ինգա-Անուշներն էլ շատ անտակտ ու տգեղ էին իրենց պահել: Չի կարելի մարդկանց ամբողջական խմբերի վիրավորել, հասկանու՞մ ես: Ոչ ոք քեզ չի փորձում «մեր կողմը» շահել, որովհետև «մեր կողմ» չկա: Չգիտեմ՝ մյուսները ոնց, բայց միակ բանը, որ ես ուզում եմ, էդ էն ա, որ դու ինֆորմացված լինես ու անգրագետ չլինես:Չէ Բյուր, հակառակը՝ ես կարծում եմ, որ գեյերն ու իրենց պաշտպաններն ավելի են նեղում մեծամասնությանը (դեռև՛ս մեծամասնությանը): Արամ mp3-ի պատմությունը հո կհիշեք, ինչպես և Ինգա Անուշ Արշակյաններինը: Հիմա ես եմ շշմած կանգնած ձեր դատաստանի առջև և անկեղծ ու մեղմ ասած չեմ հասկանում, ի՞նչ եք դուք շահելու ինձ էլ չեզոք գոտուց ձեր կողմը քաշելով՝ իսկականից չեմ հասկանում:Անձամբ ես չեմ կարծում, որ դրանից կշահեմ:
Սմոք, տեսնու՞մ ես, թե ինչ աստիճանի ինֆորմացված չես: Ես Երկրորդ համաշխարհայինի օրինակը պատահաբար չբերեցի, որովհետև Հիտլերը նույնասեռականներին ուղարկում էր համակենտրոնացման ճամբար: Իսկ Հոլոքոսթը ոչ թե նրա արդյունք էր, որ նույնասեռականները կամ այլ խոցելի խմբեր պրոպագանդայով էին զբաղվում, այլ որովհետև մի գաղափարախոսություն, որն իր մեջ անհանդուրժողականություն էր պարունակում մարդկանց զանազան խմբերի նկատմամբ, գերիշխող դարձավ: Դու ուզու՞մ ես, որ էդ անհանդուրժողականությունը Հայաստանում դրան հասնի: Ու կարա հասնի, եթե դրա դեմ պայքար չտարվի:Ես սխալ եմ համարում նաև անհանդուրժողներին ֆաշիստների, նացիստների ու ռասիստների հետ համեմատելը, հե՛չ նույնը չեն է՜: Էնպես չի, որ նույնասեռականներին համեմատում եմ ֆաշիստների հետ, բայց պիտի ասեմ... Հիտլերի ժամանակ էլ ոչ մեկի մտքով չէր անցնում չէ՞ ֆաշիստ դառնալ, մի մարդը իր գաղափարներով ստեղծեց սկզբից փոքրամասնություն, հետո տարածեց ու... Հիմա որտե՞ղ ա երաշխիքը, որ գեյերը չեն շատանա էս քարոզների, շնորհիվ՝ հաստատ գիտե՞ս ինչ ա լինելու տարիներ անց: Ես էլ չգիտեմ՝ կապրենք կտեսնենք, բայց քանի դեռ չեմ տեսել չեմ կարող բացառել ոչ առաջին տարբերակը, ոչ էլ երկրորդը, հասկանում ե՞ս: Ես գտնում եմ, որ էսքա՜ն ժամանակ նույնասեռականները չէին շատանում, որովհետև էս թեման ակտուալ չէր, հիմա արդեն չեմ կարող բացառել, որ նույնասեռականները կդառնան ոչ փոքրամասնություն:
Սմոք, դու անկեղծ կարծում ես, որ եթե հայտնի ա մարդու սեռական կողմնորոշումը, ուրեմն իրան ծեծելն արդարացվա՞ծ ա: Դու ասում ես՝ ինչ պարտադիր ա սեռական կողմնորոշումը բացահայտ ցույց տան, ես էլ ասում եմ՝ դա իրանց պետք ա հասարակության լիարժեք անդամ լինելու համար: Ինչու՞, օրինակ, Պողոսը կարա Մարուսին ներկայացնի իրա հարազատներին ու ընկերներին, ասի՝ ընկերուհիս ա, ես իրան սիրում եմ: Իսկ Պետրոսը պիտի համայն աշխարհից թաքուն պահի, որ ինքն ու Մարտիրոսն իրար սիրում են, որովհետև եթե հանկարծ իմանան, ծեծելու են, ջարդելու են, գործից հանելու են:Իսկ եթե չեն ուզում ծեծուջարդ՝ թող առիթ չտան դրա համար: Ախր ի՞նչ պարտադիր ա, որ իրենց սեռական կողմնորոշումը բացահայտ ցույց տան բոլորին՝ իմա՞ստը:Բնական ա, որ կռիվ կհրահրեն: Թող ունենան իրենց եսը ու հանգիստ, թեթև ապրեն ոնց ուզում են, մյուսներին էլ հանգիստ թողնեն: Տեսնես իրենց խանգարող կլինի՞: Ասենք հիմա դուք կարող ա ինձ ստիպեք ձևանալ, որ համաձայն եմ ձեր հետ՝ ձեր կողմն եմ անցել, հետո՞: Գուցե հետո էլ համոզվելու համար ինձ նստացնեք ստի դետեկտորի վրա ու սկսեք հարցաքննե՞լ:
Իսկ եթե սուտս բռնվեց՝ ապա դուք ստիպված եք ինձ բուժել հոմոֆոբիայից, ինչ անում եք իմ լավի համար եք չէ՞ անում:
![]()
Քեզ էլ ոչ ոք ոչ մի բան չի ստիպում, ոչ էլ ստի դետեկտորի վրա ա նստացնելու: Ընդամենը քեզ պետք ա ինֆորմացված լինել, էդքան բան:
Իսկ եթե նույնասեռականների շատանալու խնդիրը չլինի, եթե մարդիկ իրենք իրենց չներշնչեն, որ գեյ են, կամ լեզբի, էլ ի՞նչ կաշկանդվածության մասին ա խոսքը: Պատկերացնում եմ, ինչքան եմ արդեն ներվայնացրել՝ բայց պատրաստ եմ հազարերորդ անգամ էլ կրկնել, որ էս թեմաների քննարկումից շատանում են նույնասեռականները: Ախր ժամանակին ոչ մեկի մտքով չէր էլ անցնի մտածել, արդյոք ինքը հետերոսեքսուալ ա՞, թե՞ գեյ, կամ լեզբի: Էդպես չի՞:
Բա ինչի՞ պրոպագանդա կա՝ մենակ հետերոների՞:
Իսկ ո՞րն ա ադեկվատը Բյուր: Ես ասե՞լ եմ, որ իրենց վառել, սպանել ա պետք, ես DIY ակումբը պայթացնողներից ե՞մ եղել: Ի՞նչ պիտի անեմ, որ ադեկվատ նայեմ:Ճիշտ նկատեցիր՝ եթե վտանգավոր չեն հասարակության համար, իսկ ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչներն իմ կարծիքով վտանգավոր են՝ շատ ավելի վտանգավոր, քան ես ու իմ նման մտածողները իրենց համար:
![]()
Ես հանդուրժող եմ չափի մեջ Բյուր ջան:Չեմ հասկանում, պիտի անպայման ինձ փորձանքի մեջ գցե՞մ, որ հետո ասեմ թե ի՞նչ վնաս են ինձ տվել ԼԳԲՏԻՔ համայնքի ներկայացուցիչները: Ինչի՞ պիտի պարտադիր գլուխս պատին տամ, որ հետո ասեմ «հա է՛լի, ցավում ա»:
[/QUOTE]
Էջանիշներ