Խտրականության դեպքերով պատմությունները ոչ խտրականության դեպքերով պատմությունների քանի՞ տոկոսն են, Բյուր:
Ախր ոչ մի կերպ չեք ուզում հասկանալ, որ չեմ ասում, նման երևույթ չկա, ասում եմ, որ ավելի շատ ոչ խտրականն ա: Իսկ մոնոէթնիկությունը սենց մի քանի բառով քննարկել ու անցնելու չի: Մինչև 90-ականները, օրինակ, լիքը ադրբեջանական համայնքներ կային, ինչը լավագույնս ապացուցում էր, որ մենք լավ էլ հանդուրժող ենք: Հետո իրանց գաղթը խիստ բնական էր պատերազմական վիճակի պատճառով:
Էսօր որ չեն շատանում այլազգիները, պատճառն էն ա, որ մենք չենք կարողանում լավ երկիր կառուցել, որը գրավիչ կլինի: Կրկնում եմ, իսկի մեր համար գրավիչ չի, դրա համար մենք ենք արտագաղթում: Սփյուռքահայերը գլոբալ առումով չեն ձգտում ստեղ գալ, հայրենադարձվել, ոչ թե որտև իրանց վատ կվերաբերվեն (լիքը սփյուռքահայ, ստեղ ապրող ընկերներ ունեմ, ոչ մեկը խնդիր չունի), որտև երկիրը չենք կարողացել գրավիչ դարձնել, դու ասում ես ինչի հնդիկները ստեղ չեն մնում, ինչի ֆրանսիացիք ու գերմանացիք չեն գալիս ստեղ ապրեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (25.03.2016), Mr. Annoying (23.03.2016)
Բանակը լրիվ ուրիշ թեմա ա, բանակում շատ խմբերի նկատմամբ տարբեր վերաբերմունքներ կան, կախված «սեռից», բոյից, աբրած ըլնել-չըլնելուց, կրոնից, մաշկի սպիտակությունից և այլն:
Բանակն էն կառույցներից ա, որտեղ դեռ ցավոք փոքրամասնություն կազմող, բայց որոշակի «որակական» հատկանիշ ունեցողները դառնում են ասող, եղանակ ստեղծող:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (23.03.2016), Շինարար (23.03.2016)
Ես Բյուրի հետ համաձայն չեմ, որ մենք բոլոր ազգերին հավասարապես վատ ենք վերաբերվում, մեր անհանդուրժողականությունը ջգողական ա:
Իսկ մոնոէթնիկությունը նախ և առաջ խայտառակ աղքատությամբ ա պայմանավորված, բոլոր էն ազգերը որ անկախ հայրենիք ունեն, նախընտրում են իրանց հայրենիքները գնալ՝ հույները, ռուսները, ուկրաինացիք, հրեաները, իսկ մնում են եզդիները, ովքեր այլ հայրենիք միևնույն ա էս պահին չունեն, նաև ասորիները: մենակ դե ադրբեջանցիները գնալն էր անհասկանալի, թե ասա ձեզ պե՞տք էր, գնացել եք Ալիևների թագավորություն էս ազատ անկախ երկրից: Այլ հարց ա, որ ինչքան երակր ենք մենք մեզանով մնում, էնքան ավելի անհանդուրժող ենք դառնում ամեն օտարի նկատմամբ:
Արտ, կապ չունի գրավիչ լինել-չլինելը: Նորից եմ ասում՝ Հայաստանի նման լիքը այլ պետություններ (հարևան Վրաստանը վերցրու) մոնոէթնիկ չեն: Իսկ Հայաստանը գրավիչ չի նաև էդ ռասիստական պատճառներով: Ի դեպ, էդ ռասիզմը պետական մակարդակով ա դրսևորվում: Չե՞ս հիշում մի քանի տարի առաջվա էն պատմությունները, որ սիրիացի ընտանիքին Հայաստան չեն թողել, որովհետև հայ չեն էղել:
Chuk (23.03.2016), Mr. Annoying (23.03.2016)
Ասենք մի քիչ աբսուրդ ա որ որպես հանդուրժողականության օրինակ Վրաստանն ես բերում, էստեղի պոստսովետ ծանոթներս պատմում են, որ առաջին տպավորությունը Վրաստանից էն էր իրանց, որ վրացիները հայերին չեն սիրում: Անկեղծ ասած՝ իմ առաջին տպավորությունն էլ ա Վրաստանում եղել էդ, որ համենայն դպես ինձ մեղմ ասած չսիրեցին:ԴԴ
Mr. Annoying (23.03.2016)
Mr. Annoying (23.03.2016), Շինարար (23.03.2016)
Mr. Annoying (23.03.2016)
CactuSoul (25.03.2016)
Ռասիստ (տգետ, հանցագործ, շովինիստ, կաշառակեր) իշխանության դեպքում տվյալ երկրի բնակչության մեծամասնությունը այլ տարբերակ չունի, քան հետևելու իշխանության թելադրած գծին։
Իշխանությունը տրամագծորեն փոխի, տես ժողովուրդը ոնց ա կերպարանափոխվում։
Էս հհկ-ի պատկերացնում ա ընտանիքի վերաբերյալ http://www.hhk.am/files/library_pdfs/16.pdf
Վերնագրից սկսած աբսուրդ ա՝ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ։
Էս էլ նախաբանը.
ՑԵՂԻ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Ես ցեղահավատ եմ, եւ ահա պաշտում եմ եւ մի այլ աստվածություն՝ ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան:
Շինարար (23.03.2016)
Էս մեկի հետ լրիվ համաձայն եմ: ժողովուրդն էն ա, ինչ իրա իշխանությունն ա: Բայց դե փակ շղթա ա. իշխանությունները ժողովրդին սենց են սարքել, ժողովուրդն էլ իշխանությանը պահում ա ու սենց շարունակ:
Իսկ էդ հայ ընտանիքի տեքստը դարի կոշմարներից ա: Բայց հետաքրքիր ա, որ էդ հայ ընտանիքի հետ մեկտեղ ռուսների քամակն են մտնում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ