User Tag List

Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 217 հատից

Թեմա: Հայաստանցիների վերաբերմունքը իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանցիների վերաբերմունքը իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    նայած օտար, Արտ: Օրինակ մայթի վրա հաց ուտող պարսիկներին նկարել էին, վռնդել, հետո ֆոտոն գցել ֆեյսբուք, թե մեր սրբազան մայթը հացով պղծում էին, լարեցինք, տենց մի բան: Բան չմնաց, էս ա նովրուզն ա, կտեսնես, թե սոցիալական ցանցերը ոնց են եռում հյուրասիրությունից էդ օրերին: Հա, եվրոպացի լինի, ամերիկացի, անմիջապես կշրջապատվի սիրով և հյուրասիրությամբ, բայց նույն վերաբերմունքի արժանանալու հավանականությունը ասենք հնդիկների համար շատ ավելի քիչ ա:
    Վերադառնալով հայկական անծայրածիր հյուրընկալության թեմային՝
    Երևանյան որոշ խանութներ ներս չեն թողնում իրանցի զբոսաշրջիկների:
    Այսօր մի ցավալի, անհանգստացնող ու նյարդայնացնող դեպքի եմ ականատես եղել: Կասկադի մոտ գտնվող խաղալիքների մի խանութից հրմշտելով հեռացնում էին իրանցի զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկները միջին տարիքի տղամարդիկ էին՝ իրենց կանանց ու երեխայի հետ: Մարդիկ ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները նրանց թույլ չտվեցին ներս մտնել: Գոռգոռալով, հրմշտելով՝ հեռացնում էին խանութի մոտից: Իրանցիների արտաքին տեսքից, ինչպես նաև սահուն անգլերենից հասկացվում էր, որ կիրթ, գրագետ ու «աշխարհ տեսած» մարդիկ էին: Խեղճերը ապշած այս ու այն կողմ էին նայում, հարցնում, թե ինչի չի կարելի ներս մտնել՝ ի պատասխան լսելով խանութի անվտանգության աշխատակցի անհոդաբաշխ «no enter»-ը:
    Երբ աշխատակցին հարցրեցի, թե ինչի ներս չի թողնում, նա ասաց, որ տնօրինության կարգադրությունն է «գող պարսիկներին» ներս չթողնել: Այն հարցին, թե որտեղի՞ց են հասկացել, որ պարսիկները, և հատկապես այս մարդիկ գող են, նա պատասխանեց, որ սաղ պարսիկներն էլ գող են ու իրենց խանութ պիտի չմտնեն:
    Փորձեցի զրուցել իրանցիների հետ: Ինչպես առաջին հայացքից էի նկատել, շատ ադեկվատ, գրագետ ու կիրթ մարդիկ էին: Առաջին անգամ էին Հայաստանում: Եղել էին շատ երկրներում: Զրուցակիցս բժիշկ էր ու երկար տարիներ սովորել էր արտերկրում:
    Փորձեցի վիճակը մեղմել՝ ասելով, որ սա Երևանի ամենավատ խանութն է, շատ վատ սպասարկում ունեն, և տեղացիներն էլ են խուսափում այստեղից առևտուր անել:
    Իսկ այլայլված և վիրավորված տղամարդն ասաց, որ արդեն երկրորդ օրն է Երևանում են, ապրում են կենտրոնի հյուրանոցներից մեկում, և սա արդեն երրորդ դեպքն է իրենց հետ: Մի խանութում էլ անգամ կնոջ պայուսակն են դուրս գալուց ստուգել: Իհարկե ոչինչ չեն գտել, ու անգամ ներողություն էլ չեն խնդրել...
    Փորձեցի խոսել մեր դարավոր մշակույթից՝ Տիգրան Մեծ, Նարեկացի, քրիստոնեություն, հյուրասիրություն, տոլմա, խորոված և այլն: Բայց հետո հասկացա, որ մի տեսակ դեբիլի տեսք կունենամ:
    Մի խոսքով հնարավորինս լայն ժպտացի, ձեռքներն ամուր սեղմեցի , մաղթեցի հաճելի օրեր մեր երկրում ու գլխիկոր հեռացա...
    Չգիտեմ,. թե մեր վերջն ինչ է լինելու, թե մեր էսքան ինքնավստահությունն ու այլատյացությունը մեզ ուր է տանելու...
    Բայց ուզում եմ, որ ամեն անգամ դիմացինին «անուն կպցնելուց» առաջ հիշենք մեր՝ Եվրոպաներում խանութներից միքսեռ, ֆեն ու տռուսիկ գողացող քեռի-հորեղբայրներին, ծանոթ-բարեկամներին...
    Կեցցե՛ հայկական հյուրասիրությունը, դռուզյա մայի:

    Ֆյեսբուքից, Յաշա Սողոմոնյան օգտատիրոջ գրառումը

    ու չեմ զարմանում, մեր հայկական հյուրընկալությունը տարածվում ա կապուտաչյա եվրոպացիների վրա, աշխարհում կշիռ ունեցող ազգերի վրա՝ ամերիկացի, ռուս, ֆրանսիացի, անգլիացի, գերմանացի, բայց պարսիկներին, հնդիկներին, աֆրիկացիներին, վայրի արջի ցեղերին հյուրասիրելու չունենք, ամոթ մեզ, հազար ամոթ, յախք: զզվելս եկավ



    Մոդերատորական. թեմայի առաջին 31 գրառումները առանձնացվել են «Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում» թեմայից:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.03.2016, 14:54:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (25.03.2016), John (22.03.2016), Mr. Annoying (22.03.2016), Աթեիստ (22.03.2016), Մուշու (22.03.2016), Նաիրուհի (25.03.2016), Տրիբուն (22.03.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 315
    Վերջինը: 06.09.2018, 11:04
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •