User Tag List

Էջ 6 24-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 355 հատից

Թեմա: Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում

  1. #76
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ լավն են մարդիկ, վնասատու չեն։ Հանցագործություններն օրինաչափ չեն մեզ մոտ։ Կարող ես խիտ մարդկանց ամբոխի մեջ պայուսակդ մի տեղ գետնին թողնել, գնալ ահագին հեռվում շուրջպարի մեջ մտնել, պարել տասնյակ րոպեներ, հետո վերադառնալ ու վերցնել այն նույն տեղից, նույն վիճակում, ոչ ոքի մտքով չի անցնում, որ կարելի էր, ասենք, դրամապանակը միջից հանել, կամ հենց ձևացնել, թե իր պայուսակն է, վերցնել ու հեռանալ․․․ Ու սա ինձ ահավոր դուր ա գալիս, ուրախացնում ա։
    Իհարկե, ոչ բոլոր միջավայրերում կարելի ա նույնքան վստահ լինել, բայց ամեն դեպքում։
    Էս դու հաստա՞տ Հայաստանի մասին ես խոսում Վերան ուր ա, թող գա, պատմի, թե ոնց են մի անգամ Նոր տարվա օրերին պայուսակը գողացել: Ես էլ կարամ պատմեմ, թե ոնց են գրպանիցս հեռախոս տարել, շուկայում տոպրակի մեջից ձվեր գողացել, հեծանիվս գողացել: Հայաստանում հենց որևէ անտեր իր որևէ մեկը տեսնում ա, առաջին միտքը լինում ա՝ ոնց ինձնով անեմ, ոչ թե՝ տեսնես տերը կորցրե՞լ ա, գտնեմ, տամ: Հայաստանում կորցրած անգամ ամենաանպետք իրը հետո գտնելու հույս չկա, ուր մնաց դրամանապանակը չտանեն:

  2. #77
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դու հաստա՞տ Հայաստանի մասին ես խոսում Վերան ուր ա, թող գա, պատմի, թե ոնց են մի անգամ Նոր տարվա օրերին պայուսակը գողացել: Ես էլ կարամ պատմեմ, թե ոնց են գրպանիցս հեռախոս տարել, շուկայում տոպրակի մեջից ձվեր գողացել, հեծանիվս գողացել: Հայաստանում հենց որևէ անտեր իր որևէ մեկը տեսնում ա, առաջին միտքը լինում ա՝ ոնց ինձնով անեմ, ոչ թե՝ տեսնես տերը կորցրե՞լ ա, գտնեմ, տամ: Հայաստանում կորցրած անգամ ամենաանպետք իրը հետո գտնելու հույս չկա, ուր մնաց դրամանապանակը չտանեն:
    Բյուր, ասին չէ՞, որ էս թեմայում մենակ ինքնախաբեությամբ ենք զբաղվում - լավագույն գարեջուր, աննախադեպ հյուրընկալություն, արտակարգ ապահովություն ․․․․ մեկ էլ, anhush-ի ականջը կանչի, միայն հետերոսեքսուալ, առնական, պինդ ձվերով տղամարդիկ և նույնքան հետերոսեքսուալ, մեծ, բայց առանց սիլիկոնի ծիծիկներով կնանիք։

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (26.02.2016), Ձայնալար (26.02.2016)

  4. #78
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դու հաստա՞տ Հայաստանի մասին ես խոսում Վերան ուր ա, թող գա, պատմի, թե ոնց են մի անգամ Նոր տարվա օրերին պայուսակը գողացել: Ես էլ կարամ պատմեմ, թե ոնց են գրպանիցս հեռախոս տարել, շուկայում տոպրակի մեջից ձվեր գողացել, հեծանիվս գողացել: Հայաստանում հենց որևէ անտեր իր որևէ մեկը տեսնում ա, առաջին միտքը լինում ա՝ ոնց ինձնով անեմ, ոչ թե՝ տեսնես տերը կորցրե՞լ ա, գտնեմ, տամ: Հայաստանում կորցրած անգամ ամենաանպետք իրը հետո գտնելու հույս չկա, ուր մնաց դրամանապանակը չտանեն:
    Վերայի պայուսակի դեպքը հիշում եմ, 2008-ն էր )) Սասենց տանը նշում էինք գիշերը․․․ Նոստալգիայի գիրկն ընկա
    Մամայիս վզից էլ օրը ցերեկով վզնոցն էին պոկել տարել։ Բայց դա երևի նրանից ա, որ ինքը շատ ա վախենում, զգուշանում, կարելի ա ասել՝ սպասում ա վատ բաների։ Ես չեմ սպասում ու իմ կյանքում նման բաներ տեղի չեն ունենում։ Նույնիսկ զարմանում եմ լսելիս։
    Իհարկե, բավականին ուշադիր եմ ընդհանրապես ասած, միգուցե դա օգնում ա։ Ամեն դեպքում, նույնիսկ չեմ հիշում, որ ինչ֊որ նման բան լինելու լիներ, կանխեի։ Ուղղակի չի պատահում ու վերջ։
    Ի դեպ, միայն պարելու ժամանակ չէ։ Նույն վստահությամբ փաբերում էլ կարող եմ պայուսակս առանց հսկողության թողնել ու չանհանգստանալ։ Կամ աշխատավայրում, բազմիցս պատահել է, որ դրամապանակս ընդմիջումից հետո թողել եմ ուրիշ սենյակում, կամ զուգարանի պատուհանագոգին, կամ միջանցքում, ու ժամեր անց հետ վերցրել։ Մի անգամ պայուսակս մոռացել էի մի տեղ, հաջորդ օրը հետ վերցրի։ Մի ուրիշ անգամ ֆոտոապարատս էի մոռացել ինչ֊որ փաբում, նույնիսկ չէի հիշում, որ էնտեղ եմ թողել, մի քանի օր անց հետ ստացա։ Պատահել ա, որ հեռախոսս ընկել ա գրպանիցս երթուղայինի մեջ, ուզեցել եմ իջնել, հետևիցս կանչել են, վերադարձրել․․․ [նոր գլուխ էի գովում, թե ուշադիր եմ ]

    Ոնց որ տարբեր Հայաստաններում ապրած լինենք
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. #79
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերայի պայուսակի դեպքը հիշում եմ, 2008-ն էր )) Սասենց տանը նշում էինք գիշերը․․․ Նոստալգիայի գիրկն ընկա
    Մամայիս վզից էլ օրը ցերեկով վզնոցն էին պոկել տարել։ Բայց դա երևի նրանից ա, որ ինքը շատ ա վախենում, զգուշանում, կարելի ա ասել՝ սպասում ա վատ բաների։ Ես չեմ սպասում ու իմ կյանքում նման բաներ տեղի չեն ունենում։ Նույնիսկ զարմանում եմ լսելիս։
    Իհարկե, բավականին ուշադիր եմ ընդհանրապես ասած, միգուցե դա օգնում ա։ Ամեն դեպքում, նույնիսկ չեմ հիշում, որ ինչ֊որ նման բան լինելու լիներ, կանխեի։ Ուղղակի չի պատահում ու վերջ։
    Ի դեպ, միայն պարելու ժամանակ չէ։ Նույն վստահությամբ փաբերում էլ կարող եմ պայուսակս առանց հսկողության թողնել ու չանհանգստանալ։ Կամ աշխատավայրում, բազմիցս պատահել է, որ դրամապանակս ընդմիջումից հետո թողել եմ ուրիշ սենյակում, կամ զուգարանի պատուհանագոգին, կամ միջանցքում, ու ժամեր անց հետ վերցրել։ Մի անգամ պայուսակս մոռացել էի մի տեղ, հաջորդ օրը հետ վերցրի։ Մի ուրիշ անգամ ֆոտոապարատս էի մոռացել ինչ֊որ փաբում, նույնիսկ չէի հիշում, որ էնտեղ եմ թողել, մի քանի օր անց հետ ստացա։ Պատահել ա, որ հեռախոսս ընկել ա գրպանիցս երթուղայինի մեջ, ուզեցել եմ իջնել, հետևիցս կանչել են, վերադարձրել․․․ [նոր գլուխ էի գովում, թե ուշադիր եմ ]

    Ոնց որ տարբեր Հայաստաններում ապրած լինենք
    Բա հետաքրքիր ա, էդ դեպքերը որ կողքից լսում ես, որտե՞ղ են տեղի ունենում: Թե՞ քո կարծիքով դրանք հենց մենակ նրա համար են պատահում, որ մարդիկ սպասում են, որ կպատահի:
    Բայց մարդիկ սպասում են, որ կպատահի, որովհետև նախադեպը կա, էդ երկրում տենց ա, կանոն ա, որ աչքաթող արված բանը գողանում են: Էն ա, ախպերս հեչ չէր սպասում, որ դարպասի ներսում կանգնացրած հեծանիվը կմտնեն, կգողանան, դրա համար էլ չէր կապել: Բայց դե մտան, գողացան:

  6. #80
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա հետաքրքիր ա, էդ դեպքերը որ կողքից լսում ես, որտե՞ղ են տեղի ունենում:
    Հայաստանում են տեղի ունենում, բայց բանն այն է, որ ահագին հազվադեպ։ Հնարավոր չի, որ ընդհանրապես չլինի հանցագործություն, պարզապես եղածները քիչ են, օրինաչափ չեն շատ ուրիշ երկրների նման։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. #81
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում են տեղի ունենում, բայց բանն այն է, որ ահագին հազվադեպ։ Հնարավոր չի, որ ընդհանրապես չլինի հանցագործություն, պարզապես եղածները քիչ են, օրինաչափ չեն շատ ուրիշ երկրների նման։
    Կակտուս, լավ էլի Ես համարյա մարդու չեմ ճանաչում, որից առնվազն մի անգամ որևէ բան գողացված չլինի՝ լինի մեծ, թե փոքր: Իսկ դեպքերի մասին ոչ թե ամեն օր ենք լսում, այլ մի քիչ ավելի հազվադեպ, որովհետև մարդիկ աչալուրջ են, ոչ մի բան անտեր չեն թողնում: Դե հիմա արի գանք Դանիա ու տեսնենք՝ ստեղ ոնց ա: Մարդիկ իրանց էրեխեքին սայլակով թողնում են դրսում, մտնում սուպեմարկետ: Ֆերմերները ելակի ստենդը դնում են ճամփի մեջտեղում, իրանք իրանց գործին գնում, անցորդները գալիս, ելակը վերցնում են, փողը գցում արկղի մեջ, գնում: Իրիկունը ֆերմերը գալիս, վերցնում ա փողը: Սենց բան Հայաստանում պատկերացնու՞մ ես: Կամ էլ տրանսպորտի քարտս մեջը մի չորս-հինգ երթևեկության փող կորցրել էի, մեկ էլ ֆեյսբուքով գրեցին, որ գտել են, գնամ էսինչ տեղը, վերցնեմ (ընդ որում, սենց դեպք երկու անգամ ա էղել): Ինչ խոսք, ստեղ էլ հեծանիվների գողությունն ա խայտառակ մի բան, ստեղ էլ ենք մեկ-մեկ լսոմ գողությունների մասին: Բայց դե խնդալու ա Հայաստանն ապահով երկիր համարելը, երբ աչքովդ տեսել ես, թե իսկական ապահովը որն ա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.02.2016)

  9. #82
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուս, լավ էլի Ես համարյա մարդու չեմ ճանաչում, որից առնվազն մի անգամ որևէ բան գողացված չլինի՝ լինի մեծ, թե փոքր: Իսկ դեպքերի մասին ոչ թե ամեն օր ենք լսում, այլ մի քիչ ավելի հազվադեպ, որովհետև մարդիկ աչալուրջ են, ոչ մի բան անտեր չեն թողնում: Դե հիմա արի գանք Դանիա ու տեսնենք՝ ստեղ ոնց ա: Մարդիկ իրանց էրեխեքին սայլակով թողնում են դրսում, մտնում սուպեմարկետ: Ֆերմերները ելակի ստենդը դնում են ճամփի մեջտեղում, իրանք իրանց գործին գնում, անցորդները գալիս, ելակը վերցնում են, փողը գցում արկղի մեջ, գնում: Իրիկունը ֆերմերը գալիս, վերցնում ա փողը: Սենց բան Հայաստանում պատկերացնու՞մ ես: Կամ էլ տրանսպորտի քարտս մեջը մի չորս-հինգ երթևեկության փող կորցրել էի, մեկ էլ ֆեյսբուքով գրեցին, որ գտել են, գնամ էսինչ տեղը, վերցնեմ (ընդ որում, սենց դեպք երկու անգամ ա էղել): Ինչ խոսք, ստեղ էլ հեծանիվների գողությունն ա խայտառակ մի բան, ստեղ էլ ենք մեկ-մեկ լսոմ գողությունների մասին: Բայց դե խնդալու ա Հայաստանն ապահով երկիր համարելը, երբ աչքովդ տեսել ես, թե իսկական ապահովը որն ա:
    Մեզ մոտ շատ եկեղեցիներում մոմերն են էդպես վաճառում Ու հա, ես հավատում եմ, որ էդ մոդելը կարող ա աշխատել Հայաստանում։
    Չգիտեմ, ախպեր, ինձ համար շատ ապահով ու հանգիստ տեղ ա Հայաստանը, Երևանը հատկապես։ Գուցե ռիսկի եմ դիմում, վստահում եմ, բայց հո ճիշտ եմ դուրս գալիս։
    Իսկ երեխուն սայլակով մենակ թողնելը երկրի ապահովության մասին չի խոսում, այլ ծնողական զգացմունքների․ հայ մոր համար կատաստրոֆա ա, եթե երեխեն հանկարծ լացի ու ինքը կողքին չլինի։ [Թեկուզ էն պատճառով, որ օտար մարդիկ տեսնեն, կասեն՝ բա նա ի՞նչ մայր ա, եթե երեխուն մենակ ա թողել։] Ասենք՝ ի՞նչ ես կարծում, Հայաստանում ի՞նչ կլիներ, եթե երեխային սայլակով թողնեին սուպերմարկետի մուտքի մոտ։ Հարձակվելու էինք, ուտեի՞նք, բռնաբարեի՞նք, թե՞ սպանելու էինք։ Լուրջ, չեմ հասկանում։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (26.02.2016), Ուլուանա (27.02.2016)

  11. #83
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ մոտ շատ եկեղեցիներում մոմերն են էդպես վաճառում Ու հա, ես հավատում եմ, որ էդ մոդելը կարող ա աշխատել Հայաստանում։
    Չգիտեմ, ախպեր, ինձ համար շատ ապահով ու հանգիստ տեղ ա Հայաստանը, Երևանը հատկապես։ Գուցե ռիսկի եմ դիմում, վստահում եմ, բայց հո ճիշտ եմ դուրս գալիս։
    Իսկ երեխուն սայլակով մենակ թողնելը երկրի ապահովության մասին չի խոսում, այլ ծնողական զգացմունքների․ հայ մոր համար կատաստրոֆա ա, եթե երեխեն հանկարծ լացի ու ինքը կողքին չլինի։ [Թեկուզ էն պատճառով, որ օտար մարդիկ տեսնեն, կասեն՝ բա նա ի՞նչ մայր ա, եթե երեխուն մենակ ա թողել։] Ասենք՝ ի՞նչ ես կարծում, Հայաստանում ի՞նչ կլիներ, եթե երեխային սայլակով թողնեին սուպերմարկետի մուտքի մոտ։ Հարձակվելու էինք, ուտեի՞նք, բռնաբարեի՞նք, թե՞ սպանելու էինք։ Լուրջ, չեմ հասկանում։
    Տո Երևանում չես կարում սկի ուտելիքդ աչքաթող անես, մի երկու քայլ էն կողմ գնաս: Հետ ես գալիս, տեսնում ես՝ ուրիշ լրիվ անծանոթ մարդիկ տարել են: Ապրի քո ապահով Հայաստանում, ինչ ասեմ:

  12. #84
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կակտուս, լավ էլի Ես համարյա մարդու չեմ ճանաչում, որից առնվազն մի անգամ որևէ բան գողացված չլինի՝ լինի մեծ, թե փոքր:
    Ես։
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (26.02.2016)

  14. #85
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձանից էլ չեն գողացել, բայց դե նենց չի, որ գող չկա: Տրանսպորտում ջեբկիրներ կան, ավտոների վրից ինչ ասես տանում են գիշերները: Տներից էլ են գողություններ լինում: Ընդհանուր ապահով ա էնքանով, որ գիշերը քաղաք դուրս գալը վտանգավոր չի համարվում, չկան թաղամասեր, ուր չարժի մտնել, կողոպուտներ քիչ են լինում ու տենց բաներ: Մի քանի հատ մանյակ են, էն էլ Բյուրի գնալուց հետո պարապության են մատնված

  15. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.02.2016), Cassiopeia (28.02.2016), Chuk (27.02.2016), insider (26.02.2016), Smokie (29.02.2016), Tiger29 (26.02.2016), Աթեիստ (26.02.2016), Անվերնագիր (27.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Շինարար (26.02.2016), Ուլուանա (27.02.2016), Ռուֆուս (26.02.2016)

  16. #86
    Սկսնակ անդամ Rumputu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2015
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ կասե՞ս Հայաստանում որտեղ կա կարգուկանոն: Իմ հիշելով որտեղ կարգուկանոնի մասին միտք էի արտահայտում, ինձ ասում էին՝ կոմունիստ, ինչն ահավոր զզվելի էր, որովհետև մեղմ ասած հեռու եմ կոմունիստ լինելուց:

    Վատ չի իհարկե, որ մտածում ես, որ Հայաստանում բազմազանություն կա, բայց խորհուրդ կտայի ոտքդ Հայաստանից դուրս դնել: Անգամ մեր կողքի Վրաստանն ավելի բազմազան ա, քան Հայաստանը: Ցուրտ ու տխուր Ֆինլանդիայում էլ ավելի շատ սևամորթ կգտնես, քան Հայաստանում:
    Հայաստանից ոտքս դուրս դրել եմ: Նենց ձանձրալի քաղաք էր: Եվրոպացիներն էլ, սևերն էլ, ասիացիներն էլ ահավոր իրար նման: Նույն ձև մտածում, նույն ձև խոսում, նույն ձև ժպտում: Ոնց որ կարդացածս ամենատհաճ անտիուտոպիաներից մեկը լիներ: Բայց դե իհարկե դա չի նշանակում, որ ամբողջ արտասահմանն ա ինձ վրա տենց տպավորություն թողել: Ֆրանսիան, Իտալիան, Բրիտանիան խիստ բազմազան են: Գերմանիան տաղտուկ ա: Սկանդինավիայում չեմ եղել, չեմ կարող ասել: Իմ պատկերացրած բազմազանությունը էն չի, որ ինչ-որ համալսարանի սայտի կրթաթոշակային ծրագրի բաժնում տեսնում ես լուսանկար, որտեղ անպայման մեկը չադրայով ա, մեկը` սև, մյուսը` ասիացի: Իմ համար բազմազանությունը ընդամենը պատկերը չի, դա խառնվածքներ են: Մենք լինելով մոնոէթնիկ երկիր ու փոքր ազգ` մեր մեջ լիքը խառնվածքներ ենք մարմնավորում:
    Իսկ Վրաստանի պարագայում բազմազանությունն ավելի շատ մոդայի խնդիր ա, ոչ թե աշխարհայացքի, ու ստեղծվել ա Եվրոպայի աստվածային բարեհաճությանը արժանանալու համար:

  17. #87
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rumputu-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես չգիտեմ՝ ոնց ես հաջողացրել էդքան իրար նման մտածող մարդկանց հանդիպել, բայց Եվրոպայի բազմազանությունը հենց էդ բազմամշակութայնությունն ա ապահովում, որովհետև էդ մարդիկ մինչև ուղնուծուծը տարբեր են իրարից: Ուղղակի դու Եվրոպայում էդ մարդկանց տեսել ես մակերեսորեն, չես ապրել մեջները, չես հետևել իրանց նիստուկացին: Իսկ Հայաստանը, լինելով մոնոէթնիկ պետություն, ընդհանրապես չի խրախուսում բազմազանությունը: Ու հիմնականում քիչ թե շատ ինչ-որ բանով տարբերվող մարդիկ ի վերջո զզվում, թողնում-գնում են (լինի դա նույնասեռական, թե մեկը, ով չի ուզում Սաշիկի ջեբը փող դնի):

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.02.2016), Նաիրուհի (15.03.2016)

  19. #88
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rumputu-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանից ոտքս դուրս դրել եմ:
    Որպես տուրի՞ստ, թե՞ ապրել եք: Հայաստանում հենց բազմազանությունն է պակասում, ինչը չէի ասի եվրոպական շատ երկրների մասին:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.02.2016), Տրիբուն (27.02.2016)

  21. #89
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձանից էլ չեն գողացել, բայց դե նենց չի, որ գող չկա: Տրանսպորտում ջեբկիրներ կան, ավտոների վրից ինչ ասես տանում են գիշերները: Տներից էլ են գողություններ լինում: Ընդհանուր ապահով ա էնքանով, որ գիշերը քաղաք դուրս գալը վտանգավոր չի համարվում, չկան թաղամասեր, ուր չարժի մտնել, կողոպուտներ քիչ են լինում ու տենց բաներ: Մի քանի հատ մանյակ են, էն էլ Բյուրի գնալուց հետո պարապության են մատնված
    Հենա էստեղ էլ հարևանիս մոտոն են գողացել Շոտլանդիաներում, հաջորդ օրը առավոտը գնացինք տեսանք բարձունքից գցել են քարերի վրա, ջարդուխուրդ արել, մեր հայ գողրեը գոնե նամուսով են, կտանեին կխուրդեին, մի ծախսի ծակ կփակեին, համալսարաններում ուսանողների եսիմ քանի տոկոսը սեռական բռնոթւյան ա ենթարկվել, ընդհանրապես Բրիտանիայում, չե հիշում քսան էր, թե ավել, էստեղի համալսարանի թերթում կարդացի, ճակատը թռան աչքերս, ընդ որում նշած չէր՝ աղջիկների, ու եթե տղաներին հանում ես էդ թվից, պետք ա ստացված տոկոսը կրկնապատկես, մի ահռելի ցուցանիշ ա: Իսկ սայլակում էրեխուն դռանը թողնող, առևտուրի մտնող ծնողներին կարելի ա ծնողական իրավունքից զրկել, դա ինչ անփութություն ա: Երեխա ձգվի, ընկնի գտենին քթի վրա, սայլակն էլ վրան, արյունլվիկ լինի կամես չգտիտեմ, ինչ ասես կարելի ա պատահել, ոնց կարելի ա էդքան ախմախ ծնող լինել:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.02.2016), Ձայնալար (27.02.2016)

  23. #90
    Սկսնակ անդամ Rumputu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2015
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես տուրի՞ստ, թե՞ ապրել եք:
    Երկուսն էլ:

    Ես չեմ հերքում, որ Հայաստանում մշակույթների ու ենթամշակույթների պակաս կա: Ես բազմազանությունը հիմնականում խառնվածքների տեսանկյունից եմ նշել: Չգիտեմ իմ մոտ երևի ավելի դրա ավելի աբստրակտ հասկացողություն ա:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (26.02.2016)

Էջ 6 24-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական արտադրության տարբեր բաներ արտերկրում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.12.2016, 16:42
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Ի՞նչ եք կարծում` երեխա ունենալը և մայրանալը տարբե՞ր բաներ են:
    Հեղինակ՝ Soni_Mur, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.11.2010, 18:56
  4. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05
  5. Ուրիշ բաներ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.01.2007, 14:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •