Հա բայց համեմատած երթուղայիններին , որտեղ մի ոտքի բթի վրա կանգնած ես գնում ու բոլորը լցվում են գլխիդ, տրոլեյբուսն ու մետրոն ընտիր են: Չնայած առանց համեմատելու էլ, սիրում եմ երկուսն էլ

Միշտ մետրոն են ա եղել իմ տրանսպորտը, նենց էին նկարագրում, որ տրոլեյբուսը ժամերով գնում ա, երեկ որոշեցի երկար գնալ, ընթացքում էլ կարդալ, էն էլ թարսի պես ռասիայից երրորդ մաս 12 րոպեում հասավ. Գրեթե մետրոյին հավասար

Համ էլ էկոլոգիապես մաքուր ա, նստարաններն իրար գլխի չեն, հանգիստ նստում ես կամ կանգնում

Ընդհանուր առմամբ վատ բան չեմ գտնում տրոլեյբուսի մեջ, մանավանդ, որ էժան ա
Հ.գ. երեկ հարցնում եմ կանգառում, էս ժամին էստեղից երրորդ մաս տրոլեյբուս գնում ա, ասում ա ինչի փող չունես

Էջանիշներ