Վերջերս նկատել եմ, որ սենց վերաբերմունք կա, հատկապես արևմուտքում, որ հենց դասականի անուն են լսում, միանգամից «ֆի՜» ռեակցիա են տալիս: Մթոմ ինչ ա էդ դասական գրականությունը: Իհարկե դա մի քիչ հասկանալի ա, որովհետև ի տարբերություն հայ ջահելների, առաջադեմ Եվրոպայի դպրոցներում դավադիտ են արել դասականներով, բայց դե ամեն դեպքում հետաքրքիր ա էս թեման քննարկելը:
Ի՞նչ կարծիք ունեք դասական գրողների մասին: Արդյոք գերագնահատվա՞ծ են, թերագնահատվա՞ծ են, կախված գրողի՞ց:
Էս թեման հատկապես ուզեցի բացել նրա համար, որ քանի ավելի առաջ եմ գնում «Պատերազմ և խաղաղությունով», էնքան ավելի եմ համոզվում, որ Տոլստոյը հանճարեղ գրող է: Բայց մի անգամ չէ, որ քֆուր-քյաֆար եմ լսել նրա հասցեին: Բայց դե թեման Տոլստոյի մասին չէ, այլ ընդհանրապես դասականների:
Էջանիշներ