Տոլստոյի տասներկուհատորյակն եմ կարդացել ու չեմ սիրում իրեն: Սպանես, "Հացավան" ու "Поднятая целина" չեմ կարդա գոնե անունների պատճառով արդեն, ու թող հազար անգամ դասական լինեն: Եվ սակայն կան շատ ավելի մեծ քանակությամբ դասականներ, ում շատ սիրում ու հարգում եմ մինչև օրս: Դոստոեվսկին համար առաջին է եղել ինձ համար շատ երկար տարիներ:
Հետո, դու ռու՞ս դասականներին նկատի ունես, թե ընդհանրապես: Ինչ-որ չեմ հիշում, որ ընդունված լինի "դասական գրող" արտահայտությունն ամբողջ աշխարհում: Հին Հունաստանը չհաշված, դա նրանց հորինած խաղն է: Կարծեմ, ավելլի ընդունված է "դասական գիրք" ասել...
Բայց դա էլ կապ չունի: Երբեք չեմ կարդացել մի բան` ուսումնական պարտադիրը չհաշված, - դրդված այն բանից, դասական է թե դասական չէ հեղինակը: Գրքով հետաքրքրվելու բազմաթիվ այլ մոտիվներ էլ կան: Ընդ որում, նույն մոտիվը կարող է քեզ ձգել դեպի գիրքը, իսկ ինձ` վանել: Եվ հակառակը:

Էջանիշներ