Բյուր, Շենգեն զոնայում տենց սիստեմա չկա, որ պարզի թե որ երկրում ես երկար մնացել։ Եթե ես սամալյոտով Երևանից իջնեմ Փարիզ, նստեմ TJV, գնամ Բրուսել, մի բան որ հազար անգամ արել եմ, մի ամիս մնամ Բրյուսելում, հետ գամ TJV-ով Փարիզ, նստեմ սամալյոտ գամ Երևան, ոչ մեկը էս աշխարհում չի իմանա, թե ես ինչքան եմ մնացել Ֆրանսիայում, ինչքան Բելգիայում, քանի որ սահման ու պեչատ էս երկու երկրների միջև, այնպես ինչպես ցանկացած այլ երկու Շենգենյան երկրի միջև չկա։ Ու տենց հասկացություն չկա, «Ավստրիայի վիզա», կա Շենգեն վիզա, որ տալիս են Շենգեն անդամ բոլոր երկրները։
Աչքիս դու սդյուդենթ վիզայով ես, որը ամեն երկիր առանձին ա տալիս, քանի որ սդյուդենթ վիզան ռեզիդենսի պես բան ա, քանի որ տարվա մեջ 90 օրից ավել կարաս մնաս։ Այսինքն դու փաստացի Դանիայում սովորում/աշխատում ես, դա ուրիշ ստատուս ա։ Իմ ասածը մուլթի-էնթրի Շենգեն վիզային ա վերաբերվում, որը ստանում են իմ նման շարքային քաղաքացիները, ոչ թե քո նման դոկտոր-պրոֆեսորները
Էջանիշներ