Նիխեռասիբե ․․․ էսքան բան ու ասենք սենց թեմա։ Մնացած թեմաների մասին էլ չեմ խոսում։
Ռեալ ա, բայց վիրավորանք չի, փաստի արձանագրում ա։ Քեզ պետք ա մեկուսացնել։
Նիխեռասիբե ․․․ էսքան բան ու ասենք սենց թեմա։ Մնացած թեմաների մասին էլ չեմ խոսում։
Ռեալ ա, բայց վիրավորանք չի, փաստի արձանագրում ա։ Քեզ պետք ա մեկուսացնել։
Արտ ջան, ես ինքս աշխատել եմ նենց կոլեկտիվում, որտեղ միակ տղան ես էի (ու կես դրույք աշխատող հաշվապահը, մեկ էլ օֆիս մենեջերը, ով ֆիզիկապես գործի էր գալիս, բայց հոգեպես մեզ հետ չէր, իմ էնտեղ մի քանի ամիս աշխատելուց հետո նոր սկսեցին տղեքի գործի ընդունել), շեֆս էլ էր կին, բոլոր կոլեգաներս էլ: Բայց մթնոլորտը շատ լավն էր, նախանձ ուրիշի տակ փորոցի չկար, բամբասանքներն էլ գործին չէին խանգարում: Ու երևի մինչև հիմա քեզ բախտ չի վիճակվել աշխատել էնպիսի կոլեկտիվում, երբ էդ հավաբնի գլխավոր գործող անձինք տղամարդիկ են: Նենց որ ընդհանրացնելը շատ սխալ ա:
I may be paranoid but no android!
Ռուֆ, Հայաստանում շատ են կանայք, որոնք տանը ծեծ են ուտում ամուսնու կողմից, բայց չեն բաժանավում տարբեր անկապ պատճառներով։ Էդ երևույթը կա։ Իհարկե դա բոլոր ընտանիքներում չի, բայց ինչքան հետամնաց ա համայնքը, էնքան դա հաճախ ա հանդիպում։
Ու մենակ էն պատճառով, որ քեզ հանդիպած ընդանիքներում դա չկա, չես ասում, չէ՞, տենց բան չկա։
Իսկ հակառակ դեպքերը, որ կինը ամուսնուն ծեծի անհամեմատ հազվագյուտ երևույթ ա։
Հիմա նույնն էլ էս կանացի կոլեկտիվների պահն ա։ Ինչքան համայնքը հետամնաց ա, էնքան դա լավ ա արտահայտված։ Գուգլում նկարների որոնում էլ շատ խոսուն ա, նույն արտահայտությունը անգլերենով երբեք նման արդյունք չի բերի։ Բայց Հայաստանում ու մանավանդ ռուսաստանում դա կա։
Էն փաստը, որ դու ըտեղ աշխատել ես, արդեն հուշում ա, որ դա գյուղական դպրոց փոքր քաղաքի գրադարան չէր։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Արտ, ինձ ուրիշ բան ա հետաքրքրում, Ո՞վ է ֆորումումն էի նայում, մի կես ժամ ցույց էր տալիս, որ Cassiopeia-ն էր էս թեմայում պատասխանում, էն էլ վերջում դու պատասխանեցիր, էս ո՞նց կբացատրեք![]()
I may be paranoid but no android!
Cassiopeia (30.01.2016)
Cassiopeia (30.01.2016)
Աբսուրդ ա թվարկված երեւույթները մարդու սեռի հետ կապելը։ Ինձ էլ բախտ չի վիճակվել գտնվել նմանատիպ դժոխային կանացի կոլեկտիվներում։
Բայց Աթեիստի գրածն էնքանով եմ ընդունում, որ չզարգացած երկրների չզարգացած կոլեկտիվներում կարելի ա հանդիպել չզարգացած ընտանիքներում մեծացած մարդկանց, իսկ նման ընտանիքներում չզարգացած ծնողները կարան իրենց երեխային տարբեր ձեւի դաստիարակեն` կախված սեռից։ Այսինքն չզարգացած հասարակության մեջ իրոք կարան կանայք ու տղամարդիկ լավ ու վատ տարբերություններ ունեան, որոնք շատերը առանց խորանալու վերագրեն սեռին, բայց լինի միայն դաստիարակության խնդիր։
Վառ օրինակ. Հայաստանի փողոցներում մի քիչ քայլելուց կարելի ա տպավորություն ստանալ, որ հայ տղամարդկանց մոտ ուղտի թքագեղձեր են, իսկ կանայք նորմալ են, որտեւ փողոցում թքող կին տեսնել համարյա անհնար ա, իսկ նման տղամարդիկ թափած են։ Բայց բնականաբար անհեթեթ ա էդ ամենը սեռի հետ կապելը, դաստիարակության, մենթալիտետի հարց ա։
Cassiopeia (31.01.2016), laro (31.01.2016), Mr. Annoying (31.01.2016), Ruby Rue (31.01.2016), Աթեիստ (31.01.2016)
Ի սկզբանե տղամարդ ստեղծվելա իրա դերով ու առաքելությամբ իսկ կինը իրա, ու երբ կինը ուզումա ապացուցի որ հավասարա տղամարդուն ու նույնիսկ էն ձագարի նման բաներինա գործը հասնում էլ խոսք չի մնում ասել որ բավականին շատ կին էակներ մոռացել են կին լինելը ինչա ու որնա իրանց գլխավոր կյանքի գործը - կին ու մայր լինելը .... իսկ երբ սկսում են կարիերայի հետևից ընկնել ու ասել որ դա ավելի կարևորա ... ես դա ճիշտ չեմ համարի:
կինը ու տղամարդը չեն կարող ու չպետքա հավասար լինեն
[QUOTE=Տրիբուն;2527802]Նիխեռասիբե ․․․ էսքան բան ու ասենք սենց թեմա։ Մնացած թեմաների մասին էլ չեմ խոսում։
Պատկերացում ունեք քանի բեզբոժնիկներ են հենց Հայաստանում կրոնի պատմություն տալիս ? Ու ինչքան Ռւսաստանում ...
Լինել էտ առարկայի ուսուցիչ չի նշանակում քարոզներ կարդալ ու կրոնը կապել երեխեքին, ես տալիս եմ իրանց տեղեկություն ըստ ծրագրի:
Ինչ կապվածա մեկուսացման հետ, եթե իմանաք որտեղ եմ էլ չէք ասի դա, որովհետև էստեղ մարդկանց ուղարկել են ակսորի ... ոչ ճանապարհ կա ոչ էժան մոտակա քաղաք գնալու տարբերակ, միշտ -40-50 ջերմաստիճան ու տենց ...
Վերջին խմբագրող՝ mnowak: 31.01.2016, 08:55:
Աթեիստ (31.01.2016)
Ես ինձ չեմ հակադրվում։ Հենց իդեաի սխալնել էնա որ կին ու հզոր բառերը իրար հետ կապ չունեն բայց արի ու տես մարդ արարածը ինչ-որ կերպ կապելա ու ոմանք էլ ոմանց սրսկում են որ դա նորմալա - ո՛չ դա նորմալ չի ․․․ ու չի կարող նորմալ լինել որովհետև մարդը խախտելա ու շարունակումա խախտել բնական ու բնության օրենքները ու իրանց թվումա որ - ըհըն , ոնց-որ ստացվեց․․․ բայց կինը մեկա կին ա մնում։ Իսկ ի՞նչ վատ կլինի եթե ամեն մեկը իրա տեղում լինի ու մնա։ Ու ի վերջո ոչ մեկ ոչ մեկին մինչև վնաս չի նախանձի ու շատ թե քիչ արթարություն բառը էլ սիմվոլիկ չի լինի ոնց որ "սեր" բառնա շատ շատերի համար ուրիշ բաներ նշանակում։
Հա իրոգ հարգում եմ Jesus Christ Superstar ստեղծագործությունը։ Դա ի՞նչ կապ ունի թեմայի հետ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ