Վիձիշ լի, ստեղ մի քիչ ուրիշ կերպ են մտածում, քան դու: Ստեղ ով ոտք ա դրել, շփվել ա, կարդացել ա, տեսել ու համոզվել ա, որ ակումբն էն տեղը չի, որտեղ քարոզվի խտրականություն (ցանկացած տեսակի), որտեղ հավաքվեն, վառեն ինչ-որ մեկի կամ ինչ-որ տեսակի, մտածելակերպի, վարքի մարդկանց և այլն: Ստեղ հարգում են միմյանց կարծիքները, բայց ոչ մեկին չեն վիրավորում, ինչը և դու ես անում թեմայում: Նախանձը ո՞րն ա: Նախանձը սեռով չի պայմանավորված, քո նկարագրած դեպքը կարող ա նաև պատահի տղամարդկանց մոտ, ստացվում ա, որ թեմայի իմաստն առհասարակ գոյություն չունի: Գոնե թեմայում քննարկման դնեիր ընդհանրապես «նախանձություն» երևույթը, բայց ոչ կոնկրետ անձի կամ անձանց խմբի նախանձության մասին քննարկում սկսեիր, ինչը և էս թեմայի իմ առաջին գրառման մեջ առաջարկել եմ: Կարելի ա փակել թեման, ինքն իրան սպառել ա, եթե հետաքրքիր թեմաներ կլինեն, խնդրեմ, բացի, քննարկենք, լուծումներ գտնենք, բայց սենց թեմաները հեչ հետաքրքիր չեն:
Հիմա սենց գրում եմ ու մտածում՝ հեսա վերջում կգրվի՝ ձեռքով արեք, թաքնված տեսախցիկ էրՈրովհետև սենց խտրական թեմաներ սովորաբար չեն բացվում ակումբում:
Ինչ մնում ա իրավունքներին: Կանայք էլ կարող են բողոքել, որ տղամարդիկ չափից ավելի իրավունքներ ունեն: Հավատա, իրանք ավելի շատ օրինակներ կարող են բերել:
Էջանիշներ