User Tag List

Էջ 15 24-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 349 հատից

Թեմա: Տնաշենի

  1. #211
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանից բերած մի հատ հավեսով անձրևանոց ունեի օֆիսում գցած, օրը մեկը իբր իրանի հետ շփոթում էր:ԴԴ ես էլ առանձնապես չեմ սիրում անձրևանոցով ֆռֆռալ: Հազարից մեկ էն օրը վերցրեցի հետս ու մոռացա ավտոբուսում

    Առավոտն էլ տնկիցս բա՝ էս նոր հեռախոսդ ինչ ա նոր ա, էլ ավտոբուսի մեջ չես մոռանում: Իրա աչքն էր՝ աչքիս: Բայց հեռախոսը գտնողները ընկերների միջոցով կարողանում էին ինձ գտնել, վերադարձնել, անձրևանոցս միացավ բազմաթիվ ձեռնոցներիս, գլխարկներիս ու անչափ սիրելի հինավուրց ժակետիս:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.12.2015), CactuSoul (22.02.2016), Cassiopeia (14.12.2015), Chuk (13.12.2015), Mr. Annoying (13.12.2015), Smokie (15.12.2015), Vardik! (12.01.2016), Աթեիստ (13.12.2015), Նիկեա (22.12.2015), Տրիբուն (22.12.2015)

  3. #212
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրիշ թեմայում արտասանությունից էին խոսում, դե ես էլ բողոքել սիրում եմ, բողոքեմ իմ խնդիրներից: Անցած տարի որ եկա էստեղ, հայտնվեցի ամենատարբեր անգլերենների հորձանուտում, որոնցից ոչ մեկը նման չէր իմ իմացած Լանդըն իզ զը քեփիթըլ ըֆ գրեյթ բրիթանին: Ղեկավարներիցս մեկը անգլիացի ա ու ինչ-որ սպեցիֆիկ ակցենտով ա խոսում, որը մինչև հիմա դժվարությամբ եմ հասկանում: Տնկիցներիցս մեկը խոսում էր անգլիական ու կարիբյան անգլերենների միջանկյալ տարբերակով, մյուսը՝ մաքուր կարիբյան, անցած տարի իրան ընդհանրապես չէի հասկանում, նոր եմ նկատել, որ ասք-ին աքս ա ասում, դե արի գլուխ հանի: Շոտլանդացիներից էլ չեմ խոսում՝ էն էնդեա սեգարետս ար չեփըր, էս գրած ա, բայց որ խոսալուց լսեք լոնգ թայմ նո սի, նո քեն դու, չնայած էս էրկուսը ոնց որ միջազգային են)) Դպրոցում մտերիմ շփում ստացվում էր մենակ էն մարդկանց հետ, ովքեր ոչ նեյթիվ են: Էդ էլ նայած: էս հլա նեյթիվ սփիքըրներից եմ խոսում, բայց մի առանձին թեմա ա ֆրանսիացիների ակցենտը հասկանալը, բա իսպանացիները: Հիմա իհարկե հունի մեջ եմ ընկել, նոր նեյթիվ սփիքըրի հետ հանդիպելիս առաջին հինգ րոպեն ձևացնում եմ, թե լիովին հասկանում եմ իրեն մինչև ուսումնասիրեմ իր խոսքի առանձնահատկությունները, դրանից հետ խնդիր չկա: Ու էս բոլորը նորմալ անգլերեն ա՝ թույլատրելի, ասենք՝ զեկուցումների ժամանակ, պաշտոնական միջավայրում: Հայաստանի պես չէ, որ եթե հանկարծ շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չդրեցիր, ուրեմն անգրագիտության մեջ կարող ա մեղադրվես:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2016), John (15.12.2015), Mr. Annoying (14.12.2015), Progart (01.05.2019), Smokie (15.12.2015), Աթեիստ (14.12.2015), Արէա (14.12.2015), մարիօ (14.12.2015), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (22.12.2015), Տրիբուն (22.12.2015)

  5. #213
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տուն գնալուց առաջ մի կես բերան էլ մեր հայ ժողովրդից բողոքեմ: Ուրեմն, դե հանգամանքների բերումով լիքը այլազգի ընկերներ են ավելացել ֆրենդլիստումս, մեծ մասը՝ եգիպտացի՝ եգիպտական արշավանքիս արդյունքում, բայց նաև էստեղ աշխարհի ամենատարբեր երկրներից իմ ծանոթները: Դե եգիպտացիք մեզնից շատ են ֆեյսբուքում ապրում, օրը մի թեմա գտնեն՝ ազգովի քննադատեն(ք), լրիվ մերոնքական են, իմ ընկերները դեռ թատրոնի ոլորտից են, ու իրանց թեմաները ինձ ահավոր հետաքրքիր են, թեկուզ ոչ թատրոնից էլ, ասենք՝ էս նախարարն էս տուֆտեց, էսօր էլ սենց եղավ և այլն, ինձ հետաքրքիր ա, որովհետև հետո էդ ամենը անդրադառնում ա թատրոնում, ու երբ մեջից ես իմանում դեպքերը, հեշտ ա լինում որոշ բաներ հասկանալը: Լավ, էդ հեչ, բայց որ մենակ հայերս ենք սաղ օրը միմյանց ֆեյսբուքյան վարքագծից բողոքում, էդ հաստատ: Ուրիշ որևէ մեկին չեմ տեսել, որ գրի՝ երբեք չեմ հասկանա էն մարդկանց ովքեր ֆեյսբուքում ու մի բան, կամ որ սենց բան եք գրում, խի եք գրում, կամ խի եք սենց անում, բայց նենց չէ: Ով ինչ ուզում անում ա, ոչ ոքի տանձին չի, ոչ ոք չի անհանգստանում՝ ես ֆեյսբուքում ինձ ոնց եմ դրևորում, հետաքրքրեց՝ կլայքեն, չէ՞՝ չեն լայքի ու վերջ: Ըստ էության իմ գրառումն էլ ա էդ ոճի մեջ էս պահին, խոսքի՝ խի՞ եք սաղ օրը ֆեյսբուքյան լրահոսից բողոքում, ձեր ֆրենդների պահվածքից բողոքում և այլն, բայց, ժող, ախր էնքան շատ խնդիրներ կան աշխարհում, էլ էբոլա, էլ Իսլամական պետություն, էլ երկրաշարժներ, էլ գլոբալ տաքացում, էլ կարմիր մսից ասում ա քաղկեղ ա առաջանում, գլխեգլուխ մեզ հերիք ա, թեթև եկեք ապրենք էլի: Եկեք՝ չքննադատենք, թե ով ինչ ա անում ֆեյսբուքում, քանի դեռ նրանց վարքագիծը չի խթանում ընտրակեղծիքների կատարմանը:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.12.2015, 03:37:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.12.2015), Smokie (15.12.2015), Vardik! (12.01.2016), Աթեիստ (15.12.2015), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (22.12.2015), Տրիբուն (22.12.2015)

  7. #214
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ ամեն բան չափից դուրս հեշտ, սահուն ստացվեց: Ին շա ալլահ սենց հարթ էլ մնա: Դե լավ ա, ուրախացիր, որ լավ ա, ինչ մի հիմա էլ անհանսգտանում ես, թե ինչի ա սենց լավ:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.12.2015), kitty (22.12.2015), Mr. Annoying (22.12.2015), Աթեիստ (22.12.2015), Մուշու (01.01.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (22.12.2015), Տրիբուն (22.12.2015)

  9. #215
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս գրողի տարած կյանքը մեկ-մեկ կարա ահավոր կարճ լինի, ու ասել Բուլգակովը, ամենասարսափելին էն ա, որ հանկարծակի ա լինում էդ վերջը: Չգիտեմ՝ երբ պիտի մարդ հասկանա, որ էս կյանքը էս մի հատն ա, շատ կարճ ա ու չարածներիդ համար ոչ մեկ չի ասելու՝ հալալ ա, չարեց:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2016), Cassiopeia (20.01.2016), Smokie (20.01.2016), Vardik! (12.01.2016), Աթեիստ (10.01.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (09.01.2016), Վոլտերա (09.01.2016), Տրիբուն (10.01.2016)

  11. #216
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, կներեք, որ սուս-փուս եկա Երևան, հետ դառա, բայց էնպիսի իրավիճակ էր, որ էդքան էլ նպատակահարմար չէր, որ աղմուկ հանեի գալուս հետ կապված: Մի խոսքով՝ չհաշված վատը, որ որևէ մեկի ուժից վեր էր կանխելու, լավ էր, որ եկա: Մեկ էլ եթե կարողանամ խելքս գլուխս հավաքեմ ու մայիսի ատեստացիայի ժամանակ դուրս չթռնեմ, 2017-ի ամառը երևի կգամ: Կտեսնվենք: Առայժմ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.01.2016), Mr. Annoying (15.01.2016), Smokie (20.01.2016), Աթեիստ (16.01.2016), Նիկեա (16.01.2016)

  13. #217
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռախոսս էրեկ կորցրի, էսօր գտնվեց: Հետիս ապրողը անցած տարի իր պայուսակի, նույնիսկ ջրի շշի վրա անունը ու մեյլը գրում էր: Արժե տենց անել ու արխային մտքովդ անցածը կորցնել:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.01.2016), Mr. Annoying (20.01.2016), Smokie (20.01.2016), Նիկեա (20.01.2016)

  15. #218
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա էլ ուսանողական քարտս եմ կորցրել, խայտառակ վիճակ ա մոտս: Անփույթ, անփույթ, էսքան անփո՞ւյթ:

    Վերջը, էս հեչ:

    Արմենիայում մի հաղորդավար կար, կարծեմ Կարեն Չգիտեմեսիմինչյան, որ ՉտոԳդեԿագդան էլ վարում էր: Վանաձոր էր գնացել, ճամփին փոս-մոս էր տեսել, ֆեյսբուքում մի ոգևորված, համարձակ, ընդդիմադիր գրառում էր արել: Դե Երևանից Վանաձորի քաղաքապետին հոգեպես, ֆիզիկապես և բարոյապես ջախջախելով քո քաղաքացիական դիրքորոշումը ցուցադրելը ավելի հարմար ա: Ասում ա՝ գիշերով Երևանում ևս մի շենք են փլել, Զվարթնոցն էլ կփլեն դեռ: Կարենչոյից ձեն-ձուն կա՞: Թե՞ մեկ-մեկ կարող ա Պալմիրայում իսլամիստների արած վանդալությունների վիդեներ շեյր անի ու վրդովվի, թե ոնց կարելի ա: Իսլամիստ-իսլամիստ, թե չէ սրանցից ինչով են տարբեր: Սրանք ուղղկաի թաքուն են անում, ոչ թե վիդեո են հանում ու յություբ գցում, մենակ էդ ա, բայց պետք լինի՝ էդ էլ կարող են անել:

    Ուզում եմ ասել՝ տենց եսիմինչ սարսափելի, անհասկանալի կենդանիներ պետք չի պատեկրացնել էդ իսլամիստներին, Սերժի թայֆի սֆաթներին, Տարոնին, բանին, Աշոտյան-Շերմազանով, նայեք, պատկերացրեք, էդ տարածքներում ապրելիս լինեինք, սրանք նաղդ ալ-Բաղդադիի մանկլավիկներն էին լինելու, 15 թվին երդվյալ երիտթուրքեր, 37-ին՝ Եժով, Բերիա, Միկոյան: Ու հա, Հայաստանում մեր աչքի առաջ նույն կարգի սարսափելի բաներ են կատարվում, ինչ Իսլամական պետությունում՝ շենք-մենք փլելու առումով: Առայժմ մարդ չեն մորթում, պետք լինի՝ կմորթեն:

    Նենց մեծ վտանգ եմ զգում Վանաձորի համար, որ հաջորդը էդ արդեն իբր գրագետ, հոգին սատանային ծախելու պատրաստ կադրերից ա գալու, Դարբինյանն ի՞նչ, քաղաքը չէ՞ր շինում, հաջորդը՝ քանդելու ա, ոնց Տարոն Մարգարյանն ու իր նախորդները:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2016), laro (24.01.2016), Mr. Annoying (21.01.2016), Նիկեա (21.01.2016), Տրիբուն (24.01.2016)

  17. #219
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ մի խումբ, մեր հետխորհրդային տարածաշրջանից՝ ռուսներ, ղազախ, թուրքմեն ու երբեմն նաև մի սիրիահայ, առանձնին-առանձին էնքան լավ էրեխեք են, բոլորին շատ լավ եմ վերաբերվում, բայց սաղ օրը ֆոյեում բարձրաձայն սոցիալիզացվում են՝ հա-հա, հի-հի: Թողեք աշխատենք էլի: Հերիք ա բոլ ա:


    Գիտեմ՝ էս պահին ես եմ վատը, ջղայնացած, բայց էսի՝ էս թաքուն տեղը ինձ ու ինձ բողոքեմ, գուցե անցնի:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (23.01.2016), Smokie (27.01.2016), _Հրաչ_ (23.01.2016), Նիկեա (23.01.2016), Տրիբուն (30.01.2016)

  19. #220
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ահագին գրեցի, ոգևորված պիես եմ վերլուծում՝ վերհիշելով և զուգահեռ տանելով Անվար Սադաթի արտահայտության հետ, որ քարտերի 99 տոկոսը ԱՄՆ-ի ձեռքում ա. նենց լրիվ միամիտ հիշեցի էդ խոսքը այ, ու էս պիեսի հետ նենց սազաց մի տեսակ: Ու մեկ էլ ամենաոգևորված ու հոգնած ժամանակ հիշեցի, որ բանակում մի սպա ունեինք, կապիտան էր կարծեմ, վաշտի հրամանատար, մեղրեցի ջահել տղա՝ 25-30 տարեկան, բոյով, շեկ, կանաչ աչքերով, պարապած, իդեալական արտաքինով, ատամները փչացած, բնակարանը ուղիղ զորամասի դեմը, մի խոսքով՝ մառոզ, մի այլանդակ ձևի: Մի ահարկու, ասում էին՝ ձեռը չընկնես, ես չեմ ընկել կոնկրետ իր ձեռքը, բայց գիտեմ էդ տեսակների ձեռքն ընկնել ինչ ա նշանակում: Մորթում են, ոտքերի տակ աղում, մի քանի նման փորձ ունեմ: Մի խոսքով, կարողանում էր ամբողջ գունդ բռի մեջ պահի պետք եղած ժամանակ, տենաս հիմա ինչ ա անում: Գունդը շարում էր ու ասում՝ ծպԸտուն չլսեմ: Ու չէր լսում: Թե խի հիշեցի: Դժվար դա էս պիեսի վերլուծության ժամանակ պետք գա:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2016), John (04.02.2016), Mr. Annoying (04.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (05.02.2016), Տրիբուն (05.02.2016)

  21. #221
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասներկու ժամ աշխատելուց հետո ջոկեցի, որ աշխատանքիս ուղիղ կեսը արել եմ առաջին մի ժամում, մյուս կեսը՝ վերջին տասներկուսում:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (09.02.2016), Smokie (17.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (20.02.2016), Տրիբուն (20.02.2016)

  23. #222
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցած տարի երկու կոնֆերանսի մասնակցությունս մերժեցին, դե երևի որովհետև Մերձավոր Արևելյան խնդիրներին նվիրված կոնֆերանսներին ամենաքիչը թատրոնն ա հետաքրքիր, ենթադրում եմ, չգիտեմ, հիմա գնալու եմ Շվեդիա ու սա արդեն հենց ընդհանրապես թատրոնին ա նվիրված, մեծ, ընտիր բան ա, ոչ թե ինչ-որ համալսարանի կազմակերպած, այլ միջազգային թատերական հաստատության, մի խոսքով՝ կապեր ձեռք բերելու համար շատ կարևոր ա: Մի վորքշոփ էինք էստեղ կազմակերպել՝ երկու փուլով, երկրորդ փուլը իսկական կոնֆերանսի վերածվեց: Դե որ էդքան բաշարում ենք, որոշեցինք սեպտեմբերին կոնֆերանս կազմակերպել, սկզբում ուզում էի՝ արաբական թատրոն, հետո դե մենակ չես անի, մի հոգի միացավ՝ դարձավ՝ քաղաքական թատրոն, հետո մեկն էլ միացավ, դարձավ, արվեստ և քաղաքականություն:ԴԴԴ Վերջում էլ գիրքը կտպենք, առաջաբան, խմբագրել, ակադեմիական երազանքների վերջը: Թե ասա ինչիդ ա պետք, եթե մեկա չես աշխատելու ոլորտում: Ինձ պրոցեսն ա դզում՝ ևս մի բան կազմակերպելու: Վերջը որոշեցի, սեպտեմբերին կամ հոկտեմբերին Նռան գույնն ենք ցուցադրելու: Ուզում էի ամսի երեքին գնամ Լոնդոն համերգի, Քեյրոքի խմբի՝ եգիպտական, իրանց երգերը էստեղ երեկոյան խմբակներում սովորացնում եմ, նկատի ունեմ բառապաշարը, ոչ թե երգել: Բայց երկուսին զբաղված եմ, չեմ տեղավորվում ժամանակի մեջ: Ափսոս:
    Էս կիսամյակ արդեն երկու երեկոյան խմբակ ունեմ, արդեն մտնում եմ ինքնավստահ, ինքնագոհ:

    Բակալավարիատի ուսանողների համար դասընթացները էս սեմեստր վարի տվեցի, մարդ չկարողացա հավաքեմ, չեղյալ արեցի:

    Ղեկավարներիս հետ դեռ համաձայնության չեմ գալիս, չնայած ինքս վերջում լույսը տեսնում եմ, բայց պիտի կարողանամ համոզեմ, որ թույլ տան ինձ աշխատեմ նենց, ոնց աշխատում եմ: Բարդ ա, լավ էր մի ղեկավար ունենայի, թե չէ ես ասում եմ, ասում են՝ հա, հետո իրար հետ քննարկում են, վերադառնում են իրանց կարծիքին: Բայց չեմ զիջելու, ես ավելի լավ ա չանեմ, քան էնքան ա մի բան անեմ: Լավ չի, որ ես պեռվում եմ, վերջում միշտ ես եմ տուժում, բայց ինչ անեմ, ինձ շատ դժբախտ կզգամ, եթե կոտրվեմ:


    Էս անգամ անկապ չեմ գնա Եգիպտոս, ամառային դպրոց կգնամ, մի քիչ թանկ ա ավելի, բայց դե ինչ անեմ: Մի իտալացի իմ պես դոկտորանտի սպանել են էնտեղ էս վերջերս, ղեկավարներս ասում են՝ դու էլ քաղաքական թատրոն ես ուսումնասիրում: Իրոք վտանգավոր էր երբ էնտեղ էի, շատ եմ բախվել վտանգավոր իրավիճակների, ես էլ մի տեսակ դինջ, ով կպշկվում էր, հետը նստում զրույց էի անում, շփվում էի: Պետք չէր: Դրա համար էս անգամ ամառային դպրոց կգնամ:

    Տարիս շատ տխուր սկսվեց: Նոր տարվա օրերը հազիվ էին անցել, հորեղբայրս մահացավ: Վեց տարեկանում եմ իրան տեսել վերջին անգամ, ինքը Ռուսաստան էր ապրում, էվակուացիայի ժամանակ մենք իր մոտ էինք գնացել: Խմել էին պապայիս հետ ինձ շպրտում էին ձների մեջ գնդակի պես, ես գոռում էի, լաց էի լինում: իրանց թվում էր, թե ուրախանում եմ, խաղում էին հետս:ԴԴ Հորս ասում եմ, ասում ա՝ դու երբ ես երբևէ լաց եղել որ, լավ էլ ուրախանում էիր, գոռում էիր:ԴԴ Դե ամեն հոր համար էլ երևի իր տղան վերջն ա: Մի խոսքով, բոլորս հորեղբորս շատ էինք սիրում, հպարտանում էինք, ազգի պարծանքն էր, ազգից մեկը գնացել էր Ռուսաստան, նկարիչ դարձել, ոչ հայտնի, բայց մեզ համար ամենալավն ինքն էր: Մի խոսքով, պապան հազիվ հասցրեց հետ գա, որ ինձ ճանապարհի: Տղան ասել ա՝ ցուցահանդես են կազմակերպելու, որոշել ենք ցուցահանդեսին բոլորս գնանք՝ մեր տնեցիքով: Էս անգամ մերոնց Ռուսաստանում կհանդիպեմ, Հայաստան չեմ գա, եթե էս մայիսի ատեստացիան չկտրվեմ իհարկե: Եթե կտրվեմ, էս սաղ ասածս հեչ ա լինում:ԴԴ


    Մի խոսքով, հիմա սաղ լավ ա, նույնիսկ պրոբլեմների վերջում լույս եմ տեսնում, առանց խնդիր չի լինում, բայց մի տեսակ չեմ ուրախանում:

    Լիվընում տատու-սրահ կա, գնամ հետաքրքրվեմ, բայց ասում են՝ շատ թանկ ա, մայիսից ամեն դեպքում ուզում եմ, եթե ռիվյուն անցնեմ բարով-խերով, մեկ-երկու ամիս սուպերմարկետում-բանում աշխատեմ, ինձ նկարազադրեմԴԴ Հա բա ինչ:


    Էստեղ պոստսովետից էրեխեք կան, ոմանք էս տարի ավարտում են, ու հիմա աշխատանքի փնտրման պրոցեսում են, դա էլ մի մեծ պրոբլեմա: Որ տեսնում եմ իրանց հոգսերը, չեմ ուզում ես ավարտած լինեմ: Չնայած իրանք ոնց որ սևեռված են Մեծ Բրիտանիայի վրա, ես նման սևեռում չունեմ, բայց կուզեմ գործ ճարեմ մինչև ավարտելս, թե չէ որ հետ եկա, ինձ թվում ա, չնայած սաղպրոցեսները օնլայն են և այլն, բայց մի տեսակ ավելի բարդ ա լինելու: Բայց ես միշտ վերջում հաղթում եմ, չնայած դե էդ վերջը դեռ չի եկել, էդ միշտն էլ մի անգամ ա լինելու էլի:

    Լողալ տենց էլ չսովորեցի, մարտի արձակուրդներին անհատական պարապմունքներ եմ վերցնելու: Մի տեսակ ձգվում եմ, ու բնական չեմ կարում շարժվեմ ջրում, ոնց որ մեխանիկական աշխատանք լինի ու անհամաչափ, վերջը չի լինում:Ու իրականում չեմ վախում ախր:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 20.02.2016, 04:31:

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.02.2016), Chilly (22.02.2016), John (20.02.2016), Mr. Annoying (20.02.2016), Ruby Rue (20.02.2016), Աթեիստ (25.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (20.02.2016), Տրիբուն (20.02.2016)

  25. #223
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս օֆիսում էնքան հաջողի տեղը գուդ լաք եմ ասել, սի յուի փոխարեն, սկզբում շնորհակալություն էին հայտնում, հետո ջոկեցին, որ հաջող նկատի ունեմ, հիմա սկսել են մեկ-մեկ իրանք էլ առաջինը գուդ լաք ասել:Դ

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.02.2016), Աթեիստ (25.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Ներսես_AM (25.02.2016), Նիկեա (27.02.2016), Տրիբուն (10.03.2016)

  27. #224
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր երկու ժամ հազիվ աշխատեցի, ու նենց եղավ, որ ավելի շտա բան արեցի, քան վերջին տասը օրում: Մի տեսկա էնքան ինքնասվտահություն վերականգնեցի:

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.02.2016), Mr. Annoying (25.02.2016), Smokie (25.02.2016), Աթեիստ (25.02.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (27.02.2016), Ուլուանա (26.02.2016), Տրիբուն (10.03.2016)

  29. #225
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում, որ ինձ կառավարում են: Ղեկավարներս հանձնարարություն են տվել՝ գրելու ինչ-որ թեմայի շուրջ, որը իհարկե իմ թեզին ա առնչվում, և որի մասին ես առանց էն էլ գրելու էի, բայց երբ դա դառնում ա հանձնարարություն՝ ժամկետի մեջ, չափի մեջ, տհաճ ա: Բայց ինձ համար կարող ա ճակատագրական լինի ուղղակի չորով հակառակվելը էս պահին, ոնց անեմ, ինչ անեմ, որոշեցի էնպես գրել, որ էդ թեման բնորոշող իրանց առաջարկած բառը ոչ մի անգամ չօգտագործեմ, մի տեսակ ավելի բարդանում ա ասելիքդ էնպես ասել, որ ամեն ինչ ասես, բայց էդ բառը չլինի, բայց հավեսով արեցի գոնե, հակառակվելն ավելի կայֆ բան ա ի վերջո, քան ենթարկվելը:

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.03.2016), Mr. Annoying (10.03.2016), Smokie (17.03.2016), Աթեիստ (10.03.2016), Անվերնագիր (10.03.2016), Արէա (10.03.2016), Նաիրուհի (15.03.2016), Նիկեա (16.03.2016)

Էջ 15 24-ից ԱռաջինԱռաջին ... 5111213141516171819 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •